Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ` Oրենք) 14-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Հիմնադրի որոշմամբ լիազորված պետական մարմնի լիազորությունները` որպես պատվիրակված լիազորություն, կարող են փոխանցվել համայնքի ղեկավարին կամ այլ մարմնի:»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետը «հիմնադրամի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության» բառերով:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25.1-րդ հոդվածով.
«Հոդված 25.1. Պետական կազմակերպության հիմնադրի լիազորությունների օտարումը
1. Պետական կազմակերպության հիմնադրի որոշմամբ նրա լիազորությունները կարող են փոխանցվել համայնքին:
2. Համայնքին փոխանցված պետական կազմակերպությունը վերակազմակերպվում է համայնքային ոչ առեւտրային կազմակերպության:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: