Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ` Oրենք) 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հյուպատոuական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը (հյուպատոսական գանձումը) գանձվում է հետեւյալ դրույքաչափերով.
Դրույքաչափերը գործակիցներով բազային տուրքի նկատմամբ
| 1. | Անձնագրերի հետ կապված հյուպատոսական գործողություններ | |
| ա) Օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար | ||
| բ) 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար | ||
| գ) կորցրածի փոխարեն ՀՀ քաղաքացու անձնագիր տալու համար, եթե անձնագիրը կորել է անձնագրի տիրոջ մեղքով | ||
| դ) այլ դեպքերում կորցրածի փոխարեն ՀՀ քաղաքացու անձնագիր տալու համար | ||
| ե) ՀՀ անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգման համար | ||
| զ) ՀՀ անձնագրի վավերականության ընդհանուր ժամկետի եւ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգման համար | ||
| է) Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական տալու համար, եթե անձնագիրը կորել է անձնագրի տիրոջ մեղքով | ||
| ը) ժամկետանց կամ այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի հիմքով Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական տալու համար | ||
| թ) այլ դեպքերում Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար | ||
| ժ) օտարերկրյա պետություններ մշտական բնակության ժամանողներին հյուպատոսական հաշվառման վերցնելու համար | ||
| ժա) հյուպատոսական ժամանակավոր հաշվառման վերցնելու համար, օտարերկրյա պետություն ժամանելու օրվանից վեց ամսվա ընթացքում դիմելու դեպքում | ||
| ժբ) հյուպատոսական ժամանակավոր հաշվառման վերցնելու համար, օտարերկրյա պետություն ժամանելու օրվանից վեց ամսից ավել, բայց մեկ տարուց պակաս գտնվելու դեպքում | ||
| ժգ) հյուպատոսական հաշվառման մեջ չլինելու դեպքում` յուրաքանչյուր տարվա համար` լրացուցիչ | ||
| 2. | Միջնորդագրերի ձեւակերպում | |
| ա) օտարերկրյա պետություններում մշտական բնակության թույլտվություն ստանալու նպատակով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջնորդագրերը ձեւակերպելու համար | ||
| 3. | Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձեւակերպեում | |
| ա) ՀՀ այցելության մուտքի արտոնագիր (մինչեւ 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար | ||
| բ) ՀՀ այցելության մուտքի արտոնագիր (մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար | ||
| դ) ՀՀ այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչեւ 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ վեց ամիս վավերականության ժամկետով) տալու համար | ||
| ե) ՀՀ այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար | ||
| զ) ՀՀ պաշտոնական մուտքի համար արտոնագիր տալու համար | ||
| է) ՀՀ դիվանագիտական արտոնագիր տալու համար | ||
| ը) ՀՀ մեկ մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար | ||
| թ) ՀՀ բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար | ||
| 4. | Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում | |
| ա) մահվան պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը | ||
| բ) ամուսնության մեջ չգտնվող մորից ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը | ||
| գ) ամուսնության մեջ գտնվող ծնողներից ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը | ||
| դ) ամուսնության, հայրության որոշման կամ որդեգրման պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը | ||
| ե) ամուսինների համատեղ դիմումի կամ դատական կարգով ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը | ||
| զ) սահմանված կարգով անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչված կամ երեք տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկված անձի հետ ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը | ||
| է) ազգանվան, անվան եւ հայրանվան փոխփոխության պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը | ||
| ը) քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու համար | ||
| թ) հյուպատոսական հիմնարկում պահվող ՔԿԱԳ ակտի հիման վրա կրկնակի վկայական տալու համար | ||
| 5. | Նոտարական գործողություններ | |
| ա) անշարժ գույքի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքի լիազորագրերի վավերացման համար | ||
| բ) այլ լիազորագրերի վավերացման համար | ||
| գ) պայմանագրերի նոտարական վավերացման համար | ||
| դ) փաստաթղթերի պատճենների եւ փաստաթղթերից քաղվածքների հաստատման յուրաքանչյուր էջի համար | ||
| ե) փաստաթղթերի` օտար լեզվից հայերեն թարգմանության եւ նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար | ||
| զ) փաստաթղթերի (բացառությամբ անձնագրերի եւ քաղաքացիական կացության վկայականների)` հայերենից օտար լեզու թարգմանության եւ նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար | ||
| է) անձնագրերի եւ քաղաքացիական կացության վկայականների` հայերենից օտար լեզու թարգմանության եւ նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար | ||
| ը) քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու եւ այլ տեղեկանքների ձեւակերպման եւ հաստատման համար | ||
| թ) ստորագրության իսկության վավերացման համար | ||
| ժ) ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար | ||
| ժա) կտակների վավերացման համար | ||
| ժբ) ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար | ||
| ժգ) ի պահ ընդունված փաստաթղթերը պահպանելու համար` ամսական | ||
| ժդ) ի պահ ընդունված դրամը, արժեթղթերը եւ այլ արժեքները պահպանելու համար` ամսական | ||
| ժե) այլ նոտարական ծառայությունների համար | ||
| 6. | Փաստաթղթերի հյուպատոսական վավերացում | |
| ա) փաստաթղթերի վավերացման համար ֆիզիկական անձանցից | ||
| բ) փաստաթղթերի վավերացման համար իրավաբանական անձանցից | ||
| 7. | Փաստաթղթեր պահանջելու հետ կապված հյուպատոսական գործողություններ | |
| ա) փաստաթղթեր պահանջելու եւ դրանք դիմողին հանձնելու համար | ||
| բ) փաստաթղթեր եւ (կամ) տեղեկատվություն պահանջելու եւ դրանց հիման վրա տեղեկանքներ ձեւակերպելու համար | ||
| 8. | Հյուպատոսական գործողությունները ոչ աշխատանքային ժամերին կատարելու համար` յուրաքանչյուր ժամի համար լրացուցիչ | |
| ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից | ||
| բ) օտարերկրյա քաղաքացիներից | ||
| 9. | Այլ ծառայությունների համար |
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի չորրորդ մասի «մատուցված ծառայությունների համար գանձված» բառերից հետո լրացնել «(այդ թվում` կանխիկ)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ մասով.
«Պետական տուրքի դրույքաչափն արտարժույթով հաշվարկելու ժամանակ տվյալ արտարժույթով ամբողջական թիվ ստանալու համար իրականացվում է դրույքաչափի կլորացում: Մինչեւ 0,5 տասնորդականի դեպքում դրույքաչափը կլորացվում է դեպի փոքրացում, իսկ 0,5 տասնորդականից ավելի դեպքում` դեպի մեծացում:»
Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածի երկրորդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացված ծառայությունների կամ գործողությունների համար գանձված պետական տուրքը վերադարձվում է գանձող մարմնի կողմից ընթացիկ ամսում գանձված պետական տուրքի այն գումարներից, որոնք օրենքով սահմանված կարգով դեռ չեն փոխանցվել պետբյուջե: Այս դեպքում կազմվում եւ վճարողի դիմումին է կցվում նաեւ ակտ, որի օրինակելի ձեւը եւ պետական տուրքի վերադարձի փաստաթղթավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:»
Հոդված 5.
Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժ մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից, իսկ 2-րդ եւ 3-րդ հոդվածները պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: