Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-347-06.10.2008-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ  «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը (ներառյալ 2008 թվականի 4-րդ եռամսյակի արդյունքները)  հաշվարկված ու չվճարված բնապահպանական վճարների եւ դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարման պարտավորություններից»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: