Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Սպառողական վարկի կամ փոխառության տրամադրում է համարվում այն գործարքի կնքումն ու կատարումը, որով պարտապանը տվյալ գործարքով ստացված միջոցներն օգտագործելու է բացառապես սպառողական նպատակներով, որոնք կապված չեն իր ձեռնարկատիրական գործունեության հետ, բացառությամբ՝ մինչեւ 5.000.000 (ներառյալ՝ 5.000.000 ՀՀ դրամը) դրամ գումարի չափով եւ (կամ) դրան համարժեք արտարժույթով տրամադրված գյուղատնտեսական նշանակության եւ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր, փոքր եւ միջին առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ նաեւ՝ ՓՄՁ սուբյեկտ) տրամադրված վարկի կամ փոխառության:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է օրենքի ուժի մեջ մտնելու օրը եւ դրանից հետո կնքված պայմանագրերի վրա: