Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-315-15.08.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով.

«3.1.Համատեղ սեփականություն հանդիսացող գույքը տնօրինվում է համատեղ սեփականության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնությամբ, եթե

ա) համասեփականատերերի իրավունքները պետական գրանցում են ստացել եւ սեփականության իրավունքի գրանցման վկայականում հստակ նշված է, որ գույքը պատկանում է կոնկրետ սեփականատերերի` համասեփականության իրավունքով,

բ) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասինե ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված կարգով ու դեպքերում գույքի նկատմամբ իրավունքները եւ սահմանափակումները ծագում են օրենքի հիման վրա եւ ունեն իրավաբանական ուժ` անկախ պետական գրանցումից:»:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ՝Օրենսգիրք) նախատեվող լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի տարբեր մեկնաբանությունների հետանքով իրավակիրառ պրակտիկայում ձեւավորվել է մի իրավիճակ, որի պայմաններում իրավաչափ է համարվում համատեղ սեփականության մասնակիցներից ցանկացածի կողմից առանց մյուս համասեփականատերերի իմացության կամ համաձայնության, անգամ նրանց կամքին հակառակ համատեղ սեփականությունն օտարելու գործարք կնքելը:Այս հանգամանքը գործնականում առաջացնում է լուրջ խնդիրներ եւ բազմաթիվ չարաշահումների տեղիք է տալիս: Վերոգրյալ խնդրի կապակցությամբ իր դիրքորոշումն է արտահայտել ՀՀ Սահմանադրական դատարանը: Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանն իր` 24.02.2012 թվականի ՍԴՈ-1009 որոշմամբ արձանագել է.«ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` այդ մասի առաջին նախադասության դրույթների սահմանադրաիրավական այն բովանդակությամբ, համաձայն որի` համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ` նկատի ունենալով, որ ներքոհիշյալ դեպքերում առանձին մասնակցի կողմից գույքի տնօրինման գործարք կնքելիս անհրաժեշտ է բոլոր համասեփականատերերի պոզիտիվ (կոնկրետ, առարկայական) համաձայնությունը, ինչը կփաստի գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորության առկայությունը: Այդ դեպքերն են.

ա) երբ համասեփականատերերի իրավունքները պետական գրանցում են ստացել եւ սեփականության իրավունքի գրանցման վկայականում հստակ նշված է, որ գույքը պատկանում է կոնկրետ սեփականատերերի` համասեփականության իրավունքով,

բ) երբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասինե ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված կարգով ու դեպքերում գույքի նկատմամբ իրավունքները եւ սահմանափակումները ծագում են օրենքի հիման վրա եւ ունեն իրավաբանական ուժ` անկախ պետական գրանցումից:»: Ամփոփելով վերոգրյալը՝ պետք է նշել, որ նախագծով նախատեսված լրացումը կլուծի իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները եւ կբացառի առանց բոլոր համասեփականատերերի համաձայնության գույքի տնօրինման իրականացումը: