Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1326-20.01.2012-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի`

1. 2-րդ կետում «շարքայիններին, սերժանտներին, ավագներին» բառերը փոխարինել «շարքային կազմին» բառերով.

2. 3-րդ կետում «ենթասպաներին» բառը փոխարինել «ենթասպայական կազմին» բառերով.

3. 4-րդ կետում «սպաներին» բառը փոխարինել «սպայական կազմին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածում.

1. 2-րդ մասի 1-ին պարբերությունում «շարքային» բառից հետո լրացնել «(ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած եւ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների) բառերը.

2. 3-րդ մասի`

 1) 1-ին պարբերությունում եւ 3-րդ պարբերության առաջին նախադասությունում «հաստատություններ» բառից հետո լրացնել «կամ համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ» բառերը.

2) 3-րդ պարբերության երկրորդ նախադասությունը հանել.

3. 4-րդ մասի 1-ին կետում «կազմի» բառից հետո լրացնել «(ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած եւ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների) բառերը.

4. 5-րդ մասի`

1) 1-ին կետում «սպաների» բառը փոխարինել «սպայական կազմի» բառերով.

2) 2-րդ կետում «ենթասպաների» բառը փոխարինել «ենթասպայական կազմի» բառերով.

3) 3-րդ կետում «ավագների, սերժանտների, շարքայինների» բառերը փոխարինել «շարքային կազմի» բառերով.

5. 6-րդ մասում նախատեսված աղյուսակում շարքային եւ ենթասպայական կազմերի սյունակները շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«
Շարքային կազմ շարքային, եֆրեյտոր
45
45
50
-
Ենթասպայական կազմ 
Կրտսեր ենթասպայական կազմ
կրտսեր սերժանտ, սերժանտ, ավագ սերժանտ, ավագ
45
45
45
45
Ավագ ենթասպայական կազմ
ենթասպա, ավագ ենթասպա
45
45
50
50

»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 5?րդ հոդվածում.

1. 2-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«2. Զինվորական ծառայությունն ավարտված է համարվում զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու կապակցությամբ զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օրը:».

2. ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի`

1. 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«1) ազատազրկման կամ կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու ձեւով պատիժը կրելու ժամանակահատվածը.

2) ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամանակահատվածը.».

2. 4-րդ կետում «ժամանակահատվածը» բառից հետո լրացնել «` պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում» բառերը:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունում «մարված չէ» բառերից հետո լրացնել «կամ ովքեր առողջական վիճակի պատճառով պիտանի չեն զինվորական ծառայության համար» բառերը:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 9?րդ հոդվածում.

1. վերնագրում «ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ» բառից հետո լրացնել «ԿԱՄ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ» բառերը.

2. 1-ին մասում`

 1) 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«1) սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում` զինծառայողին զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օրը.

2) զինծառայողի հետ նոր պայմանագիր կնքելու դեպքում` նոր պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը.

3) հետագա ծառայությունը շարունակելու համար զինծառայողին պետական լիազոր այլ մարմին տեղափոխելու դեպքում` տվյալ պետական լիազոր մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցելու օրը.

4) պարտադիր զինվորական ծառայություն չանցած զինծառայողին ռազմաուսումնական հաստատությունից ազատելիս (հեռացնելիս)` ռազմաուսումնական հաստատության անձնակազմի ցուցակներից հանելու օրը:».

2) ուժը կորցրած ճանաչել 5-րդ եւ 6-րդ կետերը.

3. լրացնել նոր 1.1-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Պայմանագրի գործողությունը կասեցվում է.

1) սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերում նշված դեպքերում` մինչեւ նշված կետերով նախատեսված հանգամանքների վերանալու օրը.

2) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով զինծառայողին կարգապահական գումարտակում պահելու ձեւով պատժի դատապարտելիս` մինչեւ պատժի կրման ավարտի օրը:».

4. 2-րդ մասում «դադարեցնելու» եւ «դադարման» բառերից հետո լրացնել «կամ կասեցնելու» բառերը:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 10?րդ հոդվածում.

1. 1-ին մասում`

 1) 1-ին կետի 1-ին պարբերությունում «պահեստազորայինների,» բառից հետո լրացնել «ներառյալ` սերժանտական դասընթաց անցնելու ցանկություն հայտնած անձանց.» բառերը.

2) 2-րդ կետում «համապատասխան ուսումնական հավաքին մասնակցելուց հետո:» բառերը փոխարինել «սպայական դասընթաց ավարտելուց հետո` փոխադրելով սպայական կազմ.» բառերով.

3) լրացնել նոր 2.1-րդ եւ 2.2-րդ կետեր` հետեւյալ բովանդակությամբ.

«2.1) սերժանտական դասընթաց ավարտած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ` փոխադրելով ենթասպայական կազմ.

2.2) ռազմաուսումնական հաստատություն ընդունված նախազորակոչային տարիքի քաղաքացու կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի հետ` ռազմաուսումնական հաստատությունում որպես կուրսանտ գրանցելու հետ միաժամանակ: Սույն կետով սահմանված նախազորակոչային տարիքի քաղաքացու հետ պայմանագիր կնքելու պարտադիր պայման է նրա ծնողների (խնամակալների կամ հոգաբարձուների) համաձայնությունը:».

2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«2. Համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր կամ պայմանագրային զինծառայողների, ինչպես նաեւ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա (ադյունկտուրա), կլինիկական օրդինատուրա, դոկտորանտուրա ընդունված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց հետ կնքվում է ուսումնառություն անցնելու մասին քաղաքացիաիրավական պայմանագիր, որը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր: Սույն մասում նշված պայմանագրում ներառման պարտադիր պայման են օրենքով սահմանված ժամկետում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ուսման հետ կապված ծախսերը փոխհատուցելու պարտավորությունների նախատեսումը:».

3. ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 11-րդ հոդվածում.

1. 1-ին կետում «շարքայինի, սերժանտի, ավագի» բառերը փոխարինել «շարքային կազմի» բառերով.

2. 2-րդ կետում «ենթասպայի եւ սպայի» բառերը փոխարինել «ենթասպայական եւ սպայական կազմերի» բառերով.

3. 4-րդ եւ 5-րդ կետերը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«4) պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա (ադյունկտուրա), կլինիկական օրդինատուրա, դոկտորանտուրա ավարտած անձանց համար` 5 տարի.

5) սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած զինծառայողների համար` 3 տարի:»:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 12-րդ հոդվածում.

1. 1-ին մասում`

1) 3-րդ կետում «ենթասպա» բառը փոխարինել «ենթասպայական կազմի» բառերով.

2) 4-րդ կետում «շարքայինի, սերժանտի, ավագի» բառերը փոխարինել «շարքային կազմի» բառերով.

3)ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը.

4) 6-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«6) համապատասխան պետական լիազոր մարմնի կադրային մարմնի ղեկավարը` ռազմաուսումնական հաստատություններ կամ սպայական կամ սերժանտական դասընթացներ կամ ակադեմիական կրթության, ինչպես նաեւ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա (ադյունկտուրա), կլինիկական օրդինատուրա, դոկտորանտուրա ընդունված անձանց հետ:».

2. ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 14-րդ հոդվածում.

1. 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«2) պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում ռազմաուսումնական հաստատություն կամ սպայական կամ սերժանտական դասընթացներ կամ ակադեմիական կրթության, ինչպես նաեւ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա (ադյունկտուրա), կլինիկական օրդինատուրա, դոկտորանտուրա ընդունվելիս եւ ավարտելիս (ազատվելիս)` այն դեպքերում, եթե տվյալ պահին գործող պայմանագրի մնացած ժամկետը պակաս է կնքվելիք պայմանագրով նախատեսվող ժամկետից.».

2. լրացնել նոր 1.1-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն անցած եւ պահեստազորում հաշվառված քաղաքացու հետ նոր պայմանագիր կնքվում է, եթե չի լրացել քաղաքացու` սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասում նախատեսված ժամկետային ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը:».

3. ուժը կորցրած ճանաչել 7-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 15-րդ հոդվածում.

1. ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 3-րդ պարբերությունը.

2. 3-րդ մասի 4-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Կրտսեր հրամանատարական պաշտոնների նշանակվում են ենթասպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում համապատասխան ռազմահաշվառական մասնագիտությանը հարակից բարձրագույն կրթություն ստացած շարքային կամ ենթասպայական կազմերի զինծառայողները:».

3. 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերում «ասպիրանտուրա» բառից առաջ լրացնել «համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ,» բառերը, իսկ «դոկտորանտուրա» բառից հետո լրացնել «, կլինիկական օրդինատուրա» բառերը:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 17-րդ հոդվածում.

1. 1-ին մասի 2-րդ կետում «մրցույթի» բառից հետո լրացնել «կամ որակավորման» բառերը.

2. 3-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«3. Դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման կամ կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու ձեւով պատժի դատապարտված եւ պատիժը պայմանականորեն չկիրառած զինծառայողը չի կարող բարձր պաշտոնի նշանակվել մինչեւ սահմանված փորձաշրջանի ավարտը, իսկ ազատազրկման հետ չկապված պատժի դատապարտված զինծառայողը` մինչեւ դատվածությունը հանելը կամ մարելը:»:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 6.1-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«6.1) որակավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում:»:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասում.

1. 1-ին կետում «զինվորներ» բառը փոխարինել «շարքայիններ» բառով, իսկ «ենթասպայի» բառը փոխարինել «շարքային կազմի եւ կրտսեր ենթասպայական կազմի» բառերով.

2. 2-րդ կետում «ենթասպայական» բառը փոխարինել «ավագ ենթասպայական կազմի» բառերով, իսկ «սպայական» բառից հետո լրացնել «կազմի» բառը.

3. 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերում «սպայական» բառից հետո լրացնել «կազմի» բառը:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում.

1. 1-ին կետում «կապակցությամբ» բառից հետո լրացնել «կամ որակավորման արդյունքներով կամ իր պարտականությունների կատարման մեջ թերանալու» բառերը.

2. 2-րդ կետում «կայացվելը,» բառից հետո լրացնել «բայց ոչ ավել` քան պայմանագրի ժամկետը լրանալը,» բառերը.

3. լրացնել նոր 2.1-րդ կետ` հետեւյալ բովանդակությամբ.

«2.1) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով կալանքի ձեւով պատժի դատապարտվելու դեպքում` պատժի կրման ամբողջ ժամկետով.»:

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«1. Զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է.

1) սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված դեպքերում.

2) այլ պաշտոնի նշանակվելու դեպքում.

3) զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում:»:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 23-րդ հոդվածում.

1. 7-րդ մասում «մեկամսյա» բառը փոխարինել «15?օրյա» բառով.

2. 8-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«8. Զինծառայողներին ուսման կամ ծառայության, ինչպես նաեւ ծառայողական գործուղումներն իրականացվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով եւ համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամաններով սահմանված կարգով:».

3. ուժը կորցրած ճանաչել 9-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 25-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել 4-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի.

1. 1-ին պարբերությունում «դոկտորանտուրա» բառից հետո լրացնել «կամ կլինիկական օրդինատուրա» բառերը.

2. 2-րդ պարբերությունում «որակավորում» բառից առաջ լրացնել «արտահերթ» բառը:

ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված աղյուսակում շարքային եւ ենթասպայական կազմերի սյունակները շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«
Շարքային
շարքային եֆրեյտոր
Ենթասպայական
   
կրտսեր ենթասպաներ կրտսեր սերժանտ
սերժանտ
ավագ սերժանտ
ավագ
ավագ ենթասպաներ ենթասպա
ավագ ենթասպա

:
ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 30-րդ հոդվածում.

1. 1-ին կետում ««կրտսեր լեյտենանտը,»» բառերը հանել.

2. 2-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«1) ենթասպայական կազմի համար` «կրտսեր սերժանտը».».

3. 3-րդ կետում «զինվորների, սերժանտների, ավագների» բառերը փոխարինել «շարքային կազմի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 22. Օրենքի 31-րդ հոդվածում.

1. 1-ին կետում «հաստատություններ» բառից հետո լրացնել «կամ սպայական դասընթաց» բառերը.

2. 3-րդ եւ 5-րդ կետերում «ենթասպաներին» բառը փոխարինել «ենթասպայական կազմի զինծառայողներին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 23. Օրենքի 33-րդ հոդվածում.

1. վերնագրում «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ» բառերը փոխարինել «ԵՎ «ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ» բառերով.

2. 1-ին մասի 2-րդ կետում «կրթություն» բառից հետո լրացնել «եւ «ավագ» զինվորական կոչում» բառերը:

ՀՈԴՎԱԾ 24. Օրենքը լրացնել նոր 33.1-րդ հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 33.1. «ԿՐՏՍԵՐ ՍԵՐԺԱՆՏ», «ՍԵՐԺԱՆՏ», «ԱՎԱԳ ՍԵՐԺԱՆՏ» ԵՎ «ԱՎԱԳ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼԸ

1. «Կրտսեր սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող եւ համապատասխան ուսումնական հավաքներ անցած կամ սերժանտական դասընթաց ավարտած, ինչպես նաեւ խրախուսման կարգով` բարեխիղճ եւ ծառայության բարձր ցուցանիշներ ունեցող զինծառայողներին:

2. «Սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող եւ համապատասխան ուսումնական հավաքներ անցած կամ սերժանտական դասընթաց ավարտած զինծառայողներին, ինչպես նաեւ «կրտսեր սերժանտ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «սերժանտ» եւ դրանից բարձր զինվորական կոչմանն ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը:

3. «Ավագ սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող եւ համապատասխան ուսումնական հավաքներ անցած կամ սերժանտական դասընթաց ավարտած զինծառայողներին, ինչպես նաեւ «սերժանտ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «ավագ սերժանտ» եւ դրանից բարձր զինվորական կոչմանն ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը:

4. «Ավագ» զինվորական կոչում շնորհվում է «ավագ սերժանտ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «ավագ» եւ դրանից բարձր զինվորական կոչմանն ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը:»:

ՀՈԴՎԱԾ 25. Օրենքի 34-րդ հոդվածում.

1. 1-ին մասի 1-ին կետում «զինկոմիսարիատից ծառայության վայր մեկնելիս» բառերը փոխարինել «զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներում գրանցելիս» բառերով.

2. լրացնել նոր 1.1-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. «Եֆրեյտոր» զինվորական կոչում շնորհվում է «շարքային» զինվորական կոչում ունեցող զինծառայողներին` որպես խրախուսանք:»:

ՀՈԴՎԱԾ 26. Օրենքի 35-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 27. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման կամ կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու ձեւով պատժի դատապարտվելու եւ պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու ձեւով պատիժը կրելու կամ ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամանակահատվածները չեն հաշվարկվում զինվորական կոչումով ծառայության կրման ժամկետում: Սույն մասում նշված, ինչպես նաեւ կարգապահական տույժ ստացած լինելու ժամանակահատվածներում զինծառայողին չի շնորհվում հերթական զինվորական կոչում:»:

ՀՈԴՎԱԾ 28. Օրենքի 37-րդ հոդվածում.

1. 1-ին մասում «Տվյալ» բառը փոխարինել «Ենթասպայական եւ սպայական կազմերի» բառերով.

2. 1-ին մասի 1-4-րդ ենթակետերը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«1) կրտսեր սերժանտ` 2 տարի.

2) սերժանտ, ավագ սերժանտ, ավագ` 3 տարի.

3) ենթասպա` 4 տարի.

4) ավագ ենթասպա` ժամկետ չի սահմանվում.».

3. 2-րդ մասի 1-ին կետում «ինչպես նաեւ» բառերից առաջ լրացնել «կամ կարգապահական տույժ ստացած լինելու կամ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճված քրեական գործերով ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման,» բառերը, իսկ «ժամանակահատվածը» բառը փոխարինել «ժամանակահատվածները» բառերով:

ՀՈԴՎԱԾ 29. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«3) պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված պաշտոնատար անձինք` մյուս սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինվորական կոչումները:»:

ՀՈԴՎԱԾ 30. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված աղյուսակում «լեյտենանտ» բառից առաջ լրացնել «ավագ» բառը:

ՀՈԴՎԱԾ 31. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասում.

1. 1-ին կետում «զինվորներին, սերժանտներին, ավագներին» բառերը փոխարինել «շարքային կազմին եւ կրտսեր ենթասպայական կազմին».

2. 2-րդ կետում «ենթասպաներին» բառը փոխարինել «ավագ ենթասպայական կազմին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 32. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասում «նրանց դատվածության հանման կամ մարման, ինչպես նաեւ» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 33. Օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասում «հերթական» բառից հետո լրացնել «(հիմնական)» բառը:

ՀՈԴՎԱԾ 34. Օրենքի 45-րդ հոդվածում.

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողներին ծառայության ընթացքում տրվում է մեկ հիմնական արձակուրդ` ոչ պակաս, քան 6 ամսվա օրացուցային ծառայության դեպքում, զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) կողմից օրացուցային տարվա համար սահմանված արձակուրդների տրման ժամանակացույցի համաձայն: Արձակուրդների տրման ժամանակացույցը կազմելիս արձակուրդի տրման հերթականությունը որոշվում է` հաշվի առնելով զորամասի (զինվորական կառավարման մարմնի) մարտական պատրաստության ապահովման շահերը եւ զինծառայողի բարեխիղճ ծառայությունը: Հիմնական արձակուրդ տրվում է պարտադիր զինվորական ծառայության`

1) շարքային կազմի կոչում ունեցող զինծառայողներին` 10 օր.

2) կրտսեր ենթասպայական կազմի կոչում ունեցող զինծառայողներին` 15 օր.

3) սպաներին` յուրաքանչյուր լրիվ ծառայած ամսվա համար երկու եւ կես օր հաշվարկով:».

2. 2-րդ մասում «զինվորական ծառայության շարքային կազմին» բառերը փոխարինել «զինծառայողներին» բառով:

ՀՈԴՎԱԾ 35. Օրենքի 50-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 36. Օրենքի 51-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 51. ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

1. Պայմանագրային զինվորական ծառայություն անցնող շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի զինծառայողները զինվորական ծառայությունից արձակվում են.

1) երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելիս.

2) զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալիս.

3) պայմանագրի ժամկետը լրանալիս.

4) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելիս.

5) հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման (վերահայտարարման) դեպքում` եթե զինծառայողը համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի.

6) սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում նախատեսված կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալու դեպքում` եթե զինծառայողը համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի.

7) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելիս.

8) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով զինվորական կոչումից զրկվելիս.

9) պայմանագրի` զինվորական ծառայության անցման պայմանները չկատարելու կամ զինծառայողի պատիվն արատավորող արարք կատարելու դեպքում.

10) մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր ներկայացնելիս, այդ թվում` ռազմաուսումնական հաստատությունում կամ սպայական կամ սերժանտական դասընթացներում կամ ակադեմիական կրթություն ստանալիս կամ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում (ադյունկտուրայում), կլինիկական օրդինատուրայում, դոկտորանտուրայում ուսումնառությունից կամ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելիս` եթե չունի պարտադիր զինվորական ծառայության օրենքով սահմանված չծառայած ժամկետ.

11) ռազմաուսումնական հաստատությունից կամ սպայական կամ սերժանտական դասընթացներից կամ ակադեմիական կրթություն ստանալիս կամ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատից, մագիստրատուրայից, ասպիրանտուրայից (ադյունկտուրայից), կլինիկական օրդինատուրայից, դոկտորանտուրայից անբավարար առաջադիմության կամ անկարգապահության հիմքով հեռացվելիս` եթե չունի պարտադիր զինվորական ծառայության օրենքով սահմանված չծառայած ժամկետ.

12) զոհվելու (մահանալու) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու դեպքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերի հիման վրա զինծառայողն արձակվում է զինվորական ծառայությունից, եթե սույն օրենքով սահմանված կարգով զինծառայողի հետ չի կնքվում նոր պայմանագիր:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ ու 11-րդ կետերում նշված եւ պարտադիր զինվորական ծառայության օրենքով սահմանված չծառայած ժամկետ չունեցող, ինչպես նաեւ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերի հիման վրա զինվորական ծառայությունից արձակման ենթակա զինծառայողները փոխհատուցում են ուսման հետ կապված ծախսերը` կառավարության սահմանած կարգով: Ընդ որում, հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության առաջին 3 տարվա ընթացքում զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում ուսման ծախսերը հաշվարկվում են կատարված փաստացի ծախսերի կրկնապատիկի չափով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ուսման հետ կապված ծախսերը ենթակա են փոխհատուցման հետուսումնական պայմանագրային ծառայության հետեւյալ ժամկետների ընթացքում զինվորական ծառայությունից արձակվելիս`

1) ռազմաուսումնական հաստատություն ավարտելուց հետո` 10 տարվա ընթացքում.

2) սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտելուց հետո` 3 տարվա ընթացքում.

3) ակադեմիական կրթության ավարտից հետո` 5 տարվա ընթացքում.

4) պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում (ադյունկտուրայում), կլինիկական օրդինատուրայում, դոկտորանտուրայում ուսումնառության ավարտից հետո` 5 տարվա ընթացքում:

5. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները զինվորական ծառայությունից արձակվում են.

1) սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ծառայության ժամկետը լրանալու դեպքում.

 2) ժամկետից շուտ` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:»:

6. Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում սույն օրենքով սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած զինծառայողը սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ ու 11-րդ կետերում նախատեսված հիմքերի առկայության դեպքում ուղարկվում է պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու: Նշված դեպքում պայմանագրային զինվորական ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում պարտադիր զինվորական ծառայության օրենքով սահմանված ընդհանուր ժամկետում:»:

ՀՈԴՎԱԾ 37. Օրենքի 52-րդ հոդվածում.

1. 2-րդ մասում «4-5-րդ կետերով» բառերը փոխարինել «7-րդ եւ 8-րդ կետերով» բառերով.

2. 4-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«4. Զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է զինված ուժերի պահեստազոր, եթե ենթակա չէ պաշտոնաթողության: Զինծառայողը ենթակա է պաշտոնաթողության, եթե լրացել է սույն օրենքով սահմանված պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը կամ ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի` խաղաղ եւ պատերազմի ժամանակ:»:

3. 5-րդ մասի 1-ին պարբերությունում «սպաներին ու ենթասպաներին,» բառերը փոխարինել «զինծառայողներին`» բառով, իսկ «4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 9-րդ կետերով» բառերը փոխարինել «5-12-րդ կետերով»:

4. 7-րդ, 8-րդ եւ 9-րդ մասերը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«7. Զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) հրամանով` արձակման հիմքեր ծագելուց ոչ ուշ, քան 1-ամսյա ժամկետում: Զինվորական ծառայությունից արձակելու հրամանի հիման վրա զորամասի հրամանատարի (զինվորական կառավարման մարմնի պետի) հրամանով զինծառայողը հանվում է զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից եւ տվյալ օրվա դրությամբ կատարվում է վերջնահաշվարկ` զինծառայողին ապահովվելով դրամական բավարարմամբ եւ դրան հավասարեցված վճարումներով, պարենի փոխհատուցմամբ: Ստացիոնար բուժման մեջ կամ հերթական արձակուրդում կամ հղիության եւ ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող զինծառայողը զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանվում է բուժման կամ արձակուրդի ավարտի հաջորդ օրը:

8. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կադրերի տրամադրության տակ թողնված եւ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի զինվորական ծառայությունից արձակման հրամանում արձակման, իսկ զինծառայողի անունը զինվորական կառավարման մարմնի անձնակազմի ցուցակներից հանելու օր է նշվում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը: Նշված դեպքում, ինչպես նաեւ հետախուզման մեջ գտնվող զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելիս վերջնահաշվարկ կատարվում է զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու օրվա դրությամբ:

9. Սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 8-րդ կետերում նախատեսված դեպքերում զինծառայողի զինվորական ծառայությունից արձակման հրամանում արձակման, իսկ զինծառայողի անունը զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օր է նշվում դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը եւ վերջնահաշվարկ կատարվում է այդ օրվա դրությամբ: Եթե մինչեւ դատապարտվելը զինծառայողը սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով թողնվել է կադրերի տրամադրության տակ, ապա վերջնահաշվարկ կատարվում է զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու օրվա դրությամբ:».

5. ուժը կորցրած ճանաչել 10-րդ մասը.

ՀՈԴՎԱԾ 38. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի

1. Անհրաժեշտությունը. Օրենքի նախագծի ներկայացումը նախատեսվել է ՀՀ կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագրում եւ նպատակ ունի օրենսդրական բարեփոխումներ կատարել զինված ուժերում շարքային եւ սերժանտական կազմերի պայմանագրային ծառայության ընդլայնման, զինծառայողների պաշտոնի նշանակման եւ պաշտոնից ազատման, որակավորումների անցկացման, ուսման գործուղման, արձակուրդների տրման, զինվորական ծառայությունից արձակելու հետ կապված հարաբերություններում:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Ներկայումս պաշտպանական բարեփոխումների ծրագրով միջոցառումներ են իրականացվում զինված ուժերում պայմանագրային սերժանտական համակարգի ընդլայնման, ռազմակրթական համակարգի զարգացման, զինծառայողներին պաշտոնի նշանակման եւ ազատման գործընթացում թափանցիկության ապահովման, ծառայողական առաջխաղացման հնարավորությունները հստակեցնելու, կարգապահության ամրապնդման ուղղություններով, որոնց լիարժեք իրականացման համար օրենքն ունի թերի կարգավորումներ: Մասնավորապես, օրենքը հստակ կարգավորումներ չի նախատեսում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված եւ սպայական կամ սերժանտական դասընթացներ անցնելու ցանկություն հայտնած եւ այդ դասընթացներն ավարտած զինծառայողների կարգավիճակի, զինվորական պաշտոնների նշանակման, կադրերի տրամադրության տակ թողնելու, զինվորական ծառայության պայմանագրերի կնքման, դադարեցման եւ կասեցման հիմքերի, զինվորական ծառայության ընդհանուր, ինչպես նաեւ զինվորական կոչումների կրման ժամկետում չհաշվարկվող ժամանակահատվածների, զինվորական ծառայությունից արձակելու հիմքերի եւ կարգի վերաբերյալ: Բացի այդ, սերժանտական համակարգի ընդլայնման ռազմավարության շրջանակներում նպատակահարմար է դիտվել սերժանտական կոչումները ներառել ենթասպայական կազում` որպես կրտսեր ենթասպայական կազմ, այդ կոչումների կրման համար սահմանել նոր ժամկետներ, որոնց հանրագումարը կկազմի 20 տարի, այսինքն հնարավորություն կտա նշված կազմի զինծառայողներին անցնել երկարամյա ծառայության կենսաթոշակի: Օրենքի գործողության ընթացքում բավականին խնդիրներ է առաջանում նաեւ պարտադիր զինվորական ծառայության կազմին որպես խրախուսանք տրվող արձակուրդների արդարացի եւ օբյեկտիվ կիրառման գործընթացում, դրա ուղղությամբ առկա է զգալի հասարակական դժգոհություն, որի արդյունքում եւս առաջարկվում է զինծառայության նշված կազմին հիմնական արձակուրդը տրամադրել պարտադիր կարգով:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Զինվորական ծառայության անցման ոլորտում զինված ուժերում շարքային եւ սերժանտական կազմերի պայմանագրային ծառայության ընդլայնման, զինծառայողների պաշտոնի նշանակման եւ պաշտոնից ազատման, որակավորումների անցկացման, ռազմակրթական ոլորտի, արձակուրդների տրման, կարգապահության ամրապնդման, զինվորական ծառայությունից արձակելու գործընթացի բարեփոխումների իրականացման քաղաքականություն, զինված ուժերի կառուցվածքի եւ կազմի միջազգայնորեն ընդունված չափանիշների կիրառման հնարավորությունների ընդլայնում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Օրենքի նախագծի կարգավորման նպատակն է զինված ուժերում պայմանագրային սերժանտական համակարգի ընդլայնումը, ռազմակրթական համակարգի զարգացումը, զինծառայողներին պաշտոնի նշանակման եւ ազատման գործընթացում թափանցիկության ապահովումը, ծառայողական առաջխաղացման հնարավորությունների հստակեցումը, կարգապահության ամրապնդումը: Օրենքի նախագծով շարքային կազմի մեջ մտնող սերժանտական կոչումները եւ պաշտոնները ներառվում են ենթասպայական կազմի մեջ` որպես կրտսեր ենթասպայական կազմ, սահմանվում են սերժանտական կոչումների կրման նոր ժամկետներն ու շնորհման կարգը, հստակեցվում են սպայական կամ սերժանտական դասընթացներ անցնելու ցանկություն հայտնած եւ այդ դասընթացներն ավարտած զինծառայողների կարգավիճակը, որի համաձայն ուսումնառության ժամանակահատվածի համար կնքվում է զինծառայության անցման պայմանագիր չհանդիսացող քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր, զինվորական պաշտոնների նշանակման եւ ազատման, կադրերի տրամադրության տակ թողնելու կարգը, զինվորական ծառայության պայմանագրերի, այդ թվում` առաջին եւ նոր, կնքման, դադարեցման եւ կասեցման հիմքերը, այդ պայմանագրերի ուժի մեջ մտնելու կարգը, զինվորական ծառայության ընդհանուր, ինչպես նաեւ զինվորական կոչումների կրման ժամկետում չհաշվարկվող ժամանակահատվածները,  զինվորական ծառայությունից արձակելու հիմքերը, կարգը եւ երաշխիքները, ռազմաուսումնական հաստատություններ կամ սպայական կամ սերժանտական դասընթացներ կամ ակադեմիական կրթություն կամ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա (ադյունկտուրա), կլինիկական օրդինատուրա, դոկտորանտուրա ավարտած եւ նախատեսված ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինծառայությունից հրաժարված անձանց կողմից ուսման ծախսերի փոխհատուցման հիմքերն ու կարգը, պարտադիր զինծառայողներին խրախուսման կարգով տրվող արձակուրդը փոխարինվում է պարտադիր կարգով տրվող արձակուրդով:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք. Նախագծի մշակմանը ներգրավվել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունը, ՀՀ ՊՆ իրավաբանական վարչությունը, ՀՀ ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչությունը, ՀՀ ԶՈՒ ԳՇ կադրերի վարչությունը, ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչությունը:

Նախագծի մշակման աշխատանքներին մասնակցել են`

Ա. Մեսրոպյանը` ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունից,

Ս. Սեդրակյանը եւ Ս. Սիմոնյանը` ՀՀ ՊՆ իրավաբանական վարչությունից,

Է. Ոսկանյանը` ՀՀ ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչությունից,

Ա. Մարտիրոսյանը` ՀՀ ԶՈՒ ԳՇ կադրերի վարչությունից,

Գ. Ղուլյանը եւ Ա.Առաքելյանը` ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչությունից:

6. Ակնկալվող արդյունքը. Ապահովել պաշտպանական բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը` զինված ուժերում պայմանագրային սերժանտական համակարգի ընդլայնման, ռազմակրթական համակարգի զարգացման, զինծառայողներին պաշտոնի նշանակման եւ ազատման գործընթացում թափանցիկության ապահովման, ծառայողական առաջխաղացման հնարավորությունները հստակեցնելու, կարգապահության ամրապնդման ուղղություններով: