Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «հասարակական-քաղաքական, կրոնական եւ այլ զանգվածային» բառերը փոխարինել «հավաքների եւ հանրային» բառերով:
Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10) կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց.»:
Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Ներկա իրավիճակը եւ առկա խնդիրները.
Ներկայումս «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքներով ընդհանրապես սահմանափակված է է զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում եւ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ծառայողների հավաքի մասնակցելու իրավունքը:
Մինչդեռ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է, որ
1. Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում եւ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ծառայողները, ինչպես նաեւ սահմանադրական դատարանի անդամներն եւ դատավորները իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս իրավունք չունեն մասնակցել հավաքների։ Հավաքներին մասնակցելիս նրանք պետք է քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն ցուցաբերեն։
2. Սույն հոդվածի 1- ին մասում նշված անձինք իրավունք չունեն կազմակերպել այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել նրանց քաղաքական չեզոքությունը։
3. Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության եւ դատախազության մարմիններում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում եւ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ծառայողները իրավունք չունեն հավաքին մասնակցել ծառայողական համազգեստով։
Առաջարկվող լուծումները.
Նկատի ունենալով, որ հավաքի մասնակցելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, վերոհիշյալ իրավական ակտերում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնց արդյունքում վերոհիշյալ իրավական ակտերից կհանվեն Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում եւ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ծառայողների հավաքներին մասնակցելու հետ կապված սահմանափակումները:
Ակնկալվող արդյունքը.
Հավաքին մասնակցելու հետ կապված հարաբերությունները կարգավորել մեկ օրենքով: