Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-148-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.
«Արգելվում է`
1) Հայաստանի Հանրապետության զինանշանի` սույն օրենքով սահմանված պատկերի, դրա կառուցվածքի, ինչպես նաեւ գույների փոփոխումը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված միագույն օգտագործման դեպքերի.
2) Հայաստանի Հանարապետության զինանշանի` սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատկերի կամ դրա բաղադրիչների պատճենահանած գործածումը այլ զինանշաններում, տարբերանիշերում կամ խորհրդանիշերում:
Սույն հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաեւ սույն օրենքի 3-րդ հոդվածի պահանջները խախտելը համազոր է պետական խորհրդանիշն անարգելուն:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը «զինանշանից» բառից հետո լրացնել «եւ չեն կարող շփոթության աստիճան նման լինել Հայաստանի Հանրապետության զինանշանին» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: