Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (6 հուլիսի 2000 թվականի) 235-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3. Սույն հոդվածով սահմանված կարգով ապրանքների իրացման դեպքում ապրանքների նկատմամբ տնօրինման իրավունքներ ունեցող անձի ցանկությամբ պետք է իրացվեն աճուրդային կարգով կամ ուղղակի վաճառքով՝ վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված հատուկ իրացման կետում:
Ապրանքների ուղղակի վաճառքի դեպքում դրանց իրացման գները որոշում են մաքսային մարմինները եւ համաձայնեցնում ապրանքներ տեղափոխող անձի կամ նրա լիազորած անձի հետ: Ընդ որում, ապրանքների իրացման գները չեն կարող էականորեն ցածր լինել այդ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում գործող մանրածախ գներից՝ հաշվի առնելով դրանց պահպանվածության աստիճանը:»:
Հոդված 2. 235-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ պարբերությամբ՝
«Իրացման կետում ապրանքների պահպանման, իրացման նախապատրաստման եւ վաճառքի կազմակերպման ծախսերը կատարվում են ապրանքների վաճառքից գոյացած գումարների 5 տոկոսի հաշվին:»: