Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի «19.2» թվից հետո լրացնել «,19.4» թիվը:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքը լրացնել նոր 19.4 հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 19.4. Պետական սեփականություն հանդիսացող ընդերքի եւ օգտակար հանածոների օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը
| 1. ազնիվ, գունավոր եւ հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան | բազային տուրքի 10000-ապատիկի չափով |
| 2. վառելիքաէներգետիկ հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
| 3. շինանյութերի արտադրության հումքի, այդ թվում` երեսպատման, շինարարական քարերի, լցանյութերի եւ բալաստային հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան | բազային տուրքի 500-ապատիկի չափով |
| 4. գունագեղ քարերի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան | բազային տուրքի 10000-ապատիկի չափով |
| 5. մետաղագործական, քիմիական, թեթեւ եւ արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան | բազային տուրքի 10000-ապատիկի չափով |
| 6. հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի`
- արդյունաբերական (շշալցման) նպատակով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան - արդյունաբերական (ածխաթթու գազ ստանալու) նպատակով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան -բուժական (ռեկրեացիոն) նպատակներով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան |
բազային տուրքի 5000-ապատիկի չափով բազային տուրքի 500-ապատիկի չափով բազային տուրքի 500-ապատիկի չափով |
| 7. ջրօգտագործման թույլտվության տրամադրման համար`
ֆիզիկական անձանցից |
բազային տուրքի չափով բազային տուրքի 10-ապատիկի չափով |
| 8. ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման համար` ֆիզիկական անձանցից իրավաբանական անձանցից |
բազային տուրքի չափով բազային տուրքի 10-ապատիկի չափով» |
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: