Հոդված 1. «Փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-121 Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ նախադասությունը լրացնել «, որի չափը չի կարող պակաս լինել տվյալ տարվա պետական բյուջեի ծախսային մասի 0,5 տոկոսից:» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է երկրի սոցիալ-տնտեսական եւ տարածաշրջանային կայուն զարգացման ասպարեզում պետական շարունակական աջակցությամբ ՓՄՁ-ի դերի բարձրացմանը նպաստելուն: Կարեւորելով երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձեւավորման, երկրում սոցիալական եւ քաղաքական կայունության ապահովման գործում ՓԲՁ-ի դերը ` Հայաստանի Հանրապետության կառավարության շարունակական քայլեր պետք է ձեռնարկի ՓԲՁ-ին պետական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, քանի որ ՓԲՁ-ները նշանակալի դեր են խաղում նաեւ երկրի համախառն ներքին արդյունքի եւ հարկաբյուջետային ցուցանիշների ձեւավորման գործում: Պատահական չէ, որ 2009 թվականի տվյալներով ՓԲՁ-ի կողմից հարկերի, տուրքերի եւ պարտադիր այլ վճարների տեսքով պետական բյուջե է վճարվել շուրջ 150 մլրդ դրամ կամ վճարված հարկերի 20 տոկոսը: ՓԲՁ-ները նշանակալի դեր ունեն նաեւ արտահանման 17 տոկոս եւ ներմուծման 35 տոկոս` ցուցանիշներով: Ներկայումս ՓԲՁ-ի զարգացումը տեղափոխվել է նոր փուլ` ձեւավորվում եւ ամրապնդվում է պետական աջակցության համակարգը, ընդլայնվում է ՓԲՁ-ին ցուցաբերվող ֆինանսական աջակցության ծավալներն ու աշխարհագրությունը: Այս համատեքստում պետական քաղաքականությունն ուղղված է ՓԲՁ-ի զարգացման համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը, ազատ մրցակցության խթանմանը, վարչարարական ընթացակարգերի պարզեցմանն ու թափանցիկության ապահովմանը, որի համար օրենքով սահմանված կարգով ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեից` առանձին տողով: ԵՎ նկատի ունենալով, որ «Փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ամրագրված չէ պետական բյուջեից պետական ծրագրի իրականացման ֆինանսավորման չափը, հանդես եմ եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում եմ նշված օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ նախադասությունը լրացնել «,որի չափը չի կարող պակաս լինել տվյալ տարվա պետական բյուջեի ծախսային մասի 0,5 տոկոսից:» բառերով: