Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.3-րդ հոդվածով.
«Հոդված 19.3.
Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման ու տարանցիկ փոխադրման եւ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեության համար լիցենզիաներ տրամադրելու եւ դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը
| 1. Ռազմական նշանակության արտադրանք ներմուծելու եւ արտահանելու համար` |
|
| ա) 3 տարի գործողության ժամկետով | բազային տուրքի 500-ապատիկի չափով |
| բ) 5 տարի երկարաձգելու համար | բազային տուրքի 300-ապատիկի չափով |
| 2. Ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում իրականացնելու |
|
| համար` | |
| ա) 3 տարի գործողության ժամկետով | բազային տուրքի 400-ապատիկի չափով |
| բ) 5 տարի երկարաձգելու համար | բազային տուրքի 300-ապատիկի չափով |
| 3. Ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեություն |
|
| իրականացնելու համար` | |
| ա) 3 տարի գործողության ժամկետով | բազային տուրքի 400-ապատիկի չափով |
| բ) 5 տարի երկարաձգելու համար | բազային տուրքի 300-ապատիկի չափով»: |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: