Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետում « ընդունված որոշմամբ նշանակում է տեղական հանրաքվե» բառերը փոխարինել «ընդունում է տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասում «նշանակելու տեղական հանրաքվե» բառերը փոխարինել «ընդունելու տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 39. Հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունելը եւ լսումներ անցկացնելը
1. Ավագանին տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունում է ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ քաղաքապետի նախաձեռնությամբ՝ ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
2. Ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ բնակչության կարծիքը պարզելու նպատակով մինչեւ հարցի լուծումը կարող է անցկացնել հանրային լսումներ, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ընդունել տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում, որի արդյունքները պարտադիր բնույթ չունեն:»:
Հոդված 4. Օրենքի 52-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.2-14.3-րդ կետերով.
«14.2) հանդես է գալիս տեղական հանրաքվեի անցկացնելու նախաձեռնությամբ
14.3) ընդունում է տեղական հանրավքե նշանակելու մասին որոշում.»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: