Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-490-27.01.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . Հայաստանի Հանրապետության 2001թ. հունիսի 04-ի ՀՕ-185 հողային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 10-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Ընդհանուր օգտագործման հողերը չեն կարող կառուցապատվել»:

Հոդված 2. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը հանել:

Հոդված 3 . Օրենսգրքի 86, 89 եւ 90 հոդվածները հանել:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքիընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նպատակ են հետապնդում արձագանքել ՀՀ հողային օրենսգրքի կիրառման ընթացքում ծագած պրակտիկ հիմնախնդիրներին:

Մասնավորապես, ՀՀ հողային օրենսգրքի 10 հոդվածում առաջարկվող լրացումը նախատեսում է ընդհանուր օգտագործման հողերի ցանկացած կառուցապատման կանխարգելում:

Օրենսգրքի 86, 89, 90 հոդվածները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջները կրկնող նորմեր են պարունակում` ավելորդ ծանրաբեռնելով ՀՀ հողային օրենսգիրքը: