Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-154-07.11.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» 2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-201 օրենքի մաս կազմող Ցանկ N 1-ում՝ «2001-2003 թվականներին մասնավորեցման (կամ լուծարման) առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների (ձեռնարկությունների), մասնավորեցման օբյեկտների (այդ թվում՝ մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված) եւ անավարտ շինարարության օբյեկտների», կատարել հետեւյալ փոփոխությունը.

ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ընկերությունների ցանկից հանել հետեւյալ տողը.
214.
60001
«Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ քաղ. Երեւան,

Արին Բերդի 3-րդ նրբ.

մասնավորեցնել առանձին օրենքով

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ________:
 
 

Օրենքի ընդունման հիմնավորում

(«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերյալ)

Նախագծի ներկայացման համար հիմք է հանդիսացել ՀՀ էներգետիկայի նախարարի 29.09.2003թ. N 05-ԱՄ-04-1402 գրությունը, հետեւյալ հիմնավորմամբ.

ՀՀ կառավարության 13.02.2003թ. N 124-Ա որոշմամբ հավանություն է տրվել «Երեւանի ջերմաէլեկտրակայան» ՓԲԸ–ի տեխնիկական վերակառուցման ծրագրին: Ծրագիրը մշակվել է ճապոնական Tokio Elektric Power Services CO LTD խորհրդատվական ընկերության կողմից, ըստ որի՝ նախատեսվում է ջերմաէլեկտրակայանում տեղակայել համակցված ցիկլով գազատուրբինային էներգաբլոկ (դրա համար առկա են տեխնիկատնտեսական համապատասխան հիմնավորումները): Ըստ խորհրդատվական ընկերության ժամկետագրի՝ էներգաբլոկի տեղակայման աշխատանքները կավարտվեն 2007թ.: Այդ նպատակով, ներկայումս ՀՀ կառավարությունը բանակցային աշխատանքներ է տանում Ճապոնիայի կառավարության հետ՝ «Տնտեսական համագործակցության հատուկ պայմաններով» վարկի ձեռք բերման ուղղությամբ: Նշված վարկի տրամադրման պայման է հանդիսանում «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ-ի պետական կարգավիճակ ունենալը:

Նկատի ունենալով վերը շարադրվածը, ՀՀ էներգետիկայի նախարարությունն առաջարկում է «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ հանել մասնավորեցման ծրագրի ցանկերից: