Armenian ARMSCII Armenian
Կ-26425-12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 1-ին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ մասում «Հայաստանի Հանրապետության արդարադատության» բառերը փոխարինել «համապատասխան» բառով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում.

1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինն ապահովում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված խնդիրների իրականացումը իր կառուցվածքային ստորաբաժանումների եւ քրեակատարողական հիմնարկների միջոցով:»

1) 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Քրեակատարողական ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է քրեակատարողական ծառայության պետը:»:

Հոդված 3. Օրենքի  9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Քրեակատարողական ծառայության պաշտոնները եւ քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկը

1. Քրեակատարողական ծառայության պաշտոնները աստիճանական համակարգով` բարձրից ցածր, դասակարգվում են ըստ բարձրագույն, գլխավոր, առաջատար, միջին եւ կրտսեր խմբերի: Յուրաքանչյուր խմբի պաշտոնները նույնպես դասակարգվում են աստիճանական համակարգով` բարձրից ցածր: Նույն  աստիճանի պաշտոնները բերված են ստորեւ` նույն տողում`

1) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական ծառայության պետ,

բ. քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ,

գ. քրեակատարողական ծառայության պետի տեղակալ.

2) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական հիմնարկի պետ, քրեակատարողական ծառայության բաժնի պետ,

բ. քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, քրեակատարողական ծառայության բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական ծառայության բաժանմունքի պետ.

3) քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական ծառայության գլխավոր մասնագետ, քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ,

բ. քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետ, քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ,

գ. քրեակատարողական հիմնարկի խմբի ղեկավար,

դ. քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ.

4) քրեակատարողական ծառայության միջին խմբի պաշտոններ`

ա.քրեակատարողական ծառայության առաջատար մասնագետ,

բ. քրեակատարողական ծառայության առաջին կարգի մասնագետ, քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ,

գ. քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետ.

5) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական ծառայության երկրորդ կարգի մասնագետ,

բ. քրեակատարողական ծառայության երրորդ կարգի մասնագետ,

գ. քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ,

դ. քրեակատարողական հիմնարկի երրորդ կարգի մասնագետ,

ե. քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետ:

2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաեւ այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Կառավարությունը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, պետական պահպանության, քրեակատարողական եւ փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջեւ համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «վարչապետը» բառով.

2) լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Վարչապետը Քրեակատարողական ծառայության պետի տեղակալին արդարադատության կոչումը շնորհում է Քրեակատարողական ծառայության պետի առաջարկությամբ:»:

Հոդված 5. Օրենքում «քրեակատարողական վարչություն» եւ «քրեակատարողական վարչության պետ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «քրեակատարողական ծառայություն» եւ «քրեակատարողական ծառայության պետ» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում

1) 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասից հանել «Քրեակատարողական վարչության պետի տեղակալներին,» բառերը:»:

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերով:

Հոդված 8. Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասում`

1) 2-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «վարչապետը` սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ» բառերով.

2) 3-րդ պարբերություններում «Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ» բառերը փոխարինել «վարչապետը` սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ» բառերով:

Հոդված 9. Օրենքի 4-րդ եւ 7-րդ հոդվածների 2-րդ մասում, 14-րդ հոդվածի 3-րդ մասում, 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում, 16-րդ հոդվածի 2-րդ մասում, 19-րդ հոդվածի 9-րդ եւ 12-րդ մասերում, 20-րդ եւ 21-րդ հոդվածների 4-րդ մասում, 22-րդ հոդվածի 1-ին մասում, 25-րդ հոդվածի վերնագրում, 1-ին եւ 2-րդ պարբերություններում, 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ եւ 8-րդ կետերում, 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 31-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում, 35-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերում, 37-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունում եւ 7-րդ մասում, 43-րդ հոդվածի 4-րդ մասում, 51.3-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում, 51.4-րդ հոդվածի 1-ին մասում, 51.9-րդ հոդվածի 8-րդ, 20-րդ  եւ 31-րդ մասերում, 51.10-րդ հոդվածի 2-րդ մասում, 51.14-րդ հոդվածի 31-րդ մասում, 51.15-րդ հոդվածի 8-րդ մասում, 51.16-րդ հոդվածի 4-րդ մասում, 51.20-րդ հոդվածի 2-րդ մասում, 51.26-րդ հոդվածի 10-րդ մասում եւ 51.30-րդ 3-րդ մասում, 51.31-ին հոդվածի 1-ին մասում, 55-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության արդարադատության» բառերը փոխարինել «համապատասխան» բառով:

Հոդված 10. Օրենքը լրացնել 25.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«25.1. Քրեակատարողական ծառայության լիազորությունները

1. Քրեակատարողական ծառայությունը`

1) օրենքով սահմանված կարգով կատարում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված, դատարանի նշանակած պատիժները,

2) ապահովում է օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով անձանց կալանքի տակ պահելը,

3) կազմակերպում է քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձեւով պատիժ կրող դատապարտյալների եւ կալանավորված անձանց փոխադրումը,

4) քրեակատարողական հիմնարկներում ապահովում է օրինականություն, ինչպես նաեւ կալանավորված անձանց եւ դատապարտյալների` իրենց իրավունքներից եւ ազատություններից օգտվելու երաշխիքներ,

5) ապահովում է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց, այդ հիմնարկների անձնակազմերի եւ այնտեղ գտնվող այլ անձանց անվտանգությունը,

6) ապահովում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների կյանքի ու առողջության պահպանման, անձնական եւ մշակութային, կրթական եւ հոգեւոր զարգացման համար պատշաճ պայմաններ,

7) կազմակերպում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների` քրեակատարողական հիմնարկում գտնվելու կապակցությամբ սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքներ,

8) ապահովում է քրեակատարողական հիմնարկների եւ մարմինների նյութատեխնիկական եւ սոցիալական պայմանների բարելավումը,

9) ապահովում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների զբաղվածությունը,

10) դատարանների դատավճիռների եւ քրեական գործերով կայացված որոշումների համաձայն` յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի համար սահմանված առավելագույն լրակազմին համապատասխան` կազմակերպում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների տեղաբաշխման աշխատանքները,

11) ձեռնարկում է միջոցներ կալանավորված անձանց եւ դատապարտյալների բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու, առողջապահական մարմինների բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններից օգտվելու եւ այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու համար,

12) քրեակատարողական հիմնարկների համապատասխան ստորաբաժանումներին ցուցաբերում է մեթոդական եւ գործնական աջակցություն,

13) վարում է քրեակատարողական ծառայության արխիվային քարտադարանը, ապահովում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների  քարտային տվյալների, ինչպես նաեւ նրանց նկատմամբ կիրառվող խրախուսանքի եւ տույժի միջոցների մասին տվյալների համակարգչային մուտքագրումն ու պահպանումը, իրականացնում է վերջիններիս հաշվառման եւ հաշվառումից հանելու հետ կապված այլ գործառույթներ,

14) կազմակերպում եւ իրականացնում է քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքներ, ուսումնասիրում եւ վերլուծում է այդ աշխատանքների կատարման ընթացքը, թերությունները վերացնելու համար ձեռնարկում է միջոցներ եւ նշված խնդիրների լուծման համար կատարում է այլ,

15) իրականացնում է քրեակատարողական ծառայությանը վերաբերող փաստաթղթերի` ժամանակին եւ պատշաճ ընդունման, հաշվառման, առաքման եւ պահպանման գործընթացը,

16) ամփոփում է քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից յուրաքանչյուր հաջորդ տարվա համար ներկայացված հայտ-պահանջագրերը, դրանց հիման վրա կազմում է գնումների անվանացանկը եւ ներկայացնում է ծառայության համապատասխան բաժին, դրա հիման վրա կազմում է գնման հայտեր,

17) իրականացնում է վերահսկողություն դատարանների կողմից դատավճիռների եւ քրեական գործերով կայացված որոշումների պատշաճ կատարման, քրեակատարողական հիմնարկներում կանոնակարգի պահպանման նկատմամբ,

18) իրականացնում է մշտական վերահսկողություն քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի նկատմամբ, բացասական հետեւանքներ առաջացնող եւ իրավիճակը վատթարացնող արտակարգ իրավիճակների ժամանակ ձեռնարկում է անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ ` իրավիճակը կայունացնելու համար, անցկացնում է ծառայողական ստուգումներ կամ քննություններ, պարզում ու վերլուծում է դրանց պատճառները, ինչպես նաեւ մշակում եւ իրականացնում է միջոցառումներ ` հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով,

19) դատապարտյալների եւ կալանավորված անձանց մոտ օրինապահ վարքագիծ ձեւավորելու նպատակով մշակում եւ իրականացնում է հոգեբանական, սոցիալական, մանկավարժական եւ այլ ծրագրեր ` համագործակցելով հասարակական եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ քաղաքացիների հետ,

20) կալանավորված անձանց եւ դատապարտյալների կրթությունը եւ մասնագիտական պատրաստվածությունն ապահովելու նպատակով ձեռնարկում է միջոցներ,

21) իրականացնում է քրեակատարողական հիմնարկների շենքերի, շինությունների, ինժեներատեխնիկական միջոցների սպասարկման եւ շահագործման հետ կապված աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը, ձեռնարկում է միջոցներ դրանց պահպանության, կալանավորված անձանց եւ դատապարտյալների հուսալի մեկուսացման, նրանց նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացման եւ նրանց կողմից իրենց պարտականությունների  կատարման եւ անվտանգության ապահովման  համար,

22) կազմում է քրեակատարողական ծառայության (բացառությամբ քրեակատարողական տեսչության) ընթացիկ եւ հեռանկարային աշխատանքային ծրագրեր, կատարված աշխատանքների մասին պատրաստում է կիսամյակային եւ տարեկան հաշվետվություն,

23) սահմանված կարգով կազմակերպում է համաներման եւ ներման ակտերի կատարումը ,

24) կազմակերպում է ծառայության եւ քրեակատարողական հիմնարկների ֆինանսական եւ նյութատեխնիկական, այդ թվում` ինժեներատեխնիկական, պահպանության եւ կապի միջոցներով, զենքով, զինամթերքով, հատուկ եւ անհատական պաշտպանության միջոցներով  ապահովումը, ինչպես նաեւ հսկողություն է իրականացնում դրանց բաշխման, պահպանման, օգտագործման նկատմամբ,

25) ընդհանրացնում եւ վերլուծում է քրեական պատիժների կատարման, ինչպես նաեւ կալանավորված անձանց եւ դատապարտյալների մասին վիճակագրական ու տեղեկատվական բնույթի տվյալները,

26) կազմակերպում եւ անցկացնում է քրեակատարողական ծառայողների ատեստավորումը,

27) կազմակերպում է փոխադրվելու, ինչպես նաեւ կոչումների շնորհման գործընթացը,

28) ապահովում է քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալներին սննդամթերքով, հանդերձանքով, անկողնային եւ սանիտարահիգիենիկ պարագաներով, կենցաղային սպասարկման սարքավորումներով, խոհանոցային պարագաներով եւ գույքով, ինչպես նաեւ համակարգի անձնակազմին` ծառայողական հանդերձանքով,

29) իրականացնում է հսկողություն անձնակազմի կողմից հանդերձանք կրելու կանոնների պահպանման նկատմամբ,

30) մասնակցում է քրեակատարողական հիմնարկների զարգացման ծրագրերի մշակման աշխատանքներին,

Հոդված 10. Օրենքի 51.2-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել

Հոդված 11. Օրենքում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել համապատասխանաբար «Սահմանադրություն» եւ «Կառավարություն» բառերով ու դրանց հոլովաձեւերով:

Հոդված 12. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: