Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 23-րդ հոդվածի 1-ին մասում`
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-ին կետ.
«1.1) տուգանային միավոր.»,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4.1-ին կետ.
«4.1) տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում.»,
3) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) հատուկ իրավունքից զրկում.»:
Հոդված 2. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «Առարկաները» բառը փոխարինել «Տուգանային միավորը, առարկաները» բառերով:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 25.1-ին հոդվածով.
«Հոդված 25.1. Տուգանային միավորը
1. Տուգանային միավորները կիրառվում են ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ կատարած անձանց նկատմամբ` սույն օրենսգրքի հատուկ մասով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:
2. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական ստանալու օրվանից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը ավարտվելու օրվանից) մեկ տարի ժամկետով տրվում է 9 միավոր: Այլ պետությունում ստացած վարորդական վկայական ունեցող եւ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված օտարերկրացուն միավորները տրվում են բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու օրվանից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը ավարտվելու օրվանից): Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին յուրաքանչյուր տարի տրվում է 9 միավոր, եւ նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի:
3. Ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են սույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:
4. Այն դեպքում, եթե սույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար հանվող միավորները գերազանցում են անձին տրված միավորների մնացորդը, ապա տուգանային միավորները հանվում են այդ մնացորդի չափով` անկախ տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորների չափից:
5. Սույն օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր: Տուգանային միավորի չափը սահմանվում է ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով եւ վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից:»:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 28.1-ին հոդվածով.
«Հոդված 28.1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցումը
1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցումը կարող է նշանակվել 1 ամսից մինչեւ 6 ամիս ժամկետով?»:
Հոդված 5. Օրենսգրքի 29-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 29. Հատուկ իրավունքից զրկումը
1. Հատուկ իրավունքից զրկումը անձին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից կամ որսորդության իրավունքից ժամանակավոր զրկելն է:
2. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից կամ որսորդության իրավունքից զրկումը կարող է նշանակվել 1 ամսից մինչեւ 3 տարի ժամկետով?
3. Որuորդության իրավունքից զրկում չի կարող նշանակվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որuորդությունը ապրուստի հիմնական աղբյուրն է?»:
Հոդված 6. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) «սեփականատերը» բառից հետո լրացնել «(լիզինգառուն)» բառը, «սեփականություն» բառից հետո` «կամ լիզինգի առարկա» բառերը, իսկ «անհատ ձեռնարկատերը» բառերից հետո` «կամ օրենքով նախատեսված կարգով տրանսպորտային միջոցի շահագործող հանդիսացող անձը» բառերը,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասություն. «Տուգանային միավորների ձեւով նշանակվող վարչական տույժը կիրառվում է սույն մասում նշված անձանց նկատմամբ, եթե նրանք ունեն տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք:»:
Հոդված 7. Օրենսգրքի 123-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի սանկցիայում «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով,
2) 3-րդ մասի սանկցիայում «քառասնապատիկի» բառը փոխարինել «քսանապատիկի» բառով,
3) 4-րդ մասի սանկցիայում «երեսնապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով,
4) 6-րդ մասում «կամ 4-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով:
Հոդված 8. Օրենսգրքի 123.1-ին հոդվածի 2-րդ մասի սանկցիայում «տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 8 ամսից 1 տարի ժամկետով» բառերով:
Հոդված 9. Օրենսգրքի 123.3-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «հնգապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով:
Հոդված 10. Օրենսգրքի 123.5-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիայում «տասնապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով,
2) լրացնել 1.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը դիտավորությամբ փակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:»,
3) 4-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 10 ամսից 1 տարի ժամկետով:»,
4) 4.1-ին եւ 4.2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել,
5) 5-րդ մասում «հարյուրապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով, իսկ «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր» բառերը,
6) 7-րդ մասում «հարյուրապատիկի» բառը փոխարինել «քսանիննապատիկի» բառով,
7) 10-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 10 ամսից 1 տարի ժամկետով:»,
8) 11-րդ մասը «այլ պատճառներով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ դիտավորությամբ փակելու դեպքերի,» բառերով:
Հոդված 11. Օրենսգրքի 123.6-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով:
Հոդված 12. Օրենսգրքի 124-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով,
2) 5-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով,
3) 6-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով,
4) 8-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով,
5) 9-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով,
6) 11-րդ մասի սանկցիայում «հնգապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով,
7) 13-րդ մասի սանկցիայում «տասնապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով,
8) 14-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր» բառերով,
9) 17-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր» բառերով,
10) 18-րդ մասի սանկցիայում «երեսնապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով, իսկ «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր» բառերը,
11) 21-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 0,5 միավոր» բառերով,
12) 22-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 0,5 միավոր» բառերով,
13) 23-րդ մասի դիսպոզիցիան «տարածք» բառից հետո լրացնել «կամ «Հաշմանդամներ» ճանապարհային նշանով (ցուցանակով) կահավորված վայրում «Հաշմանդամ» ճանաչման նշանով չկահավորված տրանսպորտային միջոցը կանգնեցնելը» բառերով, իսկ սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 0,5 միավոր» բառերով,
14) 26-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով,
15) 28-րդ մասի սանկցիայում «յոթնապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով,
16) 31-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 10 ամսից 1 տարի ժամկետով:»,
17) 32-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
18) 35-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«35. Տրանսպորտային միջոցների համընթաց հոսքերն իրարից բաժանող «հոծ գիծ» գծանշման պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի առջեւի երկու անիվներն ամբողջությամբ չեն հատել գծանշումը, եւ դրա հետեւանքով երթեւեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաեւ այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթեւեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:»,
19) 37-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«37. «Կանգ-գիծ» գծանշման պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 1-ին մասով, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների երթեւեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի անիվներից ոչ մեկն ամբողջությամբ չի հատել գծանշումը եւ դրա հետեւանքով երթեւեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաեւ այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթեւեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:»:
Հոդված 13. Օրենսգրքի 124.2-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «երեսնապատիկի» բառը փոխարինել «քսանապատիկի» բառով:
Հոդված 14. Օրենսգրքի 124.3-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիայում «քսանապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով, իսկ «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր» բառերը,
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 15. Օրենսգրքի 124.4-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:»,
2) 3-րդ մասի սանկցիայում «հարյուրապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով, իսկ «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր» բառերը,
3) 4-րդ մասի սանկցիայում «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «քսանիննապատիկի» բառով, իսկ «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 4 միավոր» բառերը,
4) 5-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 10 ամսից 1 տարի ժամկետով:»:
Հոդված 16. Օրենսգրքի 124.6-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր» բառերով,
2) 3-րդ մասի սանկցիայում «երեսնապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով:
Հոդված 17. Օրենսգրքի 126-րդ հոդվածում`
1) 1-ին մասում`
ա. դիսպոզիցիայում «վեցերորդ» բառը փոխարինել «հինգերորդ» բառով,
բ. սանկցիայում «հարյուրհիսնապատիկի» բառը փոխարինել «քսանիննապատիկի» բառով, իսկ «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 4 միավոր» բառերը,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մասով.
«1.1. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը կամ թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլը ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, եւ զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից չորրորդ մասերի հատկանիշները`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 6 ամիս ժամկետով:»,
3) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով:»,
4) 3-րդ մասի սանկցիայում «մեկ» բառը փոխարինել «2» թվով,
5) 4-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 2 տարի ժամկետով:»,
6) 5-րդ մասի դիսպոզիցիայից հանել «, երկրորդ կամ չորրորդ» բառերը, իսկ սանկցիայում «մեկ տարի» բառերը փոխարինել «6 ամիս» բառերով,
7) 6-րդ եւ 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 18. Օրենսգրքի 128-րդ հոդվածում`
1) վերնագրից հանել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված» բառերը,
2) 1-ին մասի սանկցիայում «քսանապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով:
Հոդված 19. Օրենսգրքի 129.2-րդ հոդվածում`
1) վերնագրից հանել «առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու տրանսպորտային միջոցը հաշվառելը կամ» բառերը,
2) 3-րդ մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելը, եթե ԱՊՊԱ պայմանագիր ունենալը տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելու` օրենսդրությամբ նախատեսված պարտադիր պայման է`»:
Հոդված 20. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 129.3-րդ հոդվածով.
«Հոդված 129.3. Ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձեւով
1. Ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձեւով`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում` 6 ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով:
3. Ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) պարբերաբար խախտում է համարվում 1 տարվա ընթացքում 3 եւ ավելի անգամ իրավախախտումներ կատարելը, որոնց համար կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 տուգանային միավոր:»:
Հոդված 21. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 7-րդ մասի սանկցիայում «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով:
Հոդված 22. Օրենսգրքի 132-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիայում «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով,
2) 2-րդ մասի սանկցիայում «հարյուրապատիկի» բառը փոխարինել «քսանիննապատիկի» բառով,
3) 3-րդ մասի սանկցիայում «հիսնապատիկի» բառը փոխարինել «քսանիննապատիկի» բառով,
4) 4-րդ մասի դիսպոզիցիան «իրավունք չունեցող» բառերից հետո լրացնել «, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ այդ իրավունքից զրկված» բառերով, իսկ սանկցիայում «հիսնապատիկի» բառը փոխարինել «քսանիննապատիկի» բառով,
5) 5-րդ եւ 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 23. Օրենսգրքի 135.2-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «եռապատիկի» բառը փոխարինել «յոթնապատիկի» բառով:
Հոդված 24. Օրենսգրքի 140-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիայում «երեսնապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով,
2) 2-րդ մասի սանկցիայում «հիսնապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով,
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
4) 4-րդ մասի սանկցիայում «հիսնապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով,
5) 5-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով` սահմանափակող իրերի եւ առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:»:
Հոդված 25. Օրենսգրքի 224-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «129.2,» թվից հետո լրացնել «129.3,» թվով,
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով սահմանված պաշտոնատար անձինք:»:
Հոդված 26. Օրենսգրքի 283-րդ հոդվածում`
1) երկրորդ մասի 1-ին կետում «կամ հասցեատերը որոշումն ստանալու անդորրագրի վրա ստորագրել է որոշումն ստանալուց հրաժարվելու մասին» բառերը փոխարինել «կամ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց, եւ առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին» բառերով,
2) երրորդ մասի երկրորդ նախադասության «եւ ստորագրել հրաժարվելու մասին» բառերը փոխարինել «, եւ առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին» բառերով:
Հոդված 27. Օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասում «եւ 31 հոդվածներով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով:
Հոդված 28. Օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասը «129.2,» թվից հետո լրացնել «129.3» թվով:
Հոդված 29. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 25.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 25.1
ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 303.1. Տուգանային միավոր կիրառելու մասին որոշումը կատարելու կարգը
1. Տուգանային միավորի ձեւով վարչական տույժ նշանակելու մասին որոշումն ի կատար են ածում սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ոստիկանության պաշտոնատար անձինք` վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանում տուգանային միավորների չափի մասին տեղեկատվությունը մուտքագրելու միջոցով:
2. Տուգանային միավորի ձեւով վարչական տույժ նշանակելու մասին որոշման մեջ պարտադիր նշվում է անձին տվյալ տարում տրված միավորների մնացորդի չափը:
Հոդված 303.2. Տվյալ տարում տրված միավորները մասնակիորեն վերականգնելը
1. Տվյալ տարում տրված միավորների մնացորդը 3 եւ պակաս լինելու դեպքում անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն:
2. Տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում տվյալ տարում նվազեցված միավորներից վերականգնվում է 2 միավոր:
3. Միավորները վերականգնելու նպատակով անձը կարող է քննություն հանձնել տվյալ տարում միայն մեկ անգամ:»:
Հոդված 30. Օրենսգրքի 305-րդ հոդվածում`
1) երկրորդ մասում «224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 7-րդ մասով, 111, 123, 123.1, 123.3, 123.4, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ եւ տասնհինգերորդ մասերի), 123.6, 123.7, 124, 124.1, 124.2, 124.3, 124.4, 124.6, 125, 126, 128, 129.2, 131, 132, 135.2, 140-րդ» բառերով,
2) 9-րդ եւ 10-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 31. Օրենսգրքի 307-րդ հոդվածի երրորդ մասում «224 հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետում նշված» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 7-րդ մասով, 111, 123, 123.1, 123.3, 123.4, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ եւ տասնհինգերորդ մասերի), 123.6, 123.7, 124, 124.1, 124.2, 124.3, 124.4, 124.6, 125, 126, 128, 129.2, 131, 132, 135.2, 140-րդ» բառերով:
Հոդված 32. Օրենսգրքի 29-րդ գլխի վերնագիրը «ԶՐԿԵԼՈՒ» բառից հետո լրացնել «, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ» բառերով:
Հոդված 33. Օրենսգրքի 314-րդ հոդվածում`
1) վերնագիրը «զրկելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու» բառերով,
2) 1-ին մասը «զրկելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու» բառերով, իսկ «կետում» բառը փոխարինել «մասում» բառով:
Հոդված 34. Օրենսգրքի 315-րդ հոդվածում`
1) վերնագիրը «զրկելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու» բառերով,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս.
«Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու մասին որոշումն ի կատար է ածվում վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանում կասեցման մասին տեղեկատվությունը մուտքագրելու միջոցով:»:
Հոդված 35. Օրենսգրքի 317-րդ հոդվածում`
1) վերնագրում «Հատուկ իրավունքից զրկելու» բառերը փոխարինել «Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու» բառերով,
2) առաջին մասն ուժը կորցրած ճանաչել,
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետի առնվազն կեսն անցնելուց հետո անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն: Տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում անձի` տրանսպորտային միջոցներ վարելու կասեցված իրավունքը վերականգնվում է:»:
Հոդված 36. Օրենսգրքի 318-րդ հոդվածում`
1) վերնագիրը «զրկելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու» բառերով,
2) 1-ին մասը «զրկված» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված» բառերով, իսկ «զրկելու» բառից հետո` «կամ կասեցնելու» բառերով,
3) 2-րդ մասը «զրկելու» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու» բառերով:
Հոդված 37. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետի, 10-րդ հոդվածի 2-րդ կետի (բացառությամբ տուգանային միավորի կիրառման), 12-րդ հոդվածի 18-րդ եւ 19-րդ կետերի, 25-րդ հոդվածի 2-րդ կետի եւ 26-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքը հետադարձ ուժ չունի:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձանց սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված 9 միավորը տրվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը` մեկ տարի ժամկետով:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման եւ ծախսերի ավելացման մասին
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերով նախատեսվում է վերանայել ճանապարհային երթեւեկության ոլորտում թույլ տրվող վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքների չափերը եւ ներդնել տուգանային (ոչ նյութական) միավորների համակարգ, որը միտված է լինելու ճանապարհային երթեւեկության ոլորտում թույլ տրվող իրավախախտումների կանխարգելմանը` կարճ ժամանակահատվածում երաշխավորելով երթեւեկության անվտանգության զգալիորեն բարձր մակարդակ:
Ոստիկանությունում առկա վիճակագրության հիման վրա կատարված կանխատեսումների համաձայն` նախագծերի ընդունման եւ նոր նախատեսվող սանկցիաների կիրառման առաջին 12 ամսվա ընթացքում պետական բյուջեի մուտքերը, բոլոր հավասար պայմաններում, կարող են նվազել շուրջ 2.7 մլրդ. դրամի չափով: Միաժամանակ, տուգանային միավորների համակարգի ներդրման համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության ապահովման նպատակով պետական բյուջեի ծախսերը կավելանան 1.1 մլրդ դրամի չափով: Ծախսերը նախատեսվում է կատարել ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա արտաբյուջետային միջոցների հաշվին` նախահաշիվներում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով:
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների եւ ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 մայիսի 2019 թվականի N 648 - Ա
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ԵՎ հարակից օրենքների նախագԾերի ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
որոշում է.
1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Տ. ԱՎԻՆՅԱՆ
2019 թ. հունիսի 3
Երեւան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 648-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս Հայաստանի Հան-րապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ