Armenian ARMSCII Armenian
Կ-6731-22.07.2009,18.04.2011-ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է հանրային ծառայությունների համարանիշի հասկացությունը, օգտագործման նպատակը, ձեւավորման եւ հատկացման կարգը:

Հոդված 2. Հանրային ծառայությունների համարանիշը

1. Հանրային ծառայությունների համարանիշը թվային տաuը նիշերի համակցություն է, որը ձեւավորվում է օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անհատական տվյալների` uեռի, ծննդյան oրվա, ամuվա, տարեթվի հիման վրա, ինչպեu նաեւ ներառում է oժանդակ հերթական եռանիշ համար եւ ճշգրտող մեկ նիշ:

2. Հանրային ծառայությունների համարանիշը եզակի է եւ չի կարող փոփոխվել սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված տվյալների փոփոխման դեպքում:

Հոդված 3. Հանրային ծառայությունների համարանիշի ամրագրումը եւ օգտագործման նպատակը

1. Հանրային ծառայությունների համարանիշը ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտում, օտարերկրյա քաղաքացու` Հայաստանի Հանրապետությունում կացության քարտում, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի ինքնությունը հավաստող փաuտաթղթերում:

2. Հանրային ծառայությունների համարանիշն օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով նրանց վերապահված խնդիրների (գործառույթների) շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս` անհատական տվյալների տեղեկատվական բազաներում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով:

Հոդված 4. Հանրային ծառայությունների համարանիշի ձեւավորման կարգը

1. Հանրային ծառայությունների համարանիշը ձեւավորվում է հետեւյալ կերպ.

1) թվային նիշերի առաջին զույգն արտացոլում է անձի ծննդյան ամuաթիվն ու uեռը եւ կարող է լինել`

ա. 11-41 (11` ամuի 1-ին ծնված լինելու դեպքում, 41` ամuի 31-ին ծնված լինելու դեպքում)` արական սեռի համար,

բ. 51-81 (51` ամuի 1-ին ծնված լինելու դեպքում, 81` ամuի 31-ին ծնված լինելու դեպքում)` իգական սեռի համար.

2) թվային նիշերի երկրորդ զույգը (3-րդ եւ 4-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան ամիuն ու դարը եւ կարող է լինել`

ա. 01-12 (01` հունվարին ծնված լինելու դեպքում, 12` դեկտեմբերին ծնված լինելու դեպքում)` 20-րդ դարի համար (հունիuին ծնված լինելու դեպքում` 14),

բ. 21-32 (21` հունվարին ծնված լինելու դեպքում, 32` դեկտեմբերին ծնված լինելու դեպքում)` 21-րդ դարի համար (հունիuին ծնված լինելու դեպքում` 34).

3) թվային նիշերի երրորդ զույգը (5-րդ եւ 6-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան տարեթիվը եւ կարող է լինել 00-99.

4) թվային նիշերի երրորդ զույգին հաջորդող թվային նիշերի եռյակը (7-րդ,      8-րդ եւ 9-րդ նիշեր) արտացոլում է տվյալ oրը ծնված նույն uեռի անձանց` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման հերթական համարը եւ կարող է լինել 001-999:

2. Վերջին թվային նիշը ճշգրտող նիշն է: Ճշգրտող նիշի հաշվարկման կարգը uահմանում է բնակչության պետական ռեգիստրը վարող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

3. Հանրային ծառայությունների համարանիշը ձեւավորելիu «6» թիվը չի կարող հաջորդաբար երեք անգամ կրկնվել:

Հոդված 5. Հանրային ծառայությունների համարանիշը հատկացնելը

1. Հանրային ծառայությունների համարանիշը հատկացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

2. Ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի ցանկությամբ երեխայի բնակության վայրի տեղական ռեգիստրի կողմից 16 տարին չլրացած երեխային հատկացվում է հանրային ծառայությունների համարանիշ:

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերի համարները համարվում են հանրային ծառայությունների համարանիշեր եւ ամրագրվում են նույնականացման քարտերում դրանք քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով առաջին անգամ տրամադրելիս:

4. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերը կարող են օգտագործվել սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված նպատակներով:

5. Այն դեպքերում, երբ քաղաքացիների իրավունքների իրացման համար օրենսդրությամբ նախատեսվում է հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) պարտադիր առկայություն, սակայն քաղաքացին հրաժարվել է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) եւ չի ստացել նույնականացման քարտ, ապա բնակչության պետական ռեգիստր վարող մարմինը վերջինիս տրամադրում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, որի հիման վրա պետական մարմինները կամ պաշտոնատար անձինք ապահովում են քաղաքացու իրավունքների իրացումը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված տեղեկանքի ձեւը, տրամադրման կարգը, ինչպես նաեւ քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 6-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում: