Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է» բառերը փոխարինել «թերի կամ սխալ է պատճառաբանված» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 60-րդ հոդվածի1-ին մասի
ա) 1-ին կետում կետում «թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է» բառերը փոխարինել «թերի կամ սխալ է պատճառաբանված» բառերով.
բ) 6-րդ կետում. «թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ» բառերը փոխարինել «թերի կամ սխալ է պատճառաբանված» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ. հունիսի 15-ի ՍԴՈ-896 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն իրացնելու անհրաժեշտությամբ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ եվ 240-րդ հոդվածներով ամրագրված են համապատասխանաբար վերաքննիչ եվ վճռաբեկ դատարանի լիազորությունները: Այդ իրավադրույթներով վերաքննիչ եվ վճռաբեկ դատարանները գործն ըuտ էության լուծող դատական ակտի վերանայման արդյունքում վերաքննիչ բողոքը մերժելու դեպքում լիազորված են դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ պատճառաբանել դատարանի կայացրած գործն ըuտ էության ճիշտ լուծող, սակայն թերի պատճառաբանված, uխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված դատական ակտը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` «...թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված» բառակապակցությունը սահմանադրականության խնդիր չի առաջացնում եվ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին վերապահված` քննարկվող լիազորությունը համահունչ է ՀՀ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների եվ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված` արդար դատաքննության եվ ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքներին: Հիշյալ լիազորության բացակայությունը, ընդհակառակը, կարող է վտանգել արդար դատաքննության, ինչպես նաեւ ողջամիտ ժամկետներում դատաքննության իրավունքները:
Այլ է վիճակը «...կամ պատճառաբանված չէ» բառակապակցության առնչությամբ: Նման ձեւակերպման առկայությունն ինքնաբերաբար ենթադրում է չպատճառաբանված դատական ակտի գոյություն: Մինչդեռ օրենսդրությունն ընդհանրապես պետք է բացառի չպատճառաբանված դատական ակտի գոյությունը, քանի որ նման ակտը չի կարող համապատասխանել իրավական պետության հիմնարար սկզբունքներին, չի կարող երաշխավորել արդյունավետ դատական պաշտպանությունը, ինչպես նաեւ ապահովել խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:
Նույն պատճառներով են պայմանավորված նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության եւ դատական օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունները: