Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-952-21.07.2010-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 170.7 հոդվածում`

1. 1-ին մասը «աշխատավարձի» բառից հետո լրացնել «քսանապատիկի» բառով.

2. 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3. 3-րդ մասի`

1) «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով,

2) «հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի» բառերը փոխարինել «վեցհարյուրապատիկի» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 170.8 հոդվածի`

1. «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով.

2. «հարյուրապատիկից մինչեւ» բառերը հանել:

Հոդված 3. Օրենսգրքի 170.9 հոդվածի`

1. «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով.

2. «հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերը փոխարինել «հինգհարյուրապատիկի» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 170.12 հոդվածում`

1. 1-ին մասի`

1) «հարյուր» բառը փոխարինել «հիսուն» բառով.

2) «100-ապատիկից մինչեւ 300-ապատիկի» բառերը փոխարինել  «վեցհարյուրապատիկի» բառով.

2. 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: