Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-790-03.12.2009-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաuտանի Հանրապետության տոների եւ հիշատակի oրերի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 24-ի ՀՕ-200 oրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Ամանոր եւ Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 2-ը` ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ը, 4-ը եւ 5-ը (Նախածննդյան տոներ) եւ հունվարի 6-ը (Uուրբ Ծնունդ եւ Հայտնություն), ոչ աշխատանքային oրեր:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1 հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 1.1 . Uուրբ Ծննդյան ու Հայտնության տոնին հաջորդող մեռելոց հիշատակի օր` հունվարի 7-ը` ոչ աշխատանքային oր:»:

ՀՈԴՎԱԾ 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: