Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1671-24.11.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի օրենքը, ՀՕ- 186, ( այսուհետ` օրենք)16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 331 -րդ կետով.

«331 . Ինքնագնաց ճանապարհա-շինարարական
մեքենաների եւ մեխանիզմների                                          բազային տուրքի
գրանցման համար                                                               150 տոկոսի չափով»

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ15.4-րդ կետով.

«15.4 Ընդհանուր օգտագործման
ուղեւորատար ավտոմոբիլային
տրանսպորտով փոխադրումների
կազմակերպում համար` տարեկան                             բազային տուրքի

                                                                                              
100-ապատիկի չափով»

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 42-րդ կետով.

«42.Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային                      բազային տուրքի
տրանսպորտի միջոցի սերտիֆիկատ տալու համար               10-ապատիկի չափով»