Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2006 թվականի դեկտեմբերի 5-ի, ՀՕ-240-Ն, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի «ճանապարհային ինժեներական շինություններ» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություն` «չմասնատվող բեռ` ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրվող բեռ, որը առանց վնասելու հնարավոր չէ բաժանել երկու կամ ավելի մասերի»:
Հոդված 2. օրենքի 10-րդ հոդվածում`
1) 6-րդ մասի «է» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«է) սույն մասի «թ» կետով սահմանված կշռային ցուցանիշները չգերազանցող ծանրաքաշ եւ (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթեւեկությունը առանց ճանապարհը տնօրինողի թույլտվության, իսկ սույն մասի «թ» կետով սահմանված կշռային ցուցանիշները գերազանցող չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների երթեւեկությունը առանց հատուկ թույլտվության:
2) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «թ» կետով`
«թ) այն ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, որոնց առավելագույն ընդհանուր զանգվածը գերազանցում է` 40 տոննան, իսկ 40 ֆուտանոց ԻՍՕ ստանդարտի բեռնարկղեր փոխադրող տրանսպորտային միջոցների դեպքում` 44 տոննան, իսկ տրանսպորտային միջոցի մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցում է` 11.5 տոննան:»:
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6.1, 6.2 6.3 եւ 6.4մասերով`
«6.1. Սույն հոդվածի 6-րդ մասի «թ» կետում նշված ցուցանիշները գերազանցող չմասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը իրականացվում է փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության առկայությամբ, որի տրամադրման համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:
6.2. Չմասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6.3. Հատուկ թույլատվության տրամադրումը մերժվում է եթե՝
1) փոխադրողի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են եւ մատնանշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվել.
2) փոխադրվող բեռը հնարավոր է մասնատել.
3) փոխադրվող բեռի զանգվածը գերազանցում է արտադրողի կողմից տվյալ տրանսպորտային միջոցի համար սահմանված բեռնատարողությանը.
4) հայտատուն չի վճարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքը.
5) հայտատուն չի վճարել «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքով սահմանված ճանապարհային վճարը (բացառությամբ ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերի):
6) ավտոճանապարհների, արհեստական կառույցների եւ հաղորդակցության ուղիների տեխնիկական վիճակը հնարավորություն չեն տալիս իրականացնել նման փոխադրում:
6.4 Սույն հոդվածի 6-րդ մասի «թ» կետով սահմանված կշռային ցուցանիշները գերազանցող, մասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքում` թույլատրվում է միայն դրանց ավել բեռի բեռնաթափումից հետո
Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի ՀՆԱ-13 հանձնարարականի 3-րդ կետի եւ ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N70-Ն որոշման 54-րդ կետի՝ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ կսահմանափակվի ծանրաքաշ տրանսպորտային միջոցների առավելգույն քաշը եւ սռնիների վրա ընկնող բեռնվածքը, նպատակ ունենալով բարելավել Հայաստանի Հանրապետության ընհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վիճակը: Սահմանափակումները երաշխիք կհանդիսանան ճանապարհի բանուկ մասը եւ ճանապարհային ենթակառույցները չվնասելու համար, որը իր հերթին կնպաստի տրանսպորտային միջոցների երթեւեկության անվտագության ապահովմանը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները՝
Գործող օրենսդրության համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածք կարող են մուտք գործել ցանկացած քաշի տրանսպորտային միջոցներ, որոնք ընդհանուր զանգվածին եւ սռնիների վրա ընկնող բեռնվածքին համապատասխան, ճանապարհային վճարը վճարելուց հետո կարող են երթեւեկել հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով, վնաս հասցնել դրանց երթեւեկելի մասին:
Հիմք ընդունելով ԵՄ-ի 1992թ. հանձնարարականը եւ 1999 թվականի հունիսի 4-ին Մինսկում ստորագրված «ԱՊՀ անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով միջպետական փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների զանգվածների եւ եզրաչափերի մասին» համաձայնագրում նշված ցուցանիշները (որին Հայաստանը միացել է 27.04.2000թ.) սկսած 2000 թվականից ԱՊՀ եւ այլ երկրներում, ավտոճանապարհների պաստառի վիճակը բարելավելու, դրանց վերականգնման համար ծախսվող միջոցները տնտեսելու, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության անվտանգությունը ապահովելու նպատակով իրականացվել են ավտոմոբիլային ճանապարներում երթեւեկող բեռնատար տրանսպորտային միջոցների առավելագույն զանգվածի եւ սռնիների վրա ընկնող բեռնվածքի սահմանափակումներ, մասնավորապես` Ռուսաստանում ընդհանուր զանգվածի սահմանափակումը կազմում է` 38տ, Բելոռուսում` 38տ, Ուկրաինայում` 38տ, Ադրբեջանում` 37տ, Մոլդովայում` 40տ, Իրանում` 40տ, Վրաստանում` 44տ, Ղազախստանում` 44տ, Ավստրիայում` 38տ, Բուլղարիայում` 40տ, Հունգարիայում` 40տ, Լիտվայում` 40տ, Լեհաստանում` 42տ, Ռումինիայում` 44տ, Էստոնիայում` 40տ: Բոլոր թվարկված երկրներում միայն չմասնատվող բեռներ փոխադրելու համար առավելագույն զանգվածը գերազանցող, տրանսպորտային միջոցներով երթեւեկելու համար անհրաժեշտ է հանրապետական լիազոր մարմնից, լրացուցիչ վճարի դիմաց ստանալ հատուկ թույլտվություն: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների վիճակը, ավտոմոբիլային ճանապարհների ամառային եւ ձմեռային շահագործման պայմանները, ինչպես նաեւ առավելագույն զանգվածի եւ սռնիների վրա ընկնող բեռնվածքի գործածվող ցուցանիշները հարեւան Վրաստանում եւ Իրանում, արգելվում է հանրապետության ավտոմոբիլային ճանապարներ մուտք գործող այն տրանսպորտային միջոցների երթեւվեկությունը, որոնց հետեւյալ ցուցանիշներից որեւէ մեկը գերազանցում է՝ ընդհանուր զանգվածը` 40 տոննան, իսկ 40 ֆուտանոց ԻՍՕ ստանդարտի բեռնարկղեր փոխադրող տրանսպորտային միջոցների դեպքում` 44 տոննան, իսկ տրանսպորտային միջոցի մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը` 11.5 տոննան:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը՝
Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարների վերանորոգման վրա ծախսվող միջոցները խնայելու, երթեւեկության անվտանգությունը ապահովելու նպատակով ընհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար մտցվել են ընդհանուր զանգվածի եւ սռնու վրա ընկնող բեռնվածքի առավելագույն թույլատրելի արժեքներ, այդ ցուցանիշները գերազանցող տրանսպորտային միջոցների (բացառությամբ չմասնատվող բեռ փոխադրող տրանսպորտային միջոցների) երթեւեկությունը կարգելվի Հայաստանի Հանրապետության տարածքում:
Սահմանվել է նաեւ տրանսպորտային միջոցներին փոխադրումների իրականացման հատուկ թույլտվություն տրամադրելու համար, պետական տուրք:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը՝
Օրենքների նախագծերով կանոնակարգվում է՝ հանրապետություն մուտք գործող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրումներ իրականացնող չմասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների աշխատանքը եւ դրանց վերահսկողությունը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Որոշման նախագիծը մշակել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչությունը:
6. Ակնկալվող արդյունքը՝
Օրենքների նախագծերի ընդունման դեպքում կկանոնակարգվի հանրապետության տարածքում եւ հանրապետություն մուտք գործող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրումներ իրականացնող չմասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների աշխատանքը եւ դրանց վերահսկողությունը, ինչպես նաեւ կնվազի ճանապարհների վերականգնման համար ծախսվող միջոցները:
Եզրակացություն
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Եզրակացություն
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին« Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ`
1) ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ եւ (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթեւեկելը, առանց այդ ճանապարհների տնօրինողի թույլտվության, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով,
2) ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներով 40 տոննան, իսկ 40 ֆուտանոց ԻՍՕ ստանդարտի բեռնարկղեր փոխադրող տրանսպորտային միջոցների դեպքում` 44 տոննան ընդհանուր զանգվածը գերազանցող ծանրաքաշ բեռնատար տրանսպորտային միջոցների երթեւեկությունը, առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության, առաջացնում է տուգանքի նշանակում մինչեւ մեկ տոննա եւ ավել յուրաքանչյուր տոննայի համար սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով,
3) ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներով մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը 11.5 տոննան գերազանցող ծանարաքաշ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը, առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության, առաջացնում է տուգանքի նշանակում մինչեւ հինգ հարյուր կիլոգրամ եւ ավել յուրաքանչյուր հինգ հարյուր կիլոգրամի համար սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով,
4) ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին արձանագրված խախտումների համար գանձվող տուգանքները փոխանցվում են ՀՀ կենտրոնական գանձապետարան, իսկ մարզային ավտոճանապարհներին արձանագրված խախտումների դեպքում՝ համապատասխան համայնքի բյուջե,
5) չմասնատվող բեռ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցի համար օրենքով սահմանված դեպքերում ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով մեկանգամյա փոխադրման իրականացման հատուկ թույլտվություն տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` բազային տուրքի տասնապատիկի չափով:
Ելնելով վերոշարադրյալից` գտնում ենք, որ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եւ ՀՀ համայնքային բյուջեների եկամուտների ավելացման, իսկ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է հանրապետություն մուտք գործող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրումներ իրականացնող չմասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` հստակեցվում է չմասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման կարգը, ինչպես նաեւ Նախագծերով ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ եւ/կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով երթեւեկելը` առանց այդ ճանապարհների տնօրինողի թույլտվության, կհանգեցնի վարչական պատասխանատվության:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերի վերաբերյալ
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայացված նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարություն իր 2013 թվականի հուլիսի 13-ի 01/4043-13 գրությամբ: