Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության /14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-62-Ն, այսուհետ՝ օրենք/ օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Տասը տարուց ավելի ժամկետով կրթությունն ընդհատած նախկին սովորողը կարող է վերականգնվել համապատասխան (ոչ ավարտական) կուրսում, եթե առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: