ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Քաղաքացիական պաշտպանության զորքերը մշտական պատրաստության զինվորական տորաբաժանումներ են` համալրված հատուկ տեխնիկայով, հանդերձանքով, անհատական պաշտպանության միջոցներով, նախատեսված են մարտական գործողությունների ընթացքում, կամ այդ գործողությունների հետեւանքների վերացման ժամանակ բնակչության, կազմակերպությունների պաշտպանության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու համար:
Քաղաքացիական պաշտպանության զորքերի ստորաբաժանումներն ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ձեւի մարտական դրոշ:
Քաղաքացիական պաշտպանության զորքերի հատուկ տեխնիկան կրում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տարբերանշաններ:
Քաղաքացիական պաշտպանության զորքերի գործունեության իրավական հիմքն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներն ու իրավական ակտերը:
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝
ախտահանում՝ վարակիչ հիվանդությունների հարուցիչների ոչնչացում կամ հեռացում.
հատուկ տեխնիկա՝ տրանսպորտային, տեխնիկականմիջոցներ եւ սարքավորումներ, որոնք նախատեսված են քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման միջոցառումներ իրականացնելու համար.
հատուկ մշակում՝ պաշտպանական, ինժեներա-տեխնիկական, կազմակերպական միջոցառումներ՝ ուղղված տեխնիկայի, սարքավորումների, շինությունների ապաակտիվացմանը, ապագազացմանը, ախտահանմանը.
սանիտարական մշակում՝ վարակվածության ենթարկված մարդկանց մաշկային ծածկույթների, լորձաթաղանթների մեխանիկական մաքրումը, ինչպես նաեւ աղետի գոտուց դուրս գալու ժամանակ նրանց հագուստի եւ կոշիկների վարակազերծումը:
Հոդված 4. Քաղաքացիական պաշտպանության զորքերի գործունեության սկզբունքները
Քաղաքացիական պաշտպանության զորքերի գործունեությունն իրականացվում է օրինականության, միանձնյա ղեկավարման, քաղաքացիական պաշտպանության համակարգում ընդգրկված կառավարման մարմինների, կազմակերպությունների հետ համագործակցության, մարդասիրության, մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության սկզբունքներով:
Հոդված 5. Քաղաքացիական պաշտպանության զորքերի խնդիրները
Քաղաքացիական պաշտպանության զորքերի խնդիրներն են՝
1) մարտական գործողությունների ընթացքում, կամ դրանց հետեւանքների վերացման ժամանակ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.
2) մասնակցությունն արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման աշխատանքներին.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցությունը:
Քաղաքացիական պաշտպանության զորքերը գործում են արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝լիազորված մարմին) կազմում:
Քաղաքացիական պաշտպանության զորքերի ղեկավարումն իրականացնում է լիազորված մարմնի ղեկավարը, իսկ մարտական գործողությունների մասնակցության ժամանակ ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանարությունը:
Հոդված 7. Քաղաքացիական պաշտպանության զորքերի կառուցվածքը եւ թվակազմը
Քաղաքացիական պաշտպանության զորքերի կառուցվածքը եւ թվակազմը լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 8. Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների եւ պաշտոնատար անձանց պարտականությունները քաղաքացիական պաշտպանության զորքերին աջակցելու գործում
Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները պաշտոնատար անձինք իրենց լիազորությունների սահմաններում աջակցում են քաղաքացիական պաշտպանության զորքերին՝ նրանց վրա դրված պարտականությունները կատարելու գործում:
Քաղաքացիական պաշտպանության զորքերի առջեւ դրված խնդիրների կատարման նպատակով հատուկ թռիչքային հանձնարարություններ կատարող, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում միջազգային հումանիտար օգնություն իրականացնող օդանավերի վայրէջքը, կայանումը, լցավորումը, թռիչքի նախապատրաստումը եւ թռիչքը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինների պաշտոնատար անձինք, զինվորական պարետները, պետական կառավարման լիազորված մարմինների ավտոտեսչությունների աշխատակիցներն ապահովում են քաղաքացիական պաշտպանության զորքերի ծառայողների անարգել արտահերթ տեղափոխումը եւ երթեւեկության անվտանգությունը:
Ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակների իրավական ռեժիմի պայմաններում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, պաշտոնատար անձինք աջակցում են իրենց կապի միջոցների` քաղաքացիական պաշտպանության զորքերի կողմից առաջնահերթ օգտագործմանը:
Քաղաքացիական պաշտպանության զորքերի՝ իրենց վրա դրված պարտականությունների կատարման ժամանակ բժշկական սպասարկումը իրականացվում է առողջապահության կազմակերպությունների կողմից:
ԳԼՈՒԽ 2.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
Իրենց գործունեության ընթացքում քաղաքացիական պաշտպանության զորքերն իրավունք ունեն՝
1) փրկարարական եւ այլ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելիս անարգել մուտք գործել կազմակերպությունների տարածքներ, իսկ բացառիկ դեպքերում՝ նաեւ քաղաքացիների բնակարանները, բացել փակ դռները, պատուհանները, քանդել ցանկապատերը, շինությունները, եթե դրանց առկայությունը խոչընդոտում է փրկարարական աշխատանքների կատարումը կամ կարող է առաջացնել ծանր հետեւանքներ.
2) մարդկանց առողջությունն ու կյանքը պահպանելու նպատակով ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել անձանց եւ տրանսպորտային միջոցների շարժը.
3) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, փրկարարական աշխատանքների կազմակերպման եւ իրականացման համար առաջնահերթ օգտվել կապի միջոցներից եւ հաղորդակցության ուղիներից` հետագա համարժեք փոխհատուցմամբ.
4) օրենքով սահմանված կարգով` իրենց տրամադրված հողատարածքներում կառուցել շենքեր, շինություններ, ինժեներատեխնիկական կառույցներ, ուսումնական, նյութատեխնիկական բազայի օբյեկտներ, անցկացնել կապի գծեր, տեղաբաշխել եւ օգտագործել տեխնիկա.
5) սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առաջացած արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման եւ նվազեցման աշխատանքներին.
6) փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու ընթացքում օգտագործել ցանկացած անհրաժեշտ գույք (անկախ պատկանելությունից) եւ ծառայողական շներ.
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործել մարտական զենք.
8) կասեցնել քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների վերացման միջոցառումների իրականացմանը խոչընդոտող անձանց գործունեությունը:
Քաղաքացիական պաշտպանության զորքերը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու ժամանակ զենքով, ռազմամթերքով եւ մարտական տեխնիկայով հանդերձավորվում ենՀայաստանի Հանրապետության զինված ուժերի համար սահմանված կարգով:
Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողները հանցագործությունները կանխելիս, իրենց իրավասությունների սահմաններում առաջադրված պահանջներին ցույց տրվող դիմադրությունը հաղթահարելիս իրավունք ունեն գործադրել ֆիզիկական ուժ, եթե այլ մեթոդներով հնարավոր չէ կատարել իրենց պարտականությունները:
Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողներն իրավունք ունեն անձամբ կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրել՝
1) քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողների, լիազորված մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների վրա կատարվող հարձակումները հետ մղելիս, եթե իրական վտանգ է սպառնում նրանց կյանքին եւ առողջությանը.
2) քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողների զենքին տիրելու փորձերը կանխելիս.
3) մարդկանց կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող կատաղած կամ վայրի կենդանիներին վնասազերծելիս.
4) ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակների իրավական ռեժիմի պայմաններում համապատասխան լիազոր մարմինների կողմից սահմանված պահանջները վարորդի կողմից չկատարելու դեպքում տրանսպորտային միջոցը սահմանված կարգով կանգնեցնելիս.
5) առանց զգուշացման՝ սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված խնդիրներն իրականացնելիս:
Սույն հոդվածի առաջին մասի 1-2-րդ, 4-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում զենք կիրառվում է, երբ «Կանգնի՛ր» արձագանքից եւ օդ կրակոցից հետո կարգազանցները չեն ենթարկվում:
Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողները զինվորական պարտականությունները կատարելիս իրավունք ունեն զենք գործադրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Քաղաքացիական պաշտպանության զորքերին արգելվում է կիրառել զենք հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման եւ զինված դիմադրության դեպքերի):
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին մասնակցելու նպատակով զենքով եւ հատուկ տեխնիկայով հանդերձավորված քաղաքացիական պաշտպանության զորքերի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու եւ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս քաղաքացիական պաշտպանության զորքերի կողմից զենքերի կրումը եւ գործադրումը կարգավորվում է միջազգային պայմանագրերով եւ միջպետական համաձայնագրերով:
Քաղաքացիական պաշտպանության զորքերի պարտականություններն են՝
1) փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարումը.
2) ճառագայթային, քիմիական, կենսաբանական վարակվածության տարածքների հետախուզման եւ սահմանազատման իրականացումը.
3) ճառագայթային, քիմիական, կենսաբանական վարակվածության օջախներում քաղաքացիական պաշտպանության հատուկ մշակման եւ սանիտարական մշակման միջոցառումների իրականացումը.
4) արտակարգ իրավիճակների հետեւանքով եւ մարտական գործողությունների ընթացքում տուժած բնակչության կենսագործունեությունը ապահովող միջոցառումների իրականացումը.
5) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը.
6) աղետի գոտում կամ մարտական գործողություններից տուժած տարածքներում հասարակական կարգի պահպանման մարմիններին (վերականգնման գործողություններին) օժանդակելը.
7) օրենքով նախատեսված քաղաքացիական պաշտպանության այլ միջոցառումների կատարումը:
Հոդված 13. Քաղաքացիական պաշտպանության զորքերի պատասխանատվությունը
Քաղաքացիական պաշտպանության զորքերի անձնակազմն իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ենթարկվում է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Քաղաքացիական պաշտպանության զորքերի անձնակազմի անօրինական գործողության հետեւանքով քաղաքացիներին եւ կազմակերպություններին պատճառած վնասը՝ ենթակա է հատուցման՝ օրենքին համապատասխան:
Հոդված 14.Քաղաքացիական պաշտպանության զորքերի մարտական կիրառման կարգը
Քաղաքացիական պաշտպանության զորքերի մարտական կիրառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կանոնագրքերով եւ քաղաքացիական պաշտպանության զորքերի մարտական կանոնագրքերով (կանոնադրություններով) սահմանված կարգով:
Քաղաքացիական պաշտպանության զորքերի մարտական կանոնագրքերը հաստատվում են օրենքով:
ԳԼՈՒԽ3.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼԸ
Հոդված 15. Քաղաքացիական պաշտպանության զորքերի անձնակազմը
Քաղաքացիական պաշտպանության զորքերի անձնակազմը կազմված է զինծառայողներից եւ քաղաքացիական անձնակազմից:
Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողներին շնորհվում են զինվորական կոչումներ՝ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողները կրում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միասնական համազգեստ, զինվորական կոչումներ եւ քաղաքացիական պաշտպանության զորքերի, ինչպես նաեւ միջազգային, տարբերանշաններ եւ կրում են մարտական ու ծառայողական զենք:
Քաղաքացիական պաշտպանության զորքերում զինվորական ծառայությունն ու քաղաքացիական անձնակազմի գործունեությունը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինվորական եւ քաղաքացիական ծառայողներին տրվում է անձն ու կարգավիճակը հաստատող վկայական:
Քաղաքացիական պաշտպանության զորքերի տարբերանշանների, ծառայողների անձն ու կարգավիճակը հաստատող վկայականների ձեւերը հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:
Քաղաքացիական պաշտպանության զորքերի համալրումը զինծառայողներով եւ զինվորական ծառայության անցումն իրականացվում են «Զինապարտության մասին» եւ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքների համաձայն:
Քաղաքացիական պաշտպանության զորքերում զինվորական ծառայությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետությանզինված ուժերի եւ քաղաքացիական պաշտպանության զորքերի կանոնագրքերով սահմանված կարգով:
Քաղաքացիական պաշտպանության զորքերի համալրման վիճակի եւ որակի, զորամասերում ու ստորաբաժանումներում զինծառայողների տեղաբաշխման, ծառայության ժամկետները լրացած ժամկետային ծառայության զինծառայողների ժամանակին եւ կարգավորված զորացրման պատասխանատվությունը կրում է լիազորված մարմնի ղեկավարը:
Քաղաքացիական պաշտպանության զորքերի համալրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար սահմանված կարգով:
Հոդված 17.Քաղաքացիական պաշտպանության զորքերի կադրերի պատրաստումը եւ ընտրությունը
Քաղաքացիական պաշտպանության զորքերի կադրերի պատրաստումը, վերապատրաստումն ու որակավորման բարձրացումն իրականացվում են լիազորված մարմնի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ այլ ուսումնական հաստատություններում՝ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Քաղաքացիական պաշտպանության զորքերում, ծառայության անցկացման առանձնահատկություններից ելնելով, կադրերի ընտրությանը մասնակցում են լիազորված մարմնի համապատասխան ծառայությունները՝ նպատակ ունենալով համալրել քաղաքացիական պաշտպանության զորքերը անհրաժեշտ մասնագիտական ուղղվածության, բարոյահոգեբանական եւ ֆիզիկական հատկանիշներ ունեցող անձնակազմով:
Հոդված 18.Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողների զինվորական ծառայության պարտականությունների կատարումը
Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողները զինվորական ծառայության պարտականությունները կատարում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով սահմանված կարգով:
Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողների կողմից սույն օրենքով նախատեսված պարտականությունների կատարումը` ճառագայթաակտիվ, քիմիական եւ կենսաբանական միջոցներով վաարակված տարածքներում ու աղետի գոտում համարվում է մարտական ծառայություն:
ԳԼՈՒԽ 4.
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 19. Քաղաքացիական պաշտպանության զորքերիզինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավական պաշտպանությունը
Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների վերացման խնդիրները լուծելիս քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողներն իշխանության ներկայացուցիչներ են եւ գտնվում են պետական պաշտպանության ներքո:
Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողների իրավասության սահմաններում առաջացած օրինական պահանջների կատարումը պարտադիր է պետական, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետության եւ օտարերկյա քաղաքացիների, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց համար: Ոչ ոք, բացի օրենքով լիազորված պաշտոնատար անձանցից, իրավունք չունի միջամտել քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների նվազեցմանն ու վերացմանն ուղղված գործունեությանը:
Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողների՝ քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակերի հետեւանքների նվազեցման ու վերացման պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, նրանց կողմից առաջադրված պահանջները չկատարելը, այդ պարտականությունները կատարելիս քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողների կամ նրանց ընտանիքների անդամների կյանքի, առողջության, պատվի, արժանապատվության դեմ ոտնձգություններն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 20. Քաղաքացիական պաշտպանության զորքերիզինծառայողների եւ նրանց
ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությունը
Քաղաքացիական պաշտպանության զորքերիզինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար արտոնություններ, երաշխիքներ եւ փոխհատուցումներ սահմանող Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով:
ԳԼՈՒԽ 5.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 21. Քաղաքացիական պաշտպանության զորքերի ֆինանսական ապահովումը
Քաղաքացիական պաշտպանության զորքերի ֆինանսական ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
Հոդված 22.Քաղաքացիական պաշտպանության զորքերի նյութատեխնիկական ապահովումը
Քաղաքացիական պաշտպանության զորքերն անհրաժեշտ ռազմական գույքով, հատուկ տեխնիկայով ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Քաղաքացիական պաշտպանության զորքերի ռազմական եւ հատուկ տեխնիկայի վերանորոգումն իրականացվում է լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումներում եւ այլ մասնագիտացված կազմակերպություններում: