Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-4751-23.12.2004-ԳԿ,ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքի (05 մայիսի 1998 թվականի ՀՕ-239) 1167-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Ֆիրմային անվանումը ենթակա չէ գրանցման, եթե այն հակասում է օրենքին, բարոյականության համընդհանուր սկզբունքներին, ինչպես նաեւ վերարտադրում է Հայաստանի Հանրապետությունում ազգային արժեք հանդիսացող հանրահայտ անձանց, տեղանունների, հուշարձանների եւ ստեղծագործությունների անվանումները (անունները):»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ներկայացվող՝ ««Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է հայ ժո՟ղովրդի համար ազգային արժեք ներկայացնող անձանց, տեղանունների, հուշարձանների եւ ստեղծագործությունների անվանումները (անունները) տնտեսվարող սուբյեկտների ձեռնարկատիրական գործունեության ընթացքում անհարկի շահարկումից զերծ պահելու անհրաժեշտությամբ:

Ներկայում մի շարք տնտեսվարող սուբյեկտներ, օգտվելով առկա օրենսդրական անկա՟տա՟րությունից, լիազոր մարմին գրանցման են ներկայացնում եւ ակնհայտ տնտեսական շահա՟վետությամբ լայնորեն օգտագործում, վերոնշյալ՝ ազգային արժեք հանդիսացող անձանց, տեղանունների, հուշարձանների եւ ստեղծագործությունների անվանումներին (անուններին) նույնական կամ շփոթության աստիճան նման ֆիրմային անվանումներ կամ ապրանքային նշաններ: Նշվածը, նպատակ ունենալով խթանել տնտեսվարող սուբյեկտների կողմից մատուցվող ծառայությունների կամ իրացվող ապրանքատեսակների սպառողական հատկությունները, ուղղակիորեն հարվածում է այդ ազգային արժեքների հասարակական հեղինակությանը՝ դրանով աղճատելով հասարակական ընկալման մեջ նշված արժեքների համազգային բնույթը, խաթարելով նոր սերունդների դաստիարակության ազգային արժեքային համակարգը:

Ի տարբերություն ապրանքային նշանների, որոնց գրանցման եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները, ի լրումն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, կարգավորվում են նաեւ վկայակոչված՝ առանձին օրենքով, ֆիրմային անվանումների կարգավորումը սահմանափակվում է Քաղաքացիական օրենսգրքի շրջանակներով: Հետեւապես, եթե ապրանքային նշանների գրանցման մերժման հիմքերի թվում արդեն իսկ նախատեսված են դրանց՝ օրենքին կամ բարոյականության համընդհանուր սկզբունքներին հակասելու դեպքերը, ապա նշվածը անհրաժեշտ ենք համարում ամրագրել նաեւ ֆիրմային անվանումների գրանցման մերժման հիմքերի սահմանման համար:

Ելնելով վերոգրյալից՝ սույն նախագծերով առաջարկվում է ֆիրմային անվանումների եւ ապրանքային նշանների գրանցումը մերժելու հիմքերի թվում ավելացնել այն դեպքը, երբ նշված ֆիրմային անվանումները կամ ապրանքային նշանները վերարտադրում են ազգային արժեք հանդիսացող անձանց, տեղանունների, հուշարձանների եւ ստեղծագործությունների անվանումները (անունները), իսկ ֆիրմային անվանումների համար նաեւ՝ եթե դրանք հակասում են օրենքին կամ բարոյականության համընդհանուր սկզբունքներին: