Armenian ARMSCII Armenian
Կ-0553-07.07.2017,04.10.2017-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի թ) կետում, 18-րդ հոդվածի վերնագրում եւ առաջին պարբերությունում, 28-րդ հոդվածի վերնագրում, 3-րդ եւ 4-րդ պարբերություններում, 33-րդ հոդվածի վերնագրում եւ 3-րդ պարբերությունում «արդյունաբերական նմուշների,» բառերից հետո լրացնել «բույսերի սորտերի,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. 18-րդ հոդվածի աղյուսակը լրացնել նոր 3.1 բաժնով հետեւյալ խմբագրությամբ`

 «3.1 Բույսերի սորտերի հետ կապված գործողությունների գծով
 
 ա)  բույսի սորտի հայտ ներկայացնելու համար  5
 բ)  Կոնվենցիայով` առաջնություն խնդրարկելու համար  4
 գ)  բույսի սորտի նկարագրության հրապարակման համար` հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար  2
 դ)  արտոնագիր տալու համար  3
 ե)  լիցենզիոն պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերվում է 1 արտոնագրի

 մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար)

 10
 
 

 5

 զ)  արտոնագրի կրկնակը տալու համար  1  »

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։