Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3792-06.11.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 2.1-ին հավելվածի`

1. 1.4-րդ կետում «տնտեսվարող» բառից առաջ լրացնել «այն» բառով, իսկ «վայրը» բառից հետո` «որտեղ իրականացվելու է հսկիչ գնումը,» բառերով.

2. 1.5-րդ եւ 1.6-րդ կետերում բոլոր տեղերում «տնտեսվարող» բառից առաջ լրացնել «հրամանում նշված» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք), «Սնանկության մասին», «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ եւ փոփոխությունների կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է`

1.Օրենքը ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու,

2.Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից կայացվող որոշումներով նշանակվող տուգանքների գանձման արդյունավետ մեխանիզմների սահմանելու,

3. Օրենքի խախտումների համար տուգանքների չափերի համար միասնական մոտեցումների ապահովման,

Բացի այդ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է ԵՄ Հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություների` մրցակցային միջավայրում առավելագույն տնտեսական արդյունքների հասնելու նպատակից:

Նախագծերի մշակման աշխատանքներն իրականացնելիս հաշվի են առնվել.

Ֆ«Մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի շրջանակներում Գերմանիայի եւ Լիտվայի համապատասխան փորձագետների առաջարկները,

ՖՀամաշխարհային բանկի հետ «Հայաստանի Հանրապետության զարգացման քաղաքականության վարկի (ԶՔՎ) երրորդ ծրագրի նախապատրաստման կանխավճարի թիվ ՄԶԸ Ք670-ԱՄ» վարկային ծրագրի շրջանակում «Մրցակցության քաղաքականության կարգավորիչ դաշտի հզորացում» տեխնիկական աջակցության ծրագրի ներքո ներգրավված փորձագետների առաջարկները:

Նշված նախագծերի ընդունումը էապես կբարելավի Հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը ապրանքային շուկաներում մրցակցային միջավայրի բարելավման, Օրենքի խախտումների կանխման, բացահայտման եւ հետեւանքների վերացման, սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից, կբարձրանա գնումների օրենսդրության վերահսկողության արդյունավետությունը, կկատարելագործվի բողոքարկման ընթացակարգը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս առկա են մի շարք խնդիրներ, որոնք հնարավորություն չեն տալիս Հանձնաժողովին արդյունավետորեն լուծելու իր առջեւ դրված խնդիրները:

1. Գործող Օրենքով սահմանված տուգանքի չափերը միասնական չեն եւ չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին: Մասնավորապես մի դեպքում տուգանքի չափը որոշվում է կոնկրետ դրամային արտահայտությամբ, իսկ մյուս դեպքում կախված է տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա հասույթից: Հետեւաբար, տվյալ դեպքում տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվում են տարբեր մոտեցումներ` կախված այն հանգամանքից, թե սուբյեկտը մրցակցային օրենսդրության ինչ խախտում է թույլ տվել: Մասնավորապես, նախորդ տարում առավել փոքր հասույթ ունեցող սուբյեկտները հայտնվում են բարվոք վիճակում հասույթով որոշվող իրավախախտումների համար պատասխանատվության կիրառման դեպքում, իսկ խոշոր հասույթ ունեցողները` կոնկրետ դրամային արտահայտությամբ տուգանքների կիրառման դեպքում: Բացի այդ, տեղական եւ միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ գործող Օրենքում ամրագրված տուգանքի չափերը չեն համապատասխանում միջազգային փորձին եւ չեն ծառայում մրցակցային օրենսդրության խախտումների կանխման նպատակի արդյունավետ իրականացմանը:

2. Հանձնաժողովի ներկա խնդիրներից է տնտեսվարող սուբյեկտների կողմից տուգանքի վճարման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը: Այսպես, հաճախ տնտեսվարող սուբյեկտները Հանձնաժողովի` տուգանք նշանակելու մասին որոշումը բողոքարկում են վարչական կամ դատական կարգով եւ խուսափում են սահմանված ժամկետում տուգանքի վճարումից, անհարկի ձգձգում են որոշման կատարումը, երբեմն էլ ուղղակի չեն վճարում նշանակված տուգանքը` անգամ չբողոքարկելով որոշումը: Մինչդեռ Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ Հանձնաժողովի որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը (կատարումը), սակայն նշված դրույթը կիրառության տեսակետից արդյունավետ չէ:

3. Հանձնաժողովի գործունեության, միջազգային փորձի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Օրենքում առկա են մի շարք անհստակություններ, բացեր, սողանցքներ, որոնք բացասաբար են անդրադառնում Հանձնաժողովի գործունեության արդյունավետության վրա: Մասնավորապես, բացեր եւ անհստակություններ առկա են Օրենքի հիմնական հասկացություններին, հակամրցակցային համաձայնություններին, գերիշխող դիրքի որոշմանը եւ չարաշահմանը, համակենտրոնացումներին, անբարեխիղճ մրցակցության դրսեւորումներին, վարչական վարույթի իրականացմանը եւ մի շարք այլ խնդիրներին վերաբերող հոդվածներում:

4. Ներկայումս Հանձնաժողովում տնտեսվարող սուբյեկտների դիմումների հիման վրա համակենտրոնացման հայտարարագրման մեծ քանակությամբ վարույթներ են իրականացվում: Նշված վարույթների իրականացումը բավականին շատ ռեսուրսներ եւ ծախսեր է պահանջում:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Գործող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում։

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքում առկա խնդիրները լուծելու նպատակով.

1. Օրենքի նախագծով սահմանվում է տուգանքների որոշման միասնական մոտեցում` կախված տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա հասույթի չափից, ինչպես նաեւ տուգանքի չափերի համապատասխանեցում միջազգային չափանիշներին:

2. Տուգանքի գանձման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով սահմանվում է մեխանիզմ, համաձայն որի մեկամսյա ժամկետում տուգանքը վճարած տնտեսվարող սուբյեկտների համար նշանակված տուգանքի չափը կրճատվում է 20 տոկոսով:

3. Օրենքի նախագծով հստակեցում եւ կարգավորում են ստանում խնդրահարույց դրույթները եւ իրավահարաբերությունները: Մասնավորապես կարգավորվում են անձանց խմբի, հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ բացառությունների, գերիշխող դիրքի չարաշահումների, համակենտրոնացումների, պատասխանատվությունից ազատման եւ տուգանքի չափի նվազեցման հետ կապված դրույթներում տեղ գտած անհստակությունները:

4. Խնդրի կապակցությամբ ուսումնասիրվել է միջազգային փորձը համակենտրոնացումների հայտարարագրման վարույթների ընթացակարգերի վերաբերյալ: Ուսումնասիրված բոլոր երկներում հայտարարագրման նպատակով համակենտրոնացման մասնակիցներից գանձվում է հայտարարագրման վճար, որի չափը տարբեր երկներում կախված է տարբեր չափանիշներից: Մասնավորապես Գերմանիայում հայտարարագրման վճարի չափը պայմանավորված է համակենտրոնացման տնտեսական կարեւորությամբ եւ Գերմանիայի մրցակցային մարմնի կատարած աշխատանքի ու նյութական ռեսուրսների օգտագործման հանգամանքներով:

Այդ կապակցությամբ Օրենքում փոփոխություն է նախատեսվում Համակենտրոնացման հայտարարագրման նպատակով համակենտրոնացման մասնակիցներից հայտարարագրման վճարի գանձում, որի չափը կազմում է համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափի 0,1 տոկոսը կամ ակտիվների ընդհանուր արժեքի 0,1 տոկոսը, եթե դրա չափն ավելի մեծ է համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափի 0,1 տոկոսից:

5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագծերը մշակվել են «Մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի շրջանակներում Գերմանիայի եւ Լիտվայի համապատասխան փորձագետների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության աշխատակիցների կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ էականորեն կմեծանա տնտեսական մրցակցության օրենսդրության պաշտպանության նկատմամբ վերահսկողության, բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովման, հակամրցակցային գործունեության կանխարգելման, սահմանափակման եւ նախազգուշացման ոլորտներում Հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը, զգալիորեն կբարձրանա գնումների գործընթացի վերանայման ընթացակարգի արդյունավետությունը, կստեղծվեն գործուն մեխանիզմներ գնումների գործընթացում դրսեւորվող խախտումների բացահայտման, վերացման, խախտում թույլ տված սուբյեկտների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման առումով:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկա