Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10928-23.02.2011,18.03.2011-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «հասարակական-քաղաքական, կրոնական եւ այլ զանգվածային» բառերը փոխարինել «հավաքների եւ հանրային» բառերով:

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10) կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց.»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տաuներորդ oրը։