Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, սերտիֆիկացման վարչության կողմից ժամկետանց ապրանքների վաճառքի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության կողմից ժամկետանց ապրանքների վաճառքի, ինչպես նաեւ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության վերահսկողության եւ օտարվող ապրանքների չափագիտական վերահսկողության իրականացման» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝
ա) առաջին պարբերությունը «երկրորդ (կրկնակի) ստուգումն է» բառերից հետո լրացնել «, բացի սույն օրենքի 3 հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, երբ վերստուգումները մեկից ավելի ստուգումներն են: Ֆինանսատնտեսական գործունեության վերստուգումներ կարող են իրականացվել բացառապես Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր հանձնարարությամբ» բառերով.
բ) երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ» կե՟տով՝
«թ) սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում՝ իրավասու պետական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ՝ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետի սահմանված կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ խմբագրությամբ երրորդ պարբերությունով՝
«Եթե ստուգման ընթացքում արձանագրված խախտումները եւ դրանց հիման վրա տնտեսավարող սուբյեկտին առաջադրված պատասխանատվությունը հիմնվում է համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների կողմից կամ նրանց միջեւ կիրառված գների վերաբերյալ ստուգումն իրականացնող մարմնի կողմից կատարված համեմատական ուսումնասիրությունների եւ վերլուծությունների վրա, ապա ստուգման ակտին կցվում է նաեւ նշված ուսումնասիրության եւ վերլուծության վերաբերյալ տեղեկանքը:»: