Հոդված 1.
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը «եւ նրանց տեղակալների» բառերից հետո լրացնել «, ազգային անվտանգության պետական լիազոր մարմնի ղեկավարի եւ ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: