Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1897 -րդ եւ 1898 -րդ հոդվածներով.
1) «Հոդված 1897 . Տեղեկություն տալու պարտականությունը չկատարելը
Օրենքով նախատեսված տեղեկությունը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:».
2) «Հոդված 1898 . Էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների եւ տեսասկավառակների վաճառքն արգելված վայրերում Էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների եւ տեսասկավառակների վաճառքն արգելված վայրերում`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի «1896 ,» թվից հետո լրացնել «1897 , 1898 ,» թվերը:
Հոդված 3. Օրենսգրքի 310-րդ հոդվածի վերջին մասի «158 հոդվածի երրորդ մասով» բառերից հետո լրացնել «, 1897 , 1898 հոդվածներով» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: