Armenian ARMSCII Armenian
Կ-958-30.07.2010-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց (բացառությամբ փախստականների եւ Հայաստանի Հանրապետության տասնվեց տարին չլրացած քաղաքացիների) հաշվառելու կամ փաստացի բնակության վայրի մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում նշումներ կատարելու համար

բազային տուրքի
չափով

5. ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից տեղեկանք տալու համար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տասնվեց տարին չլրացած քաղաքացիների հաշվառման հասցեների վերաբերյալ կամ Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով` քաղաքացիներին տրվող տեղեկանքի)
 

բազային տուրքի
չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: