Հոդված 1.
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001թ. մայիսի 16-ի ՀՕ-177 օրենքի նախաբանը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքը սահմանում է ոստիկանության հասկացությունը, խնդիրները, գործունեության նպատակները, իրավական հիմքերն ու սկզբունքները, պարտականությունները եւ իրավունքները, կառուցվածքը, պատասխանատվության կարգը, իրավական ու սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ինչպես նաեւ ոստիկանության ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման ու գործունեության վերահսկման սկզբունքները»։
Հոդված 2.
Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը միասնական համակարգ կազմող պետական կառավարման մարմին է (այսուհետեւ՝ ոստիկանություն), որը կոչված է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը։ Ոստիկանությունն ունի Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված սահմաններում հարկադրանք կիրառելու իրավունք»։
Հոդված 3.
Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) հանցագործությունների հայտնաբերումը, բացահայտումը, քննությունը (հետաքննությունը, նախաքննությունը)»։
Հոդված 4.
Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների եւ ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում պարտավոր են նրան անմիջապես ներկայացնել սահմանափակման հիմքերը եւ բացատրել նրա իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ ապահովել դրանց իրականացման հնարավորությունը»:
Հոդված 5.
Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. Ոստիկանության խնդիրների կատարմանը ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողներին եւ ոստիկանության զորքերի ծառայողներին ներգրավելը
Հասարակական կարգի պահպանման եւ հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում կարող են ներգրավվել ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողները՝ ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով։ Նման դեպքերում նրանց վրա տարածվում են ոստիկանության ծառայողների՝ սույն օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները։
Հասարակական կարգի պահպանման եւ հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ոստիկանության զորքերի զինծառայողների ներգրավումն իրականացվում է օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով»։
Հոդված 6.
Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. Ոստիկանության կառուցվածքը եւ ղեկավարումը
Ոստիկանությունը բաղկացած է կենտրոնական ապարատի ծառայություններից եւ տարածքային մարմիններից՝ Երեւան քաղաքի եւ մարզային ոստիկանության վարչություններից, դրանց ենթակա ոստիկանության բաժիններից։
Ոստիկանության կազմում են գտնվում ոստիկանության զորքերը, ոստիկանության ուսումնական հաստատությունները, ինչպես նաեւ ոստիկանության առջեւ դրված խնդիրների իրագործմանն օժանդակելու համար ստեղծված կազմակերպությունները։
Ոստիկանության կառուցվածքը եւ թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի ներկայացմամբ։ Ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը ոստիկանության կառուցվածքի եւ թվաքանակի սահմաններում իրավասու է ստեղծել ոստիկանության ենթակառուցվածքային ստորաբաժանումներ։
Ոստիկանության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը»։
Հոդված 7.
Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետում` «հետաքննություն,» բառից հետո, լրացնել «նախաքննություն,» բառը։
Հոդված 8.
Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. Ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելիս
Ոստիկանությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգի պահպանությունը փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում եւ երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, ընտրական տեղամասերում, այլ հասարակական վայրերում, դատական նիստերի ընթացքում (դատարանների միջնորդությամբ)»:
Հոդված 9.
Օրենքի 29-րդ հոդվածի երկրորդ մասի վերջում լրացնել հետեւյալ նախադասությունը.
«Համապատասխան պատրաստականություն անցնելուց հետո ոստիկանության ծառայողն իրավունք ունի պահելու եւ կրելու հրազեն ու հատուկ միջոցներ»։
Հոդված 10.
Օրենքի 42-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 42. Ոստիկանության գործունեության վերահսկողությունը
Ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ՀՀ օրենքով սահմանված կարգով։
Ոստիկանության գործունեության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է դատախազության մարմինների կողմից՝ օրենքով սահմանված կարգով։
Ոստիկանությունում ներգերատեսչական հսկողությունն իրականացվում է ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով։
Պետական այլ մարմիններն ու կազմակերպություններն իրավասու չեն միջամտել ոստիկանության օպերատիվ-հետախուզական եւ քրեադատավարական գործունեությանը, ինչպես նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը»։
Հոդված 11.
Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 19-րդ հոդվածի 3-րդ մասի, 29-րդ հոդվածի 2-րդ մասի, 31-րդ հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի, 38-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ, 10-րդ մասերի, 39-րդ հոդվածի 2-րդ մասի «աշխատակիցները» բառը փոխարինել «ծառայողները» բառով, իսկ 31-րդ հոդվածի 1-ին մասի, 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 37-րդ հոդվածի 2-րդ մասի «աշխատակիցներն» բառը փոխարինել «ծառայողներն» բառով։ Օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի, գլուխ IV-ի վերնագրի, 29-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ մասերի, 30-րդ հոդվածի 1-ին մասի, 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի, 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի, 2-րդ մասի 1-ին ենթակետի, 33-րդ հոդվածի վերնագրի, 34-րդ հոդվածի վերնագրի, 36-րդ հոդվածի վերնագրի, գլուխ VI-ի վերնագրի, 38-րդ հոդվածի վերնագրի, 2-րդ, 5-րդ մասերի, գլուխ VIII-ի վերնագրի, 43-րդ հոդվածի վերնագրի, 2-րդ մասի «աշխատակցի» եւ գլուխ IV-ի վերնագրի «աշխատողի» բառերը փոխարինել «ծառայողի» բառով։
Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի, 33-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-րդ հոդվածի 6-րդ մասի «աշխատակցին» բառը փոխարինել «ծառայողին» բառով։
Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 5-րդ մասերի, 32-րդ հոդվածի 4-րդ մասի, 38-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 7-րդ մասերի «աշխատակիցը» բառը փոխարինել «ծառայողը» բառով, իսկ 29-րդ հոդվածի 3-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի, 31-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի, 34-րդ հոդվածի 1-ին մասի, 38-րդ հոդվածի 6-րդ մասի, 43-րդ հոդվածի 1-ին մասի «աշխատակիցն» բառը փոխարինել «ծառայողն» բառով։
Օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասի, 39-րդ հոդվածի վերնագրի, 1-ին մասի, 43-րդ հոդվածի 3-րդ մասի «աշխատակիցների» բառը փոխարինել «ծառայողների» բառով։
Հոդված 12.
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի, 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի, 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով։
Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ենթակետի «ներքին գործերի կամ» բառերը հանել։
Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի «ներքին գործերի հանրապետական մարմնում» բառերը փոխարինել «ոստիկանությունում» բառով։
Հոդված 13.
Ուժը կորցրած ճանաչել օրենքի 8-րդ եւ 35-րդ հոդվածները:
Հոդված 14.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։