Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-034-26.06.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 21-ի  ՀՕ-106-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում «Հանրապետության Նախագահի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրով» բառերը փոխարինել «արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 3. Արտակարգ դրություն հայտարարելու կարգը

1. Սույն օրենքի 1-ին հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:
 
2. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, ինչպես նաեւ որոշման մեջ կատարվող փոփոխությունները եւ լրացումները ենթակա են անհապաղ հրապարակման հանրային հեռուստատեսությամբ, հանրային ռադիոյով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա զանգվածային լրատվության այլ միջոցներով: Հայաստանի Հանրապետության կառավարության արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ։
 
3. Արտակարգ դրություն հայտարարելու մասին անհապաղ տեղեկացվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները, Միավորված ազգերի կազմակերպության եւ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունները եւ քարտուղարությունները միջազգային կազմակերպություններում։»:
 
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի`

1) վերնագրում «Հանրապետության Նախագահի հրամանագրի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման» բառերով.

2) 1-ին մասում «Հանրապետության Նախագահի հրամանագրում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում «նշված ժամկետների ընթացքում» բառերը փոխարինել «մինչեւ նշված ժամկետների ավարտը» բառերով, իսկ «Հանրապետության Նախագահի հրամանագրով» բառերը` «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում`
 
1) 1-ին մասում «Հանրապետության Նախագահի հրամանագրով» եւ «Հանրապետության Նախագահի հրամանագիրն» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ազգային ժողովը կարող է չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը կամ վերացնել արտակարգ դրությունը` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:»,

3) 4-րդ մասում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 7-րդ մասով» բառերը փոխարինել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով» բառերով:

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 1-ին կետում «տեղաշարժման ազատության» բառերը փոխարինել «ազատ տեղաշարժման» բառերով, իսկ 12-րդ կետում «խոսքի ազատության» բառերը` «կարծիք արտահայտելու ազատության» բառերով,

2) 2-րդ մասում  «Հանրապետության Նախագահն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունն» բառերով:

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «Հանրապետության Նախագահի հրամանագրով» բառերն փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով:

2) 2-րդ մասում «Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով:

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածի`
 
1) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Արտակարգ դրության ժամանակ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները, բացառությամբ Սահմանադրության 23-26-րդ, 28-30-րդ, 35-37-րդ հոդվածներում, 38-րդ հոդվածի 1-ին մասում, 41-րդ հոդվածի 1-ին մասում, 47-րդ հոդվածի 1-ին մասում, 5-րդ մասի 1-ին նախադասությունում եւ 8-րդ մասում, 52-րդ, 55-րդ հոդվածի 2-րդ մասում, 56-րդ, 61-րդ, 63-72-րդ հոդվածներում նշվածների, կարող են սույն օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության 120-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Ընթացիկ իրավիճակը,տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Գործող իրավակարգավորումների համաձայն ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ Նախագահը: Վերջինս  լիազորված է արտակարգ դրություն հայտարարելու հետ մեկտեղ իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ, ինչպես նաեւ արտակարգ դրություն հայտարարելու  եւ իրականացվող միջոցառումների վերաբերյալ ուղերձով դիմել ժողովրդին եւ այլն: 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում նոր խմբագրությամբ շարադրված ՀՀ Սահամանադրության ուժով Հայաստանի Հանրապետությունը անցում կատարեց կառավարման խորհրդարանական ձեւին: Այս հանգամանքով պայմանավորված` Նախագահի որոշ գործառույթներ, լիազորություններ այլեւս պետք է իրականացնեն մի դեպքում ՀՀ կառավարությունը, մյուս դեպքում` ՀՀ վարչապետը: Ասվածը վերաբերելի է նաեւ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու իրավասությանը` դրանից բխող իրավական հետեւանքներով:

Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել վերանայել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները:

Բացի այդ` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների` օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատելու մասին» թիվ 245-Ա որոշման հավելվածի 12-րդ կետով, որի համաձայն՝ փոփոխություններ պետք է կատարվեն նաեւ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Սահմանադրական նորմերին համապատասխան` նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ կառավարությունը: Այսպիսի ամրագրումը հրամայական է ստեղծել նաեւ վերանայել արտակարգ դրության ժամանակ ՀՀ կառավարության «նոր» դերը: Մասնավորապես առանձին հոդվածներ խմբագրելով կամ լրացնելով հստակեցվել են ՀՀ  կառավարության դերը եւ լիազորությունները` արտակարգ դրության հետ կապված իրավահարաբերություններում:
Բացի այդ` վերը բերված փոփոխություննրեը պայմանավորել են օրենքի որոշ հոդվածներում հասկացությունների վերախմբագրման անհրաժեշտություն: Մասնավորապես առանձին հոդվածներում Նախագահ սուբյեկտը փոխարինվել է կառավարությամբ, ինչպես  նաեւ վերախմբագրվել են արտակարգ դրության ժամանակ հիմնական իրավունքների  եւ ազատությունների սահմանափակումների հիմքերը:

3. Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվի օրենքի իրավակարգավորումների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նոր պահանջներին:
 

ՏԵՂԵԿԱՆՔ

««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ԳՆԱՀԱՏՄԱՆ

««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության  բնագավառում կարգավորման


1. ««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ  չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության  ոլորտին չի առնչվում,  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

 ««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) հստակեցվում են ռազմական եւ արտակարգ դրության հետ կապված որոշ իրավահարաբերություններ, որոնք բխում են 2015 թվականի դեկտեմբերին ընդունված Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրությունից:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը:
 
Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առնչությամբ կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նոր պահանջներին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի, ինպես նաեւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
       ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                      պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Բաբլոյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում ««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքի կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի N        որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ԿԱ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:
 
Հարգանքով`   
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ