Armenian ARMSCII Armenian
Կ-239-23.01.2018-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 1992 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-43 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել 10-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«10. հաստատում է սույն օրենքով սահմանված եզրակացությունների տրամադրման կարգերը»։

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իր իրավասության շրջանակներում իրականացնում է.

1) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության մշակումն ու դրա իրականացման ապահովումը.

2) մարդու եւ հանրության առողջության պահպանման, բնակչության առողջության բարելավման, հիվանդությունների կանխարգելման քաղաքակնության մշակումն ու դրա իրականացման ապահովումը.

3) սանիտարական կանոնների մշակումն ու հաստատումը.

4) բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ դիտարկումների, ուսումնասիրությունների իրականացումը.

5) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպական մեթոդական ղեկավարումը,

6) բժշկական ու հիգիենիկ գիտելիքների եւ առողջ ապրելակերպի մասին իրազեկումը»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի լիազորությունները

Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) իրականացնում է`

Հայաստանի Հանրապետության տարածքում պետական սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողությունը.

վարակիչ եւ ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների եւ թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման նկատմամբ վերահսկողությունը.

սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության իրականացման մեթոդական ղեկավարումը.

բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության զննումների իրականացումը.

բժշկական ու հիգիենիկ գիտելիքների եւ առողջ ապրելակերպի մասին իրազեկումը»:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում.

1) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայությանը» բառերը փոխարինել «Տեսչական մարմնին» բառերով։

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության մարմինների եւ» բառերը փոխարինել «Տեսչական մարմնի» բառերով։

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.

1) 2-րդ մասում «միայն Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության համապատասխան մարմնի դրական եզրակացության առկայության դեպքում» բառերը փոխարինել «տեսչական մարմնի կողմից» բառերով,

2) հոդվածը լրացնել նոր 2-րդ մասով.

«Բնակելի շենքերի շինարարության, վերակառուցման եւ կառուցապատման նախագծային եւ նորմատիվային փաստաթղթերի վերաբերյալ դրական եզրակացություն տրամադրում է լիազորված մարմինը»:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածում «պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության համապատասխան» բառերը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով։

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածում

1) 2-րդ մասում «սանիտարական կանոններին դրանց համապատասխանության մասին Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության» բառերը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով։

2) 3-րդ մասում «համապատասխան գլխավոր պետական սանիտարական բժշկի» բառերը փոխարինել «Տեսչական մարմնի պաշտանատար անձանց» բառերով։

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասում «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության» բառերը փոխարինել «Տեսչական մարմնի պաշտոնատար անձանց» բառերով։

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության դրական եզրակացության առկայության դեպքում,» բառերը հանել:

Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածում.

1) 1-ին մասում «փաստաթղթերի» բառից հետո լրացնել «այդ թվում սանիտարական կանոնների» բառերով։

2) 2-րդ մասում «պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության» բառերը փոխարինել « լիազոր մարմնի» բառերով։

Հոդված 12. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Առանձին մասնագիտությունների, ինչպես նաեւ առանձին հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողները` մարդկանց առողջության պահպանման, վարակիչ եւ մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով, ենթակա են նախնական եւ պարբերական բժշկական զննության:

2. Բժշկական զննությունների անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ ?Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին? Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված դեպքի։

3. Այն անձինք, ովքեր չեն ենթարկվել նախնական եւ պարբերական բժշկական զննության, ինչպես նաեւ, եթե բժշկական զննության արդյունքում ախտորոշվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հիվանդություններից որեւէ մեկը, Տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ չեն թույլատրվում աշխատանքի` մինչեւ սահմանված կարգով բժշկական զննության ենթարկվելը, իսկ հիվանդության դեպքում՝ մինչեւ առողջացումը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով»։

Հոդված 13. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Սանիտարահիգիենիկ փորձաքննությունը

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում պետական մարմինների կողմից հատուկ կարեւորության խնդիրների վերաբերյալ որոշումներ կարող են կայացվել միայն մասնագիտական փորձաքննության առկայության դեպքում:

Պարտադիր սանիտարահիգիենիկ փորձաքննություն է իրականացվում ատոմային էներգետիկայի, շրջակա միջավայրում քիմիական եւ կենսաբանական արտանետումներ եւ հոսքեր ունեցող օբյեկտների, ինչպես նաեւ էկոլոգիական աղետի կարգավիճակ ունեցող գոտիներում օբյեկտների տեղաբաշխման, վերակառուցման եւ ընդունման, նախադեպ չունեցող նոր տեխնոլոգիաների ներդրման եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Սանիտարահիգիենիկ փորձաքննություն է իրականացվում առողջապահության բնագավառում լիազորված մարմնի կամ պետական մարմինների հանձնարարությամբ, տեսչական մարմնի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, բնակչության կողմից բարձրացված սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված հարցերի կապակցությամբ:

Փորձաքննության տվյալների հիման վրա տրված եզրակացությունները քննարկվում եւ հաշվի են առնվում պետական մարմինների կողմից` բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելիս»:

Հոդված 14. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Համաճարակաբանական դիտարկումը, հիվանդությունների կանխարգելումը, պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողությունը:

Համաճարակաբանական դիտարկումը, հիվանդությունների կանխարգելումը Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի գործունեությունն է` ուղղված Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է`

համաճարակաբանական դիտարկում` առողջության, հիվանդությունների եւ դրանց տարածման պատճառների ու պայմանների հետ կապված տվյալների շարունակական եւ համակարգված դիտարկում, հավաքում, վերլուծություն, գնահատում, կանխատեսում եւ իր իրավասության շրջանակներում որոշումների ընդունում.

հիվանդությունների կանխարգելում` դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորում, համալիր միջոցառումների իրականացում եւ գնահատում.

բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակումը

վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների եւ թունավորումների վարչական վիճակագրական հաշվառումը:

Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողությունը վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի գործունեությունն է` Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտումների հայտնաբերման, կանխարգելման միջոցով:

Տեսչական մարմնի կողմից պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողությունը ներառում է`

վերահսկողությունը, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների կողմից սանիտարական կանոնների, հիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ.

ՀՀ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների նկատմամբ համապատասխան միջոցների կիրառումը, այդ թվում՝ պատասխանատվության.

Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակումը.

վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների եւ թունավորումների առաջացման, ինչպես նաեւ տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը.

վարակիչ, պրոֆեսիոնալ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների եւ թունավորումների վիճակագրական տվյալների հավաքումը եւ վերլուծությունների իրականացումը»:

Հոդված 15. Օրենքի 25-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայությանը» բառերը փոխարինել «Տեսչական մարմնին» բառերով։

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: