Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-996-02.05.2016-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.  Օրենքի կարգավորման առարկան

Սույն սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Օրենք) սահմանում է Մարդու իրավունքների պաշտպանին պաշտոնում ընտրելու եւ պաշտոնից ազատելու կարգը, լիազորությունները, գործունեության կարգը եւ երաշխիքները, ինչպես նաեւ նրա աշխատակազմի իրավական կարգավիճակը:

Հոդված 2. Մարդու իրավունքների պաշտպանը

1. Մարդու իրավունքների պաշտպանն (այսուհետ՝ Պաշտպան) անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

2. Պաշտպանը հանդիսանում է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ»  ՄԱԿ-ի 1984 թվականի կոնվենցիայի 2002 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման ազգային մեխանիզմ (այսուհետ՝ Կանխարգելման ազգային մեխանիզմ):

Հոդված 3. Պաշտպանի գործունեության սկզբունքները

Պաշտպանն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է օրինականության, իրավահավասարության, անկողմնակալության, հրապարակայնության, ժողովրդավարության, մարդասիրության եւ սոցիալական արդարության սկզբունքներով։

Հոդված 4. Պաշտպանի անկախության երաշխիքները

1. Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է,  առաջնորդվում է միայն  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով եւ օրենքներով:

2. Պաշտպանը չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ որեւէ այլ անձի:

3. Պաշտպանը չի կարող  բացատրություն տալ կամ հարցաքննվել որպես վկա բողոքի կապակցությամբ իր որոշման, իր մոտ գտնվող բողոքի կամ բողոքին առնչվող փաստաթղթի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման այլ կերպ, քան օրենքով նախատեսված կարգով: Պաշտպանի աշխատակազմի  ներկայացուցիչները կարող են հարցաքննվել որպես վկա, բացատրություններ տալ բողոքի կապակցությամբ Պաշտպանի որոշման, իրենց մոտ գտնվող բողոքի կամ բողոքին առնչվող փաստաթղթի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման միայն Պաշտպանի գրավոր համաձայնությամբ:

 Հոդված 5. Պաշտպանի` այլ գործունեությամբ զբաղվելու սահմանափակումը

1. Պաշտպանը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն՝ առեւտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:

2. Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում Պաշտպանը պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն։

ԳԼՈւԽ 2. ՊԱՇՏՊԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 6. Պաշտպանի ընտրությունը

1. Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, բարձրագույն կրթություն ունեցող, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող, ինչպես նաեւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

2. Պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

3. Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողով ճանաչվելու եւ նրա կողմից Պաշտպանի թեկնածուի առաջադրման, Պաշտպանի ընտրության կարգի վերաբերյալ հարցերը կարգավորվում են Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով:

4. Պաշտպանն իր պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո, Ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տված հետեւյալ երդմամբ.

«Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝ երդվում եմ, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին՝ պաշտպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ եւ ջանասիրությամբ»:

5. Պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում  իր երդման արարողությունից հետո՝ նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը: Եթե Պաշտպանի ընտրվելու պահին Պաշտպանի պաշտոնը թափուր է, ապա Պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությանը մասնակցելուն հաջորդող օրվանից։

6. Պաշտպանի հերթական ընտրություններն անցկացվում են Պաշտպանի լիազորությունների ավարտին նախորդող 50 օրվա ընթացքում:

Հոդված 7. Պաշտպանի լիազորությունները դադարելը

1. Պաշտպանի լիազորությունների ժամկետը լրանում է պաշտոնի ստանձմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը:

2. Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքերն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը,

2) Պաշտպանի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը,

3) Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա Պաշտպանին անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելը,

4) Պաշտպանի մահը,

5) Պաշտպանի կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան 7 օր հետո կրկին հրաժարականի դիմում ներկայացնելը։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի նախագահը համապատասխան տեղեկությունը ստանալու պահից պաշտոնական հաղորդագրություն է տարածում  Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին:

4. Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքում Պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում:

5. Մինչեւ նոր Պաշտպանի ընտրվելն ու պարտականությունների կատարմանն անցնելը Պաշտպանի աշխատակազմն ապահովում է իր բնականոն գործունեությունը։

ԳԼՈւԽ 3. ՊԱՇՏՊԱՆԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՆՐԱ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 8. Պաշտպանին դիմելու իրավունքը

1. Մարդու իրավունքների եւ ազատությունների խախտման դեպքում Պաշտպանին կարող է դիմել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ: Պաշտպանին իրավունք ունի դիմելու սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ազատությունից զրկման վայրերում գտնվող անձը, որը բողոքները կարող է ուղարկել ինչպես փոստի, այնպես էլ Պաշտպանի կամ նրա ներկայացուցչի կողմից իր նախաձեռնությամբ նշված վայրեր կատարված այցելությունների ընթացքում անձամբ բողոքները հանձնելու միջոցով:

Նշված հաստատություններում Պաշտպանին կարող են դիմել նաեւ բանավոր, որը Պաշտպանի ներկայացուցչի կողմից համառոտ ձեւակերպվում է:

23-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց հետ պետք է երաշխավորվի Պաշտպանի կամ նրա ներկայացուցչի առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու հնարավորությունը: Պաշտպանի կամ նրա ներկայացուցիչների` այդ անձանց հետ խոսակցությունները ենթակա չեն միջամտության եւ գաղտնալսման:

2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ խնամակալության եւ հոգաբարձության մարմինների, չեն կարող Պաշտպանին բողոքներ ներկայացնել:

Պաշտոնատար անձինք իրավունք ունեն Պաշտպանին դիմելու միայն իրենց` որպես ֆիզիկական անձանց խախտված իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Պաշտպանին կարող են դիմել ինչպես անձամբ, այնպես էլ իրենց ներկայացուցչի միջոցով կամ նրա հետ միասին: Ուրիշի իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող է դիմել այդ անձի ներկայացուցիչը, ինչպես նաեւ մահացած անձանց ընտանիքների անդամներն ու ժառանգները: Որպես ներկայացուցիչ կարող են հանդես գալ  օրինական ներկայացուցիչները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լիազորված անձինք, այդ թվում՝ փաստաբաններ:

Անգործունակ քաղաքացիների շահերը պաշտպանելու նպատակով Պաշտպանին կարող է դիմել յուրաքանչյուր ոք։

4.Լիազորված անձինք կամ օրինական ներկայացուցիչները Պաշտպանի կամ իր ներկայացուցչի պահանջով պարտավոր են ներկայացնել լիազորագիր, փաստաբանի արտոնագիր կամ օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթ:

5. Սույն հոդվածով սահմանված ներկայացուցչության կանոնները չեն տարածվում այն բողոքների վրա, որոնք  կապված են այնպիսի անձանց շահերի պաշտպանության անհրաժեշտության հետ, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն օգտագործել իրենց պաշտպանության իրավական միջոցները(ծանր հիվանդություն, անօգնական վիճակ եւ այլն): Այդ դեպքում  բողոքի հետագա ընթացքը լուծվում է, երբ Պաշտպանը կամ իր ներկայացուցիչները այցելություն կատարելուց հետո ստացել են բողոքի հասցատիրոջ վերահաստատումը գրավոր կամ բանավոր:

6. Պաշտպանին բողոք ներկայացնելը կամ նրա միջամտությունը չպետք է հանգեցնի բողոքողի նկատմամբ ներգործության միջոցի կիրառման կամ որեւէ խտրականության:

Հոդված 9. Պաշտպանին ներկայացվող  բողոքների պահանջները եվ ժամկետները

1. Բողոքը պետք է Պաշտպանին ներկայացվի մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների եւ ազատությունների ենթադրյալ խախտման մասին:

2. Բողոքը ներկայացվում է գրավոր կամ բանավոր:

3. Պաշտպանին ներկայացվող բողոքների համար պետական տուրք չի գանձվում: Պաշտպանին ներկայացվող բողոքներն ընդունող ստորաբաժանումը  պարտավոր է  դիմողին տրամադրել հավաստագիր (ստացական)` բողոքի ստացման մասին:

4. Բողոքի համար որեւէ հատուկ ձեւ չպետք է սահմանվի, սակայն բողոքում պետք է նշված լինեն կամ հաղորդվեն դիմող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը (հասցեն) կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը եւ կապի միջոցի վերաբերյալ տվյալներ: Բողոքում պետք է նշվեն նաեւ մարդու ենթադրյալ խախտված կամ խախտվող իրավունքների եւ ազատությունների մասին տեղեկությունները: Գրավոր բողոքները պարտադիր ենթակա են ստորագրման դիմողի կամ իր ներկայացուցչի կողմից: Էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով գրավոր ներկայացված  բողոքները պետք է ներկայացվեն «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ։

Եթե դիմողն ունի գործի պարզաբանման եւ լուծման համար անհրաժեշտ փաստաթղթեր, ինչպես նաեւ բողոքի հետ կապված դատական կամ վարչական կարգով ընդունված ակտեր, ապա դրանք կարող են կցվել բողոքին:

5. Բանավոր բողոքների բովանդակությունը եւ սույն հոդվածի 4-րդ մասում նախատեսված տվյալները պետք է արձանագրի պաշտպանը կամ նրա աշխատակազմը:

6. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ազատությունից զրկման վայրերում գտնվող անձի կողմից Պաշտպանին ուղղված բողոքները եւ այլ փաստաթղթեր ենթակա չեն ստուգման ու որեւէ գրաքննության: Դրանք այդ հիմնարկների  կամ  հաստատությունների վարչակազմերի կողմից 24 ժամվա ընթացքում պետք է ուղարկվեն Պաշտպանին:

7. Պաշտպանին ներկայացրած բողոքը համարվում է բողոք ներկայացրած անձի  համաձայնություն եւ հիմք է բողոքի քննության համար անհրաժեշտ անձնական տվյալները Պաշտպանի կողմից պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ կազմակերպություններից ստանալու համար։

Հոդված 10. Բողոքների կամ դրանց բովանդակության հրապարակումը

1. Մինչեւ բողոքի վերաբերյալ Պաշտպանի կողմից վերջնական որոշման ընդունումը քննարկման ենթակա բողոքները կամ դրանց բովանդակությունը հրապարակման ենթակա չեն:

2. Պաշտպանն իրավունք չունի բողոքի ուսումնասիրման կամ իր գործունեության իրականացման ընթացքում իրեն հայտնի դարձած դիմողի կամ այլ անձանց մասին տվյալներ հրապարակելու` առանց նրանց գրավոր համաձայնության: Եթե զանգվածային լրատվության միջոցներով, Պաշտպանի տարեկան եւ արտահերթ հրապարակային զեկույցներում կարող են հանրությանը հայտնի դառնալ Պաշտպանին դիմած քաղաքացու մասին տեղեկություններ, ապա բողոքաբերի գրավոր համաձայնությունը պարտադիր է:

Հոդված 11. Պաշտպանի քննարկմանը ենթակա բողոքները

1. Պաշտպանը քննարկում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված դեպքերում նաեւ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված մարդու իրավունքների եւ ազատությունների խախտման վերաբերյալ բողոքները:

2. Պաշտպանը քննարկում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող, շրջակա միջավայրի, մշակույթի, սպառողների իրավունքների պաշտպանության եւ կրթության ոլորտներում գործող կազմակերպությունների դեմ բերված բողոքները, եթե առկա է տեղեկություն զանգվածային խախտումների մասին եւ դա  ունի բացառիկ հանրային նշանակություն:

3. Պաշտպանն իրավասու է սեփական նախաձեռնությամբ սկսել հարցի քննարկումը մասնավորապես այն դեպքերում, երբ տեղեկություն կա մարդու իրավունքների եւ ազատությունների զանգվածային խախտումների մասին, կամ դա ունի բացառիկ հանրային նշանակություն կամ կապված է այնպիսի անձանց շահերի պաշտպանության անհրաժեշտության հետ, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն օգտագործել իրենց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության իրավական միջոցները: Պաշտպանը հարցի քննարկումն իր նախաձեռնությամբ իրականացնելիս օգտվում է սույն օրենքով սահմանված բոլոր լիազորություններից:

4. Պաշտպանն իրավունք ունի ներկա լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման այլ մարմինների նիստերին՝ բառառությամբ դատարանների, եւ ելույթ ունենալու, եթե քննարկվում են մարդու իրավունքներին եւ ազատություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ այդ նիստերի քննարկմանը ներկայացնել այդ կամ դրանց ենթակա մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների, ինչպես նաեւ սույն օրենքի պահանջների խախտման վերաբերյալ հարցեր:

5. Պաշտպանն իրավունք ունի ներկա լինելու նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերին, ելույթ ունենալու «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով, երբ քննարկվում են մարդու իրավունքներին եւ ազատություններին վերաբերող հարցեր:

Հոդված 12. Պաշտպանի կողմից քննարկման ոչ ենթակա բողոքները

1. Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք անանուն են, ինչպես նաեւ այն բողոքները, որոնք տրվել են մեկ տարուց ավելի ուշ այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների եւ ազատությունների խախտման մասին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Պաշտպանը հարգելի է ճանաչում ժամկետը բաց թողնելու պատճառները:

2. Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնցում չի պահպանվել սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում ներկայացված պահանջները, ինչպես նաեւ այն բողոքները, որոնք պահանջ չեն ներկայացնում կամ չեն վկայում մարդու իրավունքների եւ ազատությունների խախտման մասին:

3. Պաշտպանն իրավասու չէ միջամտել դատավորների լիազորությունների իրականացմանը: Նա կարող է տեղեկություններ պահանջել դատական դեպարտամենտից` կապված սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի  եւ 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դրույթների կիրառելիության ապահովման հետ: Պաշտպանն իրավասու է դիմողին տալ առաջարկություններ կամ խորհրդատվություն` դատարանի կայացրած դատական ակտը բողոքարկելու վերաբերյալ:

Հոդված 13. Բողոքների կապակցությամբ ընդունվող որոշումները

1. Բողոքը ստանալուց եւ համապատասխան հաշվառման ենթարկելուց հետո Պաշտպանը դրանցով կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) բողոքը քննարկման ընդունելու մասին.

2) բողոքն առանց քննարկման թողելու մասին.

3) դիմողին իր իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին.

4) բողոքն այլ մարմնի քննարկմանը փոխանցելու մասին:

2. Պաշտպանն ընդունված որոշման օրինակն ուղարկում է դիմողին հնարավոր սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան բողոքն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում:

3.Պաշտպանի որոշումները բողոքարկման ենթակա չեն:

Հոդված 14. Բողոքը քննարկման ընդունելու մասին որոշում

1. Պաշտպանը կայացնում է բողոքը քննարկման ընդունելու մասին որոշում, եթե բողոքում շարադրված փաստերն ու հանգամանքները վկայում են մարդու եւ քաղաքացու իրավունքների ենթադրյալ խախտումների մասին:

Որոշման օրինակը Պաշտպանն ուղարկում է բողոքաբերին՝ միաժամանակ հայտնելով քննարկման վերջնական արդյունքների մասին լրացուցիչ տեղեկացնելու վերաբերյալ:

2. Բողոքում նշված հարցերի ուսումնասիրումը, որպես կանոն, չպետք է կատարի այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրա այն պաշտոնատար  անձը, որի որոշումները կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվում են:

Հոդված 15. Բողոքը չքննարկելու մասին որոշում

1. Պաշտպանը կայացնում է բողոքը չքննարկելու  մասին որոշում, եթե ներկայացված բողոքում չեն պահպանվել սույն օրենքի 12-րդ հոդվածում նշված պահանջները, կամ բողոքը շարադրված է այնպես, որ դրա բովանդակությունից չի երեւում, թե որ պետական, տեղական ինքնակառավարման մարմնի կամ կազմակերպության կողմից բողոքաբերի որ իրավունքն է խախտվել:

2. Պաշտպանը չի քննարկում նաեւ այն բողոքները, որոնք Պաշտպանի աշխատակազմ մուտքագրվելուց հետո բողոքաբերը լրացուցիչ դիմումով խնդրում է թողնել անհետեւանք:

Որոշման օրինակը Պաշտպանն ուղարկում է բողոքաբերին:

3. Եթե Պաշտպանի կողմից կայացված բողոքը չքննարկելու մասին որոշումից հետո բողոքաբերը կրկին ներկայացնում է ավելի մանրամասն տեղեկություններով բողոք, եւ եթե Պաշտպանը գտնում է, որ նոր ներկայացված  բողոքը վկայում է իրավունքների եւ ազատությունների ենթադրյալ խախտման մասին, ապա Պաշտպանը կայացնում է սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված որոշումներից մեկը։

Հոդված 16. Բողոքաբերին իր իրավունքների եվ ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին  որոշում

1. Պաշտպանը կայացնում է դիմողին իր իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին որոշում, եթե ներկայացված բողոքը, չնայած որեւէ պետական, տեղական ինքակառավարման մարմնի կամ կազմակերպության  կողմից իրավունքների եւ ազատությունների խախտման մասին չի վկայում, այնուամենայնիվ քաղաքացուն իր իրավունքների իրացման հնարավորությունները հայտնի չեն:

2. Որոշման օրինակը Պաշտպանը ուղարկում է բողոքաբերին, կից գրությամբ քաղաքացուն հնարավորինս սպառիչ ներկայացնելով  բողոքաբերի իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը վերաբերող այն բոլոր հնարավորությունները, որոնցից քաղաքացին չի օգտվել կամ կարող է օգտվել: Սույն մասում նշված Պաշտպանի որոշումն համարվում է իրավաբանական խորհրդատվության բնույթ ունեցող:

Հոդված 17. Բողոքն այլ մարմնի  քննարկմանը փոխանցելու մասին որոշում

1. Բողոքը ներկայացնողի համաձայնությամբ Պաշտպանը կայացնում է որոշում բողոքն այն պետական մարմնին, տեղական ինքնակառավարման մարմին կամ դրա այն պաշտոնատար անձին, ինչպես նաեւ կազմակերպություներին փոխանցելու մասին, որի իրավասությանն է պատկանում բողոքի ըստ էության լուծումը:

2. Եթե բողոքում բարձրացված հարցն իր բնույթով կարող է լուծել նաեւ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ դրա պաշտոնատար անձ, ինչպես նաեւ կազմակերպություն եւ եթե այդ մարմինը նախապես չի քննարկել տվյալ գործը, Պաշտպանը բողոքը ներկայացնողի համաձայնությամբ կարող է բողոքը քննարկման նպատակով փոխանցել նրան` հետեւելով քննարկման ընթացքին:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նախատեսված դեպքերում դիմողը տեղեկացվում է, որ բողոքն այլ մարմնի քննարկմանն է փոխանցվել՝ միաժամանակ ուղարկելով որոշման օրինակը:

Հոդված 18. Պաշտպանի լիազորությունները բողոքում բարձրացված կամ սեփական նախաձեռնությամբ սկսված հարցերի քննարկման ընթացքում

1. Պաշտպանն ինչպես բողոքի հիման վրա, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ բարձրացված հարցի քննարկման ընթացքում իրավասու է՝

1) անարգել այցելել ցանկացած պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին, ներառյալ` զորամասեր, սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ազատությունից զրկման վայրեր.

2) ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջել եւ ստանալ բողոքին կամ սեփական նախաձեռնությամբ քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ, նյութեր, փաստաթղթեր, ինչպես նաեւ աջակցություն այդ հաստատություններում իրականացվող այցերի ընթացքում.

3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից կամ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ դատարանների ու դատավորների,  ստանալ բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ քննարկվող հարցի ուսումնասիրման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ.

4)  Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում նշված կազմակերպության դեմ ներկայացված բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացքում անարգել այցելել այդ կազմակերպություն, կազմակերպության աշխատակիցներից պահանջել եւ ստանալ բողոքին կամ հարցին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ, նյութեր, փաստաթղթեր, ինչպես նաեւ պարզաբանումներ.

   5) դիմել պետական մարմիններին բողոքի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ   սկսած քննության առնչությամբ պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ փորձագիտական հետազոտություններ իրականացնելու եւ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները ստանալու համար: Փորձաքննությունների իրականացման եւ եզրակացությունների տրամադրման հետ կապված ֆինանսական ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին.

6) ծանոթանալ  քրեական, քաղաքացիական, վարչական, կարգապահական եւ այլ իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ ակտերն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաեւ այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է քրեական գործերի հարուցումը կամ կարճվել քրեական գործի վարույթը, ստանալ դրանք էլեկտրոնային կամ այլ նյութական կրիչներով.

7) ծանոթանալ բողոքին կամ սեփական նախաձեռնությամբ քննարկվող հարցին առնչվող ցանկացած նյութի եւ փաստաթղթի, ստանալ դրանց պատճենները:

8) դիմել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդ` դատական պրակտիկայում առաջացող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ ստանալու նպատակով.

9) հանդես գալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ։ Հաղորդումն ստացած վարույթ հարուցելու իրավասություն ունեցող անձը պարտավոր է հաղորդման քննարկման արդյունքների մասին տեղեկացնել Պաշտպանին որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում:

Պաշտպանի գրավոր որոշմամբ սույն մասի 1-ին, 2-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված լիազորությունները կարող են իրականացնել նաեւ Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները:

2. Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին Պաշտպանը կամ պաշտպանի կողմից լիազորված անձը կարող է ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:

3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց իրավասությանը վերաբերող պահանջվող նյութեր եւ փաստաթղթեր, ինչպես նաեւ Պաշտպանի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ցանկացած պարզաբանումներ կամ տեղեկություններ ներկայացնել Պաշտպանին անվճար եւ:

4. Պաշտպանի պահանջած նյութերը, փաստաթղթերը, պարզաբանումները կամ տեղեկությունները պետք է ուղարկվեն Պաշտպանին հնարավոր սեղմ ժամկետում, բայց  ոչ ուշ, քան հարցումն ստանալուց հետո` երեսուն օրվա ընթացքում, եթե հարցման մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ:

5. Իր լիազորությունների շրջանակում Պաշտպանն օգտվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ կազմակերպությունների ղեկավարների եւ այլ պաշտոնատար անձանց, 23-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ազատությունից զրկման վայրերում վարչակազմի մոտ անհետաձգելի ընդունելության իրավունքից:

Պաշտպանի կողմից բողոքներին արագ արձագանքելու դեպքում սույն մասում նշված մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են Պաշտպանին կամ իր ներկայացուցիչներին աջակցել անհապաղ:

Հոդված 19. Պաշտպանի լիազորությունները նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման հարցում

1. Մարդու իրավունքներին եւ ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը օրենքով սահմանված կարգով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին` կարծիքի: Պաշտպանը, իր աշխատակազմում համապատասխան ուսումնասիրության ենթարկելով ներկայացված նախագծերը, օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված ժամկետներում ներկայացնում է գրավոր կարծիք:

2. Այն բոլոր դեպքերում, երբ Պաշտպանն իրեն հասցեագրված բողոքների ուսումնասիրության արդյունքում կամ սեփական նախաձեռնությամբ սկսած հարցի քննարկման ընթացքում պարզում է, որ դրանցում բարձրացված հարցերը նորմատիվ-իրավական ակտերում լուծում չունեն համապատասխան կարգավորումների բացակայության կամ թերի կարգավորման պատճառով, ապա Պաշտպանը կարող է  առաջարկություն ներկայացնել նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմնին՝ մատնանշելով իրավական ակտի կատարելագործման անհրաժեշտությունն ու սահմանները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված դեպքերում Պաշտպանի առաջարկություններին չարձագանքելու կամ ընթացք չտալու դեպքում վերջինս կարող է հանդես գալ հրապարակային ելույթներով, ինչպես նաեւ դրանք  ներառել տարեկան հաղորդումներում եւ արտահերթ հրապարակային զեկույցներում:

Հոդված 20. Բողոքների քննարկման ընթացքում պետական, տեղական ինքնակառավարման մարմինների եվ կազմակերպությունների փոխհարաբերությունները պաշտպանի հետ

1. Բողոքներն ուսումնասիրելիս Պաշտպանը պարտավոր է հնարավորություն տալ այն կազմակերպությանը, պետական մարմնին կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա այն պաշտոնատար անձին, որի որոշումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվում են, պարզաբանումներ տալ բողոքի եւ կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաեւ հիմնավորել իրենց դիրքորոշումը:

2. Հարցումներն ու պարզաբանումների պահանջները կարող են լինել մեկից ավելի մարմիններին ուղղված: Բողոքի քննարկման վերաբերյալ ստացված տարբեր պարզաբանումների արդյունքում՝ մինչեւ վերջնական որոշում կայացնելը, Պաշտպանն իրավասու է քննարկման միջանկյալ արդյունքներով դիմել սույն հոդվածում նշված մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց:

3. Բողոքի վերաբերյալ քննարկման միջանկյալ արդյունքները քննարկման ավարտից հետո` տասնօրյա ժամկետում, հանձնվում են այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ կազմակերպություն կամ դրա այն պաշտոնատար անձին, որի որոշումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվում են: Վերջինս պարտավոր է իր դիրքորոշումն ու պարզաբանումները Պաշտպանին ուղարկել ուսումնասիրության արդյունքներն ստանալուց հետո` ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:

4. Պաշտպանն իրավասու է, մարդու իրավունքների եւ ազատությունների մասին տեղեկատվության ուսումնասիրության եւ վերլուծության արդյունքների հիման վրա, ուսումնասիրության արդյունքների ամփոփման նպատակով սույն հոդվածով նշված մարմիններին ու դրանց պաշտոնատար անձանց ուղարկել խորհրդատվական բնույթի պարզաբանումներ եւ առաջարկություններ:

5. Խորհրդատվական բնույթի պարզաբանումների եւ առաջարկությունների արդյունքները ստանալուց հետո Պաշտպանը պետք է կայացնի սույն օրենքի 21-րդ հոդվածում թվարկված որոշումներից մեկը:

Հոդված 21. Բողոքների քննարկման արդյունքում պաշտպանի կողմից ընդունվող վերջնական որոշումները

1. Քննարկված բողոքի արդյունքների հիման վրա Պաշտպանը պարտավոր է ընդունել հետեւյալ որոշումներից մեկը.

1) մարդու իրավունքների եւ ազատությունների խախտման առկայության մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում բացահայտվել է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների խախտում: Այս դեպքում Պաշտպանը կարող նույն որոշմամբ իրավասու մարմնին առաջարկել օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկել այն անձին, որի որոշումներով կամ գործողություններով (անգործությամբ) խախտվել են մարդու իրավունքները կամ ազատությունները:

2) մարդու իրավունքների եւ ազատությունների խախտման բացակայության մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում չի բացահայտվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի,  ինչպես նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների խախտում.

3) օրենքով նախատեսված հիմքերով բողոքի քննարկումը դադարեցնելու մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում բացահայտվել են բողոքը չքննարկելու կամ քննարկումը դադարեցնելու վերաբերյալ հիմքեր.

4) մարդու իրավունքները եւ ազատությունները խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի եւ դրա պաշտոնատար անձի` օրենքին եւ այլ իրավական ակտերին հակասող նորմատիվ իրավական ակտերն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարան հայց ներկայացնելու մասին, եթե խախտում թույլ տված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրա պաշտոնատար անձը սահմանված ժամկետում ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր չի ճանաչում իր համապատասխան իրավական ակտը.

5.Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանդրական դատարան կարող է դիմել Սահմանադրությամբ նախատեսված կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշում կայացնելու դեպքում Պաշտպանը խախտում թույլ տված պետական մարմնին, տեղական ինքնակառավարման մարմնին, դրա պաշտոնատար անձանց կամ կազմակերպությանն առաջարկում է ողջամիտ ժամկետում վերացնելու խախտումը՝ նշելով մարդու իրավունքների եւ ազատությունների վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումները.

3. Պաշտպանը պարտավոր է բողոքի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշման պատճենը որոշումն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում ուղարկել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, դրա պաշտոնատար անձին կամ կազմակերպությանը, որի որոշումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվել են:

4. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, դրա պաշտոնատար անձը կամ կազմակերպությունը, որն ստացել է Պաշտպանի` սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումը, պարտավոր է դա ստանալու օրվանից երեսնօրյա ժամկետում ձեռնարկված միջոցառումների մասին գրավոր հայտնել Պաշտպանին:

5. Պաշտպանը, բողոքի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասում նշված իր որոշման պատճենը որոշումն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում պարտավոր է ուղարկել բողոքն ուղարկած անձին: Պաշտպանի որոշումը չի կարող խոչընդոտ դառնալ անձի կողմից իր իրավունքները եւ ազատություններն օրենքով չարգելված այլ միջոցներով պաշտպանելու համար:

6. Սույն հոդվածի 4-րդ մասում սահմանված ժամկետում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրա պաշտոնատար անձի, կամ կազմակերպության կողմից խախտումները չվերացնելու դեպքում Պաշտպանը՝

1) առաջարկում է իրավասու պետական մարմիններին` օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկել այն անձին, որի որոշումներով կամ գործողություններով (անգործությամբ) խախտվել են մարդու իրավունքները եւ ազատությունները.

2) կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների խախտում հայտնաբերելու դեպքերում դիմում է իրավասու վարչական մարմիններին:

7. Անհրաժեշտության դեպքում Պաշտպանը կարող է հրապարակային հատուկ զեկույցներ ներկայացնել։

8. Պաշտպանը կարող է զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել իր առաջարկությանը չպատասխանած կամ դրանով նախատեսված միջոցառումները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրա պաշտոնատար անձի կամ կազմակերպության վերաբերյալ հատուկ տեղեկություն` Պաշտպանի առաջարկության վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրա պաշտոնատար անձանց կամ կազմակերպության պատասխանների հետ միասին, եթե սպառվել են պետական մարմիններում հարցը լուծելու համար Պաշտպանի բոլոր հնարավորությունները:

Հոդված 22. Պաշտպանի տարեկան հաղորդումն ու զեկույցները

1. Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում տարեկան հաղորդում՝ նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Պաշտպանի կողմից տարեկան հաղորդման ներկայացման կարգն ու ժամկետներն Ազգային ժողովում սահմանվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:

Տարեկան հաղորդման կառուցվածքը, դրանում տեղ գտած հարցերի շրջանակն ու պետական մարմիններին ներկայացված առաջարկների ձեւը որոշում է Պաշտպանը: Վերջինս իր հայեցողությամբ հաղորդումը ներկայացնում է նաեւ իշխանության տարբեր թեւերին ու մարմիններին:

Պաշտպանը հաղորդումը ներկայացնում է նաեւ զանգվածային լրատվամիջոցներին:

2. Հասարակական հնչեղություն ունեցող առանձին հարցերի կամ մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերում Պաշտպանը կարող է հանդես գալ նաեւ արտահերթ հրապարակային զեկույցներով, որոնք կարող են պարունակել ոչ միայն իրավունքների խախտման մասին դեպքեր եւ փաստեր, այլեւ մարդու իրավունքներին եւ ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված առաջարկներ:

3. Պաշտպանը` որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, յուրաքանչյուր  տարվա առաջին եռամսյակի ընթացքում  ներկայացնում է զեկույց՝ նախորդ տարվա գործունեության վերաբերյալ:

Հոդված 23. Պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ

1. Կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով Պաշտպանի կողմից աշխատակազմում ստեղծվում է Կանխարգելման ազգային մեխանիզմի առանձին ստորաբաժանում:

2. Որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Պաշտպանն իրավասու է՝

1)  իրականացնել պարբերական, ինչպես նաեւ ըստ անհրաժեշտության այցեր ազատությունից զրկման վայրեր` խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու նպատակով: Պաշտպանը պարտավոր չէ նախապես տեղեկացնել այցելությունների ժամանակի եւ նպատակի մասին.

2) առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցել ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց հետ, ինչպես նաեւ առանձնազրույցներ ունենալ իրենց, համապատասխան հաստատությունների աշխատակիցների կամ նշված վայրում գտնվող ցանկացած այլ անձի հետ, անհրաժեշտության դեպքում ներգրավել թարգմանչի, օգտագործել տեխնիկական միջոցներ.

3) իրավասու մարմիններին եւ կազմակերպություններին ներկայացնել առաջարկություններ՝ ազատության սահմանափակման ցանկացած վայրում գտնվող անձանց պահելու պայմանները բարելավելու, ինչպես նաեւ խոշտանգումները եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու նպատակով.

4) օրենքով սահմանված կարգով ստանալ տեղեկատվություն՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ազատության սահմանափակման վայրերի քանակի եւ տեղակայման, ինչպես նաեւ այնտեղ գտնվող անձանց քանակի վերաբերյալ.

5) պահանջել եւ ստանալ տեղեկատվություն՝ ազատության սահմանափակման վայրում գտնվող անձանց նկատմամբ դրսեւորվող վերաբերմունքի, նրանց պահելու պայմանների, ինչպես նաեւ իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ցանկացած այլ հարցի վերաբերյալ.

6) ծանոթանալ իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերին, ստանալ դրանց պատճենները.

7) իրականացնել սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

3. Սույն օրենքի իմաստով ազատությունից զրկման վայրեր են հանդիսանում՝

1) ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու վայրերը.

2) քրեակատարողական հիմնարկները.

3) հոգեբուժական կազմակերպությունները.

4) ազատազրկված անձանց տեղափոխելու համար նախատեսված տրանսպորտային միջոցները.

5)  ցանկացած այլ վայր, որտեղ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի որոշմամբ, հրամանով կամ ցուցումով, նրա համաձայնությամբ կամ թույլտվությամբ անձը զրկվել է կամ կարող է զրկվել ազատությունից, ինչպես նաեւ ցանկացած վայր, որն անձը չի կարող ինքնակամ լքել առանց դատարանի, վարչական կամ այլ մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման կամ թույլտվության:

4. Սույն օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան, Պաշտպանը ստեղծում է իրեն առընթեր՝ Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագիտական խորհուրդ, որի անդամները Պաշտպանի գրավոր որոշման հիման վրա կարող են իրականացնել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված լիազորություններից բխող Պաշտպանի հանձնարարությունները:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում, Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագիտական խորհրդի անդամները կարող են հարցաքննվել որպես վկա, բացատրություններ տալ բողոքի կապակցությամբ Պաշտպանի որոշման, իրենց մոտ գտնվող բողոքի կամ բողոքին առնչվող փաստաթղթի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման միայն Պաշտպանի գրավոր համաձայնությամբ:

Հոդված 24. Պատասխանատվությունը՝ օրենքի պահանջների խախտման համար

Պաշտպանի որոշումների վրա ազդելու նպատակով նրա գործունեությանը միջամտելը կամ պաշտոնատար անձանց կողմից սույն օրենքով սահմանված Պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ սահմանված ժամկետներում նյութեր կամ փաստաթղթեր չներկայացնելը կամ Պաշտպանին սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելն առաջացնում է օրենքով սահմաված պատասխանատվություն:

Հոդված 25. Պաշտպանի անձեռնմխելիությունը

Պաշտպանն իր լիազորությունների ողջ ժամկետի ընթացքում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել Պաշտպանի` իր կարգավիճակից բխող օրինական գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:

Պաշտպանին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել առանց Ազգային ժողովի համաձայնության: Պաշտպանին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Հոդված 26. Պաշտպանի սոցիալական երաշխիքները

1.  Պաշտպանի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Պաշտպանն ունի 30 աշխատանքային օր տեւողությամբ ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:

3. Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից եւ վարժական հավաքներից:

Հոդված 27. Պաշտպանի անվտանգությունը

Պաշտպանը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Իրավասու պետական մարմինները, Պաշտպանի դիմումի հիման վրա, պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` Պաշտպանի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու նպատակով:

ԳԼՈւԽ 4. ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ

Հոդված 28. Պաշտպանի աշխատակազմի կարգավիճակը

1.Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը (այսուհետ նաեւ` Պաշտպանի աշխատակազմ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որտեղ իրականացվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայություն (այսուհետ նաեւ` Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայություն)։

2. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ սույն օրենքով Պաշտպանին վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մասնագիտական գործունեություն է, որն իրականացվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։

3. Եթե աշխատակազմում որեւէ պաշտոն զբաղեցնող անձի, ինչպես նաեւ սույն օրենքի 23-րդ հոդվածի  3-րդ մասով նախատեսված դեպքում Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագիտական խորհրդի անդամի նկատմամբ որեւէ հիմքով հարուցվում է քրեական հետապնդում կամ նա ձերբակալվում կամ կալանավորվում է, ապա վարույթն իրականացնող մարմինն այդ մասին պետք է տեղեկացնի Պաշտպանին` համապատասխան անձի ծառայողական կարագավիճակի վերաբերյալ տվյալներ ձեռք բերելուց անմիջապես հետո:

Հոդված  29. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայությունը կարգավորող իրավական ակտերը

1. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են «Դատական ծառայության մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքի դրույթներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության նկատմամբ։

2. «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածելիս`

1) դատական ծառայությունը` ենթադրում է Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայություն.

2) դատական դեպարտամենտի ղեկավարին վերապահված լիազորություններն իրականացնում է Պաշտպանի աշխատակազմի ղեկավարը.

3) կառավարման մարմիններին վերապահված լիազորություններն իրականացնում է Պաշտպանը՝ միանձնյա։

3.  Եթե աշխատակազմում որեւէ պաշտոն զբաղեցնող անձ, ինչպես նաեւ սույն օրենքի 24-րդ հոդվածի  4-րդ մասով նախատեսված դեպքում Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագիտական խորհրդի անդամի նկատմամբ որեւէ հիմքով հարուցվում է քրեական հետապնդում կամ նա ձերբակալվում կամ կալանավորվում է, ապա վարույթն իրականացնող մարմինն այդ մասին պետք է տեղեկացնի Պաշտպանին` համապատասխան անձի ծառայողական կարագավիճակի վերաբերյալ տվյալներ ձեռք բերելուց անմիջապես հետո:

Հոդված 30. Պաշտպանի աշխատակազմի կառուցվածքը

1. Պաշտպանի աշխատակազմը բաղկացած է աշխատակազմի ղեկավարից, Պաշտպանի խորհրդականներից եւ օգնականներից, «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հայեցողական պաշտոններ զբաղեցնող  պաշտոնատար անձանցից, մամուլի քարտուղարից, աշխատակազմում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագրերի հիման վրա աշխատող տեխնիկական սպասարկում իրականացնող անձանցից:

2. Յուրաքանչյուր մարզում ստեղծվում է Պաշտպանի աշխատակազմի առնվազն մեկ առանձնացված ստորաբաժանում։ Առանձնացված ստորաբաժանումները ստեղծվում եւ նրանց գործունեությունը դադարեցվում է Պաշտպանի որոշման հիման վրա:

Հոդված 31. Պաշտպանի աշխատակազմի կառավարումը եւ ընդհանուր ղեկավարումը

1. Պաշտպանի աշխատակազմի կառավարումը եւ ընդհանուր ղեկավարումն իրականացնելիս Պաշտպանը`

1) հաստատում է աշխատակազմի կանոնադրությունը եւ ներքին կարգապահական կանոնները.

2) հաստատում եւ փոփոխում է աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը եւ հաստիքացուցակը.

3) աշխատակազմի ղեկավարման հետ կապված հարցերով արձակում է հրամաններ, հանձնարարականներ, ընդունում է որոշումներ.

4) նշանակում եւ պաշտոնից ազատում է աշխատակազմի աշխատողներին,

5) կիրառում է խրախուսանքի միջոցներ.

6) սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառում է կարգապահական տույժեր.

7) սահմանում է ծառայողական քննություն նշանակելու եւ անցկացնելու կարգը, ծառայողական քննություն անցկացնելու համար ձեւավորում համապատասխան հանձնաժողով.

8) տալիս է Պաշտպանի անունից հանդես գալու լիազորագրեր, ներառյալ` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

9) առանձին աշխատանքերի իրականացման նպատակով, սույն օրենքին համապատասխան, փորձագիտական խորհրդի անդամներին տալիս է լիազորագրեր։

Հոդված 32. Պաշտպանի աշխատակազմի ղեկավարումը

1. Պաշտպանի աշխատակազմի գործունեության ղեկավարումն իրականացնում է աշխատակազմի ղեկավարը, որն օրենքով սահմանված կարգով նշանակվում եւ պաշտոնից ազատվում է Պաշտպանի կողմից:

2. Աշխատակազմի ղեկավարի լիազորությունները եւ գործառույթները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով եւ աշխատակազմի կանոնադրությամբ:

Հոդված 33.Փորձագիտական խորհուրդը

1. Պաշտպանը խորհրդատվական օգնություն եւ մասնագիտական աջակցություն ստանալու նպատակով կարող է ստեղծել փորձագիտական խորհուրդներ` կազմված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների բնագավառում անհրաժեշտ փորձ եւ գիտելիքներ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ անկախ մասնագետներից:

2. Փորձագիտական խորհրդի անդամներին հրավիրում է Պաշտպանը:

3. Փորձագիտական խորհրդի կազմը չի կարող գերազանցել 20 անդամը:

4. Փորձագիտական խորհրդի անդամները ներգրավվում են կամավորական հիմունքներով եւ իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական կարգով:

5. Փորձագիտական խորհրդի կազմի, ընտրության, գործունեության կարգի ու շրջանակի հաստատման եւ սահմանման հարցերը վերապահված են Պաշտպանին:

Հոդված 34.Պաշտպանի գործունեության ֆինանսավորումը

1. Պաշտպանի եւ նրա աշխատակազմի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, որը պետք է ապահովի նրանց բնականոն գործունեությունը:

2. Պաշտպանի եւ նրա աշխատակազմի բյուջեն պետական բյուջեի մաս է, որը ֆինանսավորվում է առանձին տողով:

3. Պաշտպանի աշխատակազմի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Պաշտպանը օրենսդրությամբ սահմանված կարգով եւ «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Պաշտպանի  եւ աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) ներկայացնում է պետական լիազորված մարմին` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

5. Պաշտպանի եւ նրա աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Ազգային ժողով:

Կառավարությունն Ազգային ժողով եւ Պաշտպանին է ներկայացնում բյուջետային ֆինանսավորման վերաբերյալ առարկության հիմնավորումը:

Հոդված 35. Եզրափակիչ դրույթներ

1. Սույն սահմանադրական օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-23-Ն օրենքը»:

Հոդված 36. Անցումային դրույթներ

1. Պաշտպանի աշխատակազմի կառուցվածքը սույն սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցվում է սույն սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։

2. Սույն սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանդրության 209-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

 «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի(այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով, որոնք անհրաժեշտություն են առաջացրել համապատասխանեցնել առկա իրավակարգավորումները Սահմանադրության փոփոխություններին: Սահմանադրական փոփոխություններից է բխում մի շարք իրավական ակտերի, այդ թվում՝  «Մարդու իրավունքերի պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի համապատասխանեցումը Սահմանադրությանը՝ համաձայն 210-րդ հոդվածի:  Միաժամանակ հիշյալ անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի ՆՀ-170-Ա «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» հրամանագրով նախատեսվող՝ սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված եւ ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկով նախատեսված «Մարդու իրավունքերի պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի մշակմամբ: Հրամանագրով սահմանվում է, որ համաձայն սահմանադրության փոփոխությունների 210-րդ հոդվածի՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի նախագծի՝  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու ժամկետ է սահմանվել 2016 թվականի մայիսի 1-ը: Միաժամանակ, հարկ ե նշել, որ նախագծի մշակման աշխատանքներն իրականացվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ միասին:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրության փոփոխություններով առանձին գլուխ է նվիրված մարդու իրավունքների պաշտպանին: Սահմանադրության փոփոխությունների 10-րդ գլխում  դրույթներ են ամրագրված Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների եւ լիազորությունների, մարդու իրավունքների պաշտպանի ընտրության, գործունեության երաշխիքների վերաբերյալ: Սահմանադրության փոփոխությունների 210-րդ հոդվածի համաձայն՝  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքը պետք է  համապատասխանեցվի Սահմանադրությանը, ուստի, հիմք ընդունելով Սահմանադրության փոփոխությունների 10-րդ գլխով  սահմանված կարգավորումները, Նախագծում առաջարկվում են համապատասխան կարգավորումներ: Մասնավորապես,  հիմք ընունելով Սահմանադրության փոփոխությունների 192-րդ եւ 193-րդ հոդվածները,  Նախագծի  5,6,7 –րդ հոդվածներով սահմանվել են Պաշտպանին ներկայացվող պահանջները, նրա  նշանակման    եւ լիազորությունների դադարեցման կարգը: Հարկ է նշել, որ Նախագծում ոչ միայն իրենց արտացոլումն են գտել սահմանադրական դրույթները, այլեւ  Պաշտպանի նշանակման եւ լիազորությունների դադարման  վերաբերյալ կատարվել են մի շարք այլ հստակեցումներ: Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության ընթացքում երկու անգամ Պաշտպանի պաշտոնը որոշակի ժամանակահատվածով թափուր է մնացել, ինչը խոչընդոտներ է առաջացրել  կառույցի գործունեության համար: Նախագծով սահմանվել է պաշտպանի ընտրությունների անցկացման համար նվազագույնը 50 օր ժամանակահատված՝ որոշ չափով երաշխիքներ  ստեղծելով  Պաշտպանի պաշտոնը թափուր մնալու դեպքերի բացառման համար: Բացի այդ, սահմանվում է նաեւ Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում մինչեւ նոր Պաշտպանի ընտրվելն ու պարտականությունների կատարմանն անցնելը Պաշտպանի աշխատակազմն ապահովում է իր բնականոն գործունեությունը։  Հստակեցվել է նաեւ Պաշտպանի՝ իր պարտականությունների կատարմանը անցնելու կարգը, այն է՝ Պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում  իր երդման արարողությունից հետո՝ նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը: Եթե Պաշտպանի ընտրվելու պահին Պաշտպանի պաշտոնը թափուր է, ապա Պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությանը հաջորդող օրվանից:

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Պաշտպանի գործառույթների եւ լիազորությունների շրջանակներում տեղ է գտել այնպիսի դրույթ, որով Պաշտպանը օրենքով սահմանված դեպքերում հետեւում է կազմակերպությունների կողմից մարդու իրավունքերի եւ ազատությունների պահպանմանը, նպաստում խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքների եւ ազատությունների առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը, նույնաբովանդակ նորմ է սահմանվել նաեւ օրենքի 2-րդ հոդվածում: Միաժամանակ նախագծի կարգավորման առարկայի մեջ է ներառված Պաշտպանի հիշյալ գործառույթները, ինչն իր ամրագրումն է գտել մի շարք հոդվածներում՝ նախատեսելով Պաշտպանի լիազորությունը՝  քննարկելու  այն կազմակերպությունների դեմ բերված բողոքները, որոնք խախտում են անձի իրավունքները եւ ազատությունները բժշկական սպասարկման, շրջակա միջավայրի, մշակույթի, սպառողների իրավունքների պաշտպանության եւ կրթության ոլորտներում: Բողոքում բարձրացված կամ սեփական նախաձեռնությամբ սկսված հարցերի ուսումնասիրման վերաբերյալ, ի թիվս այլ լիազորությունների, Պաշտպանն իրավասու է անարգել այցելել ցանկացած պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին կամ կազմակերպություն՝ անկախ կազմակերպական իրավական եւ սեփականության ձեւերից, ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից եւ կազմակերպությունից՝ անկախ կազմակերպական իրավական եւ սեփականության ձեւերից, դրանց պաշտոնատար անձանցից եւ/կամ աշխատակիցներից պահանջել եւ ստանալ բողոքին կամ սեփական նախաձեռնությամբ քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ, նյութեր, փաստաթղթեր, ինչպես նաեւ  ստանալ աջակցություն այդ հաստատություններում իրականացվող այցերի ընթացքում, ստանալ քննարկվող հարցի ուսումնասիրման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ, որոնք Պաշտպանին են ներկայացվում անվճար եւ անարգել, ինչպես նաեւ օգտվել հիշյալ մարմինների ղեկավարների, պաշտոնատար անձանց եւ վարչակազմի մոտ  անհետաձգելի ընդունելության իրավունքից:

Բողոքների քննարկման ընթացքում պետական մարմինների եվ կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում պաշտպանը պարտավոր է հնարավորություն տալ այն կազմակերպությանը, պետական մարմնին կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա  այն պաշտոնատար  անձին, որի որոշումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվում են, պարզաբանումներ տալու բողոքի եւ կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաեւ հիմնավորելու իրենց դիրքորոշումը:

Սահմանադրական փոփոխություններից բխող մյուս անհրաժեշտ կարգավորումը կապված է իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման գործում պաշտպանի մասնակցությանը: Նախագծով նախատեսվում է մարդու իրավունքներին եւ ազատություններին վերաբերող օրենքների եւ այլ իրավական ակտերի նախագծերը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի ուղարկելու պայմանը: Միաժամանակ օրենքը հնարավորություն է տալիս այն բոլոր դեպքերում, երբ Պաշտպանն իրեն հասցեագրված բողոքների ուսումնասիրության արդյունքում կամ սեփական նախաձեռնությամբ սկսած հարցի քննարկման ընթացքում պարզում է, որ դրանցում բարձրացված հարցերը նորմատիվ իրավական ակտերում լուծում չունեն համապատասխան կարգավորումների բացակայության կամ թերի կարգավորման պատճառով, ապա Պաշտպանը կարող է առաջարկություն ներկայացնել նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմնին՝ մատնանշելով իրավական ակտի կատարելագործման անհրաժեշտությունն ու սահմանները:

Կարեւոր է նաեւ անդրադառնալ Նախագծով նախատեսվող անձեռնմխելության երաշխիքին ՝ հաշվի առնելով Սահմանադրության 193-րդ հոդվածով ամրագրված դրույթը, համաձայն որի՝  մարդու իրավունքերի պաշտպանի վրա տարածվում է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիության դրույթը: Հետեւաբար հիմք ընդունելով վերոգրյալը՝ Նախագիծը նշված կարգավորումներին համահունչ  սահմանում է Պաշտպանի անձեռնմխելիության երաշխիքը: Նախագծի 25-րդ հոդվածով նախատեսվում է՝ Պաշտպանն իր լիազորությունների ողջ ժամկետի ընթացքում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել Պաշտպանի` իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:

Պաշտպանին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել առանց Ազգային ժողովի համաձայնության:Պաշտպանին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործության կատարման պահին: Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Անհրաժեշտ է ընդգծել, որ Նախագծով  տրվում են նաեւ գործնականում տեղ գտած մի շարք խնդիրների լուծումներ: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի նախագծի 23-րդ հոդվածով նախատեսվում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի առկայությունը: Հիշյալ կարգավորման անհրաժեշտությունը պայմանվորված է բավարար իրավակարգավորման բացակայությամբ, ինչի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաեւ ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթահանձնաժողովը (այսուհետ՝ Ենթահանձնաժողով)՝ Հայաստանի Հանրապետության՝ կանխարգելման ազգային մեխանիզմին խորհրդատվական աջակցություն տրամադրելու նպատակով 2013թ. սեպտեմբերին կատարած այցի վերաբերյալ 15.10.2014թ. Հայաստանի Հանրապետությանը ներկայացրած զեկույցում (այսուհետ՝ Զեկույց): Այսպես՝ Ենթահանձնաժողովն անդրադարձել է Կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի (այսուհետ նաեւ՝ ազգային մեխանիզմ) ինստիտուցիոնալ ձեւաչափին՝ առաջարկելով այն հստակեցնել՝ հաշվի առնելով «Մարդու իրավունքների պաշտպանության եւ խրախուսման ազգային հաստատությունների կարգավիճակին վերաբերող սկզբունքները»: Զեկույցում շեշտադրվել է նաեւ պետության պարտավորությունը՝ Կանխարգելման ազգային մեխանիզմի համար իր կողմից սահմանված ձեւաչափով եւ հաճախականությամբ այցեր իրականացնելու հնարավորության ապահովման, անհրաժեշտ ռեսուրսների տրամադրման վերաբերյալ, ինչը ենթադրում է նաեւ բավարար թվով անձնակազմի եւ նրանց անկախությունը երաշխավորելու անհրաժեշտություն: Առաջարկվել է նաեւ, որ Կանխարգելման ազգային մեխանիզմը՝ իր ներկայիս եւ ապագա կառուցվածքով, համալրվի բավարար թվով աշխատակիցներով, որպեսզի նրա կարողությունը համապատասխանի մանդատով նախատեսված ազատության սահմանափակման վայրերի թվին, ինչպես նաեւ բավարար լինի կատարելու իրեն վերապահված մյուս կարեւոր գործառույթները՝ համաձայն Կամընտիր արձանագրության: Ենթահանձնաժողովը նաեւ առաջարկել է, որպեսզի ապահովվի ազգային մեխանիզմի փորձագետների պահանջվող ունակություններն ու մասնագիտական գիտելիքները, ներառյալ՝ բժշկական, հոգեբանական եւ այլ համապատասխան մասնագիտական հմտություններ:

Նախագծով Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների կարգավիճակի եւ երաշխիքների վերաբերյալ նույնպես կարգավորման առանձնահատկություններ են սահմանվել: Հստակ կարգավորում է նախատեսվում պաշտպանի աշխատակազմի կառուցվածքի դեպքում, նախատեսվում է նոր մարմին, այն է ՝ փորձագիտական խորհուրդների ստեղծումը, հստակեցնում պաշտպանի աշխատակազմի կառավարման ոլորտում Պաշտպանի գործառույթային դերակատարությունը:

Նախագծով առավել հստակեցվել են ազատության սահմանափակման այն վայրերը, որտեղ ազգային մեխանիզմը կարող է այցելություններ կատարել, սակայն նախատեսված ցանկը  սպառիչ չէ, որի անհրաժեշտությունը բխում է նաեւ «ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությունից: Նման կարգավորման անհրաժեշտությունը պայմանվորված է ինչպես առկա միջազգային փորձով, այնպես էլ գործնականում տարբեր մարմինների կողմից Օրենքի առանձին դրույթներին տրվող տարաբնույթ մեկնաբանություններով, որոնց հետեւանքով անհարկի խոչընդոտներ են ստեղծվում Պաշտպանի՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի գործունեության համար: Խնդրին անդրադարձել է նաեւ Ենթահանձնաժողովը՝ մատնանշելով, որ «իշխանությունների ներկայացուցիչների հետ իր հանդիպումների ժամանակ Կառավարության որոշ ներկայացուցիչներ հարցականի տակ էին դրել Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատը՝ կապված իր իրավասության տակ գտնվող՝ ազատության սահմանափակման վայրերի հետ»։ Ենթահանձնաժողովը միաժամանակ շեշտել է, որ «կառավարական բոլոր համապատասխան մարմինները պետք է Կանխարգելման ազգային մեխանիզմին թույլատրեն եւ հնարավորություն տան իրականացնելու իր մանդատը՝ «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրության դրույթներից բխող պահանջների լիակատար պահպանմամբ։ Այդ պահանջները, մասնավորապես, ներառում են պետության պարտավորությունը՝ թույլատրելու Կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչներին կատարելու այցեր այդ պետության իրավազորության եւ հսկողության ներքո գտնվող ցանկացած վայր՝ լինի այն հանրային, թե մասնավոր, որտեղ մարդիկ զրկված են կամ կարող են զրկված լինել ազատությունից՝ պետական մարմնի կողմից տրված հրամանով կամ դրա նախաձեռնությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ՝ «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրության 4-րդ հոդվածին համապատասխան։ Այս պարտավորության կատարումն ապահովելու նպատակով Ենթահանձնաժողովն առաջարկել է, որ  նշված պայմանը  ներառվի կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության իրավական հիմքերը նախատեսող օրենսդրական ակտում:

Նախագծում նախատեսվում է նաեւ ազգային մեխանիզմի կողմից իրավասու մարմիններին եւ կազմակերպություններին առաջարկություններ ներկայացնելու իրավասություն՝ ազատության սահմանափակման ցանկացած վայրում գտնվող անձանց պահելու պայմանները բարելավելու, ինչպես նաեւ խոշտանգումները եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու նպատակով, որոնք կարող են առնչվել նաեւ գործող եւ նախագծային փուլում գտնվող իրավական ակտերին: Այս նորմի սահմանումը կրկին բխում է Ենթահանձնաժողովի կողմից Զեկույցում մատնանշված առաջարկից. «Կանխարգելման ազգային մեխանիզմը պետք է առնվազն ունենա պահման վայրերում ազատությունից զրկված անձանց հետ վարվեցողությունը պարբերաբար ուսումնասիրելու լիազորություն` համաձայն «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրության 4-րդ հոդվածի, ինչպես նաեւ համապատասխան մարմիններին առաջարկություններ տրամադրելու եւ գործող կամ նախագծման փուլում գտնվող օրենսդրության վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ ներկայացնելու լիազորություն»:

Նախագծում սահմանվել են նաեւ Պաշտպանի կողմից սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման լիազորության իրականացման համար լրացուցիչ երաշխիքներ: Պաշտպանի կողմից սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման լիազորության իրականացման հետ կապված՝ իրավակիրառ պրակտիկայում որոշ դեպքերում տեղ են գտել տարաբնույթ մեկնաբանություններ, որոնց արդյունքում անհարկի խոչընդոտներ են ստեղծվել Պաշտպանի լիազորությունների իրականացման համար: Հաշվի առնելով Պաշտպանի գործունեության ընթացքում նախկինում արձանագրված խնդիրները՝ տարբեր հաստատություններ անարգել մուտք գործելու հետ կապված, հստակեցվել է հաստատությունների ցանկը եւ համապատասխան լրացումներ են կատարվել հարակից օրենքներում:  Հաշվի առնելով այն, որ գործնականում արձանագրվել են խնդիրներ նաեւ Պաշտպանի կողմից անհրաժեշտ նյութերին  ծանոթանալու հետ կապված՝ կատարվել է համապատասխան դրույթների հստակեցում, ընդլայնվել են նաեւ Պաշտպանին տեղեկատվություն եւ աջակցություն տրամադրող սուբյեկտների ցանկը:

Գործնականում նաեւ արձանագրվել են դեպքեր, երբ տարբեր պետական մարմինների կողմից փորձեր են կատարվել Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներից իրենց՝ օրենքով սահմանված լիազորությունները իրականացնելիս ստացված տեղեկատվության վերաբերյալ  բացատրություններ կամ փաստաթղթեր ստանալ: Նման իրավիճակները բացառելու նպատակով կատարվել են  անհրաժեշտ փոփոխություններ: Նախագծում տեղ են գտել նաեւ փոփոխություններ՝ Օրենքի որոշ ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման տեղիք տվող դրույթների հստակեցման նպատակով:

Նախագծով հստակեցվել են նաեւ Պաշտպանի աշխատակազմի, աշխատակազմում ծառայության վերաբերյալ դրույթները:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի  գործունեության արդյունավետության բարձրացում, Պաշտպանի եւ նրա աշխատակազմի անկախության երաշխիքների ամրապնդում, ինչպես նաեւ որոշ՝ ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման տեղիք տվող դրույթների հստակեցում:

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով պայմանավորված, նախատեսվում է սահմանել դրույթներ, որոնք ուղղված են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի գործունեության արդյունավետության բարձրացմանը, պաշտպանի եւ նրա աշխատակազմի անկախության երաշխիքների ամրապնդմանը:

Ուստի, Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են մի շարք կարգավորումներ` պայմանավորված 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով, որոնք ուղղված են Մարդու իրավունքների պաշտպանի մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքը Սահմանադրությանը համապատասխանեցնելուն:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերի փաթեթով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված` Սահմանադրության փոփոխությունների 10-րդ գլխով սահմանված կարգավորումներին համապատասխան փոփոխություններ կատարել մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը կանոնակարգող օրենքներում:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով նախատեսվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ընդլայնում՝ հայտնում ենք, որ նախագծերի փաթեթի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի դրական:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, համայնքների բյուջեների ելքերի փոփոխմանը չի հանգեցնում, իսկ ՀՀ պետական բյուջեի ելքերի մասով` նախագծի առանձին հոդվածներով (4-րդ, 18-րդ, 24-րդ, 31-33-րդ) ամրագրված դրույթների ընդունումը (մասնավորապես` Պաշտպանի տեղակալների պաշտոնի սահմանման, անհրաժեշտության դեպքում փորձաքննությունների իրականացման հետ կապված ֆինանսական ծախսերի կատարման, թարգմանիչներ ներգրավելու, յուրաքանչյուր մարզում Պաշտպանի աշխատակազմի առնվազն մեկ առանձնացված ստորաբաժանման (գործում է 3 մարզային գրասենյակ` Շիրակում, Սյունիքում եւ Գեղարքունիքում) ստեղծման, ինչպես նաեւ վճարովի հիմունքներով համապատասխան մասնագետների ու փորձագետների ներգրավման մասով) կտանի պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության, որի ֆինանսական գնահատականը տալ հնարավոր չէ համապատասխան տվյալների բացակայության պատճառով:

ՀՀ օրենքների մյուս նախագծերի ընդունվելու կամ չընդունվելու դեպքում ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ եւ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ձերբակալված եվ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ, «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ եւ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ եւ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ  չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է: