Հոդված 1. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ1» ենթակետով.
«բ1. ներդրումային ֆոնդի կառավարիչները,».
2) 14-րդ կետը «հաշվետվություն տրամադրող անձի» բառերից հետո լրացնել «(ներդրումային ֆոնդի կառավարիչների համար` նաեւ իրենց կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերի)» բառերով, իսկ «հաշվետվություն տրամադրող անձին» բառերից հետո լրացնել «(ներդրումային ֆոնդի կառավարիչների համար` նաեւ իրենց կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերին)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը «իրենց» բառից հետո լրացնել «(ներդրումային ֆոնդի կառավարիչների համար` նաեւ իրենց կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերի)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը «հաշվետվություն տրամադրող անձին» բառերից հետո լրացնել «(ներդրումային ֆոնդին)» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: