Հոդված 1. «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-440) 43-րդ հոդվածում «2003» թիվը փոխարինել «2004» թվով:
Հոդված 2. Օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասում «մեկ տարի» բառերը փոխարինել «տասնչորս ամիս» բառերով:
Հոդված 3.
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից եւ տարածվում է 2003 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: