Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1827-08.12.2003-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անց՟կաց՟ման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հունիսի 12-ի թիվ ՀՕ-60 օրենքի 3 հոդվածի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կա՟ռա՟՟վա՟րութ՟յանն առընթեր ստանդարտացման, սերտիֆիկացման վարչության կողմից ժամ՟կետ՟անց ապ՟րանք՟ների վաճառքի» բառերը փոխարինել «Հայաստանի Հան՟րա՟պե՟տութ՟յան առեւտրի եւ տն՟տե՟սա՟կան զարգացման նախարարության կողմից ժամկետանց ապ՟րանք՟ների վաճառքի, ինչ՟պես նաեւ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին ար՟տա՟դրանքի, ծառայությունների հա՟մա՟պա՟՟տաս՟խանության վերահսկողության եւ օտար՟վող ապրանք՟ների չափագիտական վե՟րա՟հս՟կո՟ղութ՟յան իրականացման» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5 հոդվածի՝

ա) առաջին պարբերությունում «ստուգումն է» բառերից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 3 հոդվածի 3-րդ կետում սահմանված բացառությունների մասով` մեկից ավելի ստու՟՟՟գումը» բառերը:

բ) երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր «թ» կե՟տով.

«թ) սույն օրենքի 3 հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերում՝ համա՟պա՟տաս՟խան պե՟տա՟՟կան մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ: Այս դեպքում վերստու՟գում՟ներ կարող են իրականացվել ոչ հաճախ, քան յուրաքանչյուր օրացուցային ամսում մեկ անգամ»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: