Հոդված 1. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասը «միջազգային» բառից հետո լրացնել «կանոնավոր» բառով:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «աերոդրոմները» բառից հետո լրացնել «(ուղղաթիռադաշտերը)» բառով.
2) 4-րդ մասի առաջին պարբերությունը «աերոդրոմի» բառից հետո լրացնել «(ուղղաթիռադաշտի)» բառով:
Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Լիազորված մարմինը սահմանում է Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով կամ տրված թույլտվության հիման վրա իրականացվող օդային հաղորդակցությունների պայմանները, հաստատում է չվերթերի չվացուցակը, համաձայնագրերով կամ տրված թույլտվություններով նախատեսված պայմաններին եւ ծավալներին համապատասխանության նպատակով գրանցում կամ հաստատում է կիրառվելիք սակագները եւ չվերթերի ծրագրերը:»:
Հոդված 4. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում`
1) «Միջազգային օդային փոխադրումներին առնչվող որոշ կանոնների միասնականացման» կոնվենցիան` Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված դրա լրացումներով ու փոփոխություններով (հետագայում` Վարշավյան կոնվենցիա)» բառերը փոխարինել «Միջազգային օդային փոխադրումների որոշ կանոնների միասնականացման մասին» 1999 թվականի մայիսի 28-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիան (հետագայում` Մոնրեալի կոնվենցիա)» բառերով.
2) «եւ որ Վարշավյան» բառերը փոխարինել «եւ որ Մոնրեալի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետում եւ 62-րդ հոդվածում «Վարշավյան» բառը փոխարինել «Մոնրեալի» բառով:
Հոդված 6. Օրենքի 65-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «(այսուհետ` գործակալ)` լիազորված մարմնի կողմից տրված օդային փոխադրումների իրացման վկայականի (այսուհետ` գործակալի վկայական) առկայության դեպքում» բառերը.
2) 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: