Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-174-26.11.2003-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին կետի 12-րդ ենթակետից հանել «` սույն օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով» բառերը:

Հոդված 2 . Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ ենթակետից հանել «` սույն օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին կետի 12-րդ ենթակետում «սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաեւ» բառերը փոխարինել «այդ թվում՝» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին կետում`

1) «մեղադրողը» բառից հետո լրացնել «, տուժողը եւ նրա ներկայացուցիչը» բառով.

2) հանել վերջին նախադասությունը:

Հոդված 5. Օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ ենթակետից հանել «, իսկ տուժողի եւ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա բողոք կարող է բերվել այն գործերով, որոնք հարուցվում են միայն տուժողի բողոքի հիման վրա» բառերը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: