Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-436-04.02.2014-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013թ. դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 27-րդ հոդվածում`

1) առաջին մասից հանել  «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող» բառերը,

2) երկրորդ մասում «ծագում է ծնողի համար» բառերը փոխարինել «աշխատող ծնողի համար ծագում է» բառերով :

Հոդված 2.  Օրենքի 28-րդ հոդվածում`

1) առաջին մասի 3-րդ կետում «տեղեկանք» բառից առաջ լրացնել «աշխատող ծնողի համար» բառերը,

2) վեցերորդ մասից հանել «անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից» բառերը,

4) յոթերորդ մասում «ստացող» բառից հետո լրացնել «մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող» բառերով,

5) ութերորդ մասում «համապատասխան» բառը փոխարինել «մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողի» բառերով,

6) իններորդ մասում «կամ աշխատանքից ազատվելուց» բառերը փոխարինել «իսկ չաշխատող ծնողի աշխատանքի ընդունվելուց» բառերով,

7) տասներորդ մասում «երեխայի» բառից հետո ավելացնել «աշխատող ծնողի համար» բառերը,

8)  տասնչորսերորդ մասի «4-րդ» կետն ուժը կորցրած ճանաչել,

Հոդված 3.   Սույն օրենքն ուժի մեջ  է մտնում 2015թ. հուվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալով.

Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական վիճակը, ծնելիության մակարդակը հեռու է բավարար լինելուց: Դրան են նպաստում նաեւ հանրապետության սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակը, աղքատության, արտագաղթի եւ գործազրկության ահազանգող ծավալները, նաեւ այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների անբավարար լինելը:

Առաջարկվող օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ-ում ծնելիության մակարդակի բարձրացմանը, մասնավորապես, առ այն, որ մինչեւ երկու տարեկան երեխաների խնամքի նպաստի իրավունք կստանան նաեւ չաշխատող ծնողներից մեկը կամ խնամակալը՝ մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը:

Բացի այդ, օրենքի ներկայացվող փոփոխությամբ կբացառվի աշխատող եւ չաշխատող ծնողների միջեւ խտրականության որեւէ դրսեւորում, քանի որ վճարվող նպաստը ուղղվում է երեխայի խնամքին:

Այսպիսով, օրենքի նախագիծը միտված է լուծելու վերոնշյալ խնդիրները: