Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-581-31.03.2009-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սահմանել, որ

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր չի կազմում:

2. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի վրա չի տարածվում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության (1997 թվականի  հունիսի 24-ի, ՀՕ-137) օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ու «բ1» կետերի եւ 3-րդ մասի «գ» կետի, ինչպես նաեւ 21-րդ հոդվածի 2.1-րդ մասի «ա» կետի, 2.2 - 2.11-րդ մասերի եւ 4-րդ մասի դրույթների գործողությունը` Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման, հաստատման, վերջինիս ցուցանիշների հրապարակման ու կիրառման գործընթացին վերաբերող մասով:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի  ընդունման անհրաժեշտության

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդ՟վածի 2.1-րդ մասի «ա» կետով սահմանված է, որ ՀՀ պետական բյուջեի նախագծի մշակ՟ման գործ՟ընթացի առաջին բաղկացուցիչ մաս է հանդիսանում առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակման համար պատշաճ ծրագրային հիմքեր ստեղծելու նպատակով առաջիկա երեք տարվա Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրա՟գրի մշա՟կումը:  Նույն հոդվածի 2.10-րդ մասով  սահմանված է, որ Կառավարությունը մինչեւ ընթացիկ տարվա հուլիսի 10-ը հաստատում է առաջիկա երեք տարվա Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը եւ մինչեւ հուլիսի 20-ը այն ներկայացնում է Ազ՟գային ժողով` ի գիտություն:

Սակայն նշված օրենքով նախատեսված չեն դեպքեր, երբ համաշխարհային եւ հանրապետության տնտեսությունում առկա զարգացումները Կառավարության գործունեությունից անկախ պատճառներով տվյալ տարում հնա՟րա՟վորություն չեն ընձեռում իրականացնել առաջիկա երեք տար՟վա կտրվածքով հարկաբյուջետային ցուցանիշների իրատեսական կանխատեսումներ:

Հարկ է նշել նաեւ, որ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագ՟րի մշակումն իրա՟կա՟նաց՟վում է տարվա առաջին կիսամյակում եւ վերջինիս հարկաբյուջետային ցուցանիշների կանխատեսումների հիմքում նախորդ տարիների համապատասխան տվյալների հետ մեկտեղ դրվում են նաեւ տնտեսությունում տվյալ տարվա առաջին 3-ից 5 ամս՟վա ժամանակահատվածն ընդգրկող զար՟գացումներն արտահայտող տվյալներ, որոնցով տնտեսությունում ոչ բնական` դժվար կանխատեսվող զարգացումների ծավալման պայմաններում հնարավոր չէ հստակ պատկերա՟ցում կազմել այդ տարում զարգացումների տարեկան սպասվող արդյունքների մասին:  Նման պայ՟ման՟ներում կատարված հարկաբյուջետային ցուցանիշների կանխատեսումների կիրառումը ան՟շուշտ բա՟ցա՟սա՟բար կանդրադառնա, ինչ՟պես տվյալ տարում մշակվելիք ՀՀ պե՟տա՟կան միջնաժամկետ ծախսերի ծրագրի ընդհա՟նուր որակ՟ի վրա (էականորեն նվազեցնելով վերջինիս նշանակությունը), այդպես էլ առաջիկա տարվա պե՟տական բյուջեի նախագծի վրա` վերջինիս հիմքում այդ ծրագրով սահ՟մա՟նած ցուցանիշները դնելիս:

Ի տարբերություն պե՟տա՟կան միջնաժամկետ ծախսերի ծրագրի, առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակումը եւ լրա՟մշակումն իրականացվում է, որպես կա՟նոն, տարվա օգոստոս-նոյեմբեր ամիսներին եւ այդ ժամանակահատվածում անշուշտ ավելի կանխատեսելի են տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների` ինչպես տվյալ տարվա, այդ՟պես էլ առա՟ջի՟կա տարվա սպասումները: Հետեւաբար, դրա հիման վրա կատարված հարկաբյուջետային կանխատեսումների իրատեսության աստիճանը` պետական միջնաժամ՟կետ ծախսերի ծրագ՟րի մշակման շրջանակներում կատարված կանխատեսումների նկատմամբ կլինի անհամեմատ ավելի բարձր:

Ուստի, համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող ճգնաժամային երեւույթներով պայմանավորված հանրապետության տնտեսությունում ոչ բնական` դժվար կանխատեսվող զարգացումների ծավալման պայմաններում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման գործընթացը կորցնում է ի սկզբանե իր մեջ դրված իմաստն ու արդիականությունը եւ Կառավարության ու հանրության համար նշված ծրագրի ուղղորդիչ դերակատարումը անխու՟սա՟փելիորեն վերափոխվում է ապակողմնորոշիչ տեղեկատվության տարածման դերով:

2009 թվականին պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նման դերից զերծ մնալու նպա՟տակով վերը նշված օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի կազզման գործընթացի հետեւյալ առանձնահատկությունները, այն է`

- ՀՀ 2010-2012 թվա՟կան՟ների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ՀՀ կառավարության կողմից չի կազմվում,

- ՀՀ 2010 թվա՟կանի պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի վրա չի տարած՟վում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածների որոշ դրույթների գործողությունը` ՀՀ 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման, հաստատման, վերջինիս ցուցանիշների հրապարակման ու կիրառման գործընթացին վերաբե՟րող մասով: