Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը «համայնքների ղեկավարների աշխատակազմերում» բառերից հետո լրացնել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում) (այսուհետ` համայնքի ղեկավարի աշխատակազմ)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «միայն» բառը:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.
«2.1. Երեւանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության գլխավոր խմբի, ինչպես նաեւ առաջատար խմբի առաջին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողներին համայնքային ծառայության դասային աստիճանները շնորհում է վարչական շրջանի ղեկավարը:»:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «2010» եւ «2012» թվերը փոխարինել «2015» թվով:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում`
1) 2-րդ մասից հանել «(Երեւան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի երեք ներկայացուցիչ)» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.
«2.1. Երեւանի քաղաքապետարանի մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների կազմերն ընտրվում են այդ նպատակով համակարգչում զետեղված եւ պատահական ընտրված թեկնածուներից` յուրաքանչյուր մրցույթ կամ ատեuտավորում անցկացնելուց ոչ շուտ, քան քuանչորu ժամ առաջ` հետեւյալ հարաբերակցությամբ.
ա) մեկ երրորդը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչներ.
բ) մեկ երրորդը` Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ.
գ) մեկ երրորդը` գիտական եւ ուuումնական հաuտատությունների համապատաuխան մաuնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:»:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ եւ 1.2-րդ մասերով.
«1.1. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի (բացառությամբ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի) համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի, ինչպես նաեւ առաջատար պաշտոնների խմբի առաջին ենթախմբի պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է Երեւանի քաղաքապետը` մրցույթում հաղթող ճանաչված անձանցից: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առաջատար պաշտոնների խմբի երկրորդ եւ երրորդ ենթախմբերի, ինչպես նաեւ կրտսեր պաշտոնների խմբի պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը` մրցույթում հաղթող ճանաչված անձանցից:
1.2. Երեւանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր պաշտոնների խմբի, ինչպես նաեւ առաջատար պաշտոնների խմբի առաջին ենթախմբի պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է Երեւանի վարչական շրջանի ղեկավարը` մրցույթում հաղթող ճանաչված անձանցից:»:
Հոդված 7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը: