Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11562-02.05.2011-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 8-րդ կետում`

 1. 8.5.3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«8.5.3.բակալավրի կրթական ծրագրի իրականացման համար, բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի, տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով»

2. լրացնել նոր` 8.5.5. ենթակետ` հետեւյալ բովանդակությամբ.
 
«8.5.4. մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման համար, բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի, տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով:»

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս  հետո:
 
 

Տեղեկանք-հիմնավորում

««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Լիցենզավորման մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, քանի որ վերջինիս 43-րդ հոդվածի «9. Կրթության բնագավառ» բաժնում առաջարկվում է որպես առանձին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ սահմանել բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերի իրականացումը` բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի իրականացման փոխարեն:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս «Լիցենզավորման մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի «9. Կրթության բնագավառ» բաժնում որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի իրականացումը, սակայն «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն  բարձրագույն մասնագիտական կրթական ծրագիրը տարանջատված է բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերի:

5. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության կարեւոր ուղղություններից է նաեւ օրենքների միջեւ առկա կամ առաջացող հակասությունների վերացումը:

6. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագիծը նպատակ ունի «Լիցենզավորման մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները համապատասխանեցնել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքին:

5. Ակնկալվող արդյունքը

  Նախագծի կիրառմամբ, բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերից յուրաքանչյուրի իրականացման համար սահմանելով պետական տուրք կվերացվի «Լիցենզավորման մաuին»  ՀՀ օրենքի եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի միջեւ ծագող անհամապատասխանությունը: