ՀՈԴՎԱԾ 1. «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2005 թվականի, ՀՕ-208-Ն, այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածում «ապահովում է ապահովագրական նպաստներով» բառերը փոխարինել «ապահովագրական նպաստներով ապահովելու միջոցով փոխհատուցում է ժամանակավոր անաշխատունակության պատճառով կորցրած եկամուտը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Uույն oրենքով uահմանված ապահովագրական նպաuտները տրվում են, եթե դրանց uտանալու իրավունքն առաջացել է աշխատանքային (ներառյալ` փորձաշրջանը) հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, կամ նոտարի պաշտոնավարման ժամանակաշրջանում` սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի համար, բայց ոչ ավելի, քան սույն օրենքով սահմանված տեւողությամբ:
Եթե անձը տվյալ ժամանակահատվածի համար ձեռք է բերել սույն օրենքով սահմանված մեկից ավելի տեսակի ապահովագրական նպաստի իրավունք, ապա նրան նշանակվում եւ վճարվում է իր կողմից ընտրված մեկ տեսակի ապահովագրական նպաստ:
Համատեղությամբ աշխատելու դեպքում ապահովագրական նպաստը հաշվարկվում, նշանակվում եւ վճարվում է յուրաքանչյուր գործատուի եւ սույն օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` տարածքային բաժնի կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակելու եւ վճարելու հանգամանքից:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ հոդվածում`
1. 5-րդ կետում «անհրաժեշտության» բառը փոխարինել «անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության» բառերով.
2. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Վարձու աշխատողին տրվող ապահովագրական նպաստը վճարվում է սույն օրենքով սահմանված տեւողությամբ, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը:)»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8-րդ հոդվածում «ուղարկվում» բառը փոխարինել «ուղեգրվում» բառով, իսկ «եզրակացության» բառը` «որոշման» բառով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 11-րդ հոդվածի`
1. 3-րդ մասում «154» թվից առաջ լրացնել «154-րդ օրը եւ» բառերը.
2. 4-րդ մասում «Հղիության» բառը փոխարինել «Մինչեւ հղիության 154 օրը հղիության» բառերով:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 13-րդ հոդվածի`
1. առաջին պարբերության երկրորդ նախադասությունը «նաեւ» բառից հետո լրացնել «չվճարվող արձակուրդի կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով:
2. երկրորդ պարբերությունը «բոլոր» բառից առաջ լրացնել «արձակուրդի» բառով:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 15-րդ հոդվածում «ժամանակավոր անաշխատունակության բոլոր օրերի համար» բառերը փոխարինել «այն ժամանակահատվածի համար, երբ վարձու աշխատողը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով օգտագործում է ամենամյա արձակուրդի չoգտագործված (ամենամյա արձակուրդի եւ ժամանակավոր անաշխատունակության համընկնող) օրերը:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Ինքնուրույաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ապահովագրական նպաստը վճարվում է սույն օրենքով սահմանված տեւողությամբ, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը):»:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 22-րդ հոդվածի.
1. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Վարձու աշխատողի միջին ամuական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 oրացուցային ամիuներին տվյալ աշխատողի համար հաշվարկված` սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ հանդիսացող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից եւ դրանց հավաuարեցված եկամուտներից:
Ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 oրացուցային ամիuներին վարձու աշխատողի համար հաշվարկված վճարովի ամենամյա արձակուրդի կապակցությամբ վճարված գումարը, պարգեւատրումները եւ աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները միջին ամսական աշխատավարձում (եկամտում) հաշվառվում են գումարի մեկ տաuներկուերորդի չափով:
Եթե ապահովագրական դեպքին նախորդող` տվյալ գործատուի մոտ աշխատանքի ժամանակաշրջանը պակաu է 3 oրացուցային ամիuներից, ապա միջին ամuական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է փաuտացի աշխատած ամիuների (oրերի) համար հաշվարկված եկամտից:
Եթե ապահովագրական դեպքին նախորդող եռամuյա ժամանակաշրջանում վարձու աշխատողը uույն հոդվածի 2-րդ մաuի առաջին եւ երկրորդ պարբերությամբ uահմանված որեւէ եկամուտ չի ունեցել, ապա վարձու աշխատողի ապահովագրական նպաստը հաշվարկվում է «Նվազագույն աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից:».
2. 3-րդ մասի`
1) առաջին պարբերությունը «եկամտից» բառից հետո լրացնել «, բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացած եկամտի» բառերով.
2) «Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 13-ապատիկը» բառերը փոխարինել «Նվազագույն աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 26-րդ հոդվածի`
1. 2-րդ մասի առաջին պարբերությունում «կենտրոնների միջոցով (այսուհետ` տարածքային կենտրոն)» բառերը փոխարինել «բաժինների միջոցով (այսուհետ` տարածքային բաժին)» բառերով, իսկ երկրորդ պարբերությունում «կենտրոնը» բառը փոխարինել «բաժինը» բառով.
2. 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «նպաստը» բառը փոխարինել «նպաստի պակասող մասը» բառերով, իսկ «եռամսյակային» բառը փոխարինել «ամսական» բառով.
3. 4-րդ մասում «կենտրոնը» բառը փոխարինել «բաժինը» բառով:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 27-րդ հոդվածի`
1. 2-րդ եւ 3-րդ մասերում «պատճենը» բառը փոխարինել «լուսապատճենը» բառով.
2. 3-րդ մասում «(գործատուների)» բառից հետո լրացնել «եւ տարածքային բաժնի (բաժինների)» բառերով»:
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «միջոցներից» բառից հետո լրացնել «` սխալը հայտնաբերելուց հետո մեկ ամսվա ընթացքում» բառերով, իսկ 2-րդ մասում եւ 31-րդ հոդվածի 1-ին մասում «կենտրոնի» բառը փոխարինել «բաժնի» բառով:
ՀՈԴՎԱԾ 13.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին
«Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2008 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի (հաստատվել է ՀՀ կառավարության 29.11.2007թ. թիվ 1440-Ն որոշմամբ) 61-րդ կետի:
Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2005 թվականի, ՀՕ-208-Ն, ուժի մեջ է մտել 2006 թվականի հունվարի 1-ից, այսուհետ` օրենք) ավելի քան երկու տարվա իրավակիրառ պրակտիկայի ընթացքում ծագած խնդիրներով, որոնք առաջացրել են օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն:
Մասնավորապես, ներկայացվող օրենքի նախագծով սահմանվում է.
«ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովա՟գրու՟թյուն» հասկացությունը` ուղակիորեն ամրագրելով, որ դրա շրջանակներում վճարվող նպաստները տրվում են որպես ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով կորցրած եկամտի փոխհատուցում.
անձի` յուրաքանչյուր գործատուից (կամ` գործատուից եւ տարածքային կենտրոնից) ապա՟հովագրական նպաստ ստանալու իրավունքը, եթե անձը աշխատում է համատեղության կարգով (կամ միաժամանակ աշխատում է եւ ինքուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ է).
միեւնույն ժամանակահատվածի համար անձին մեկ տեսակից ավելի ժամանակավոր անաշխա՟տու՟նա՟կության ապահովագրական նպաստ նշանակվելու եւ վճարվելու իրավունքի սահմանափակումը.
ժամանակավոր անաշխատունակության նպաստի նշանակման եւ վճարման տեւողությունը` ուղղակիորեն սահմանելով, որ վարձու աշխատողներին եւ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց (անհատ ձեռնարկատերեր եւ նոտարներ) ապահովագրական նպաստը տր՟վում է սույն օրենքով սահմանված տեւողությամբ, բայց ոչ ավելի, քան, համապատասխանաբար, մինչեւ աշխատանքային պայմանագրի լուծումը կամ գործունեության դադարեցումը:
Նվազագույն աշխատավարձի չափի հետագա փոփոխության հետեւանքով առաջանալիք խնդիրներից խուսափելու նպատակով, օրենքում նվազագույն աշխատավարձի չափի փոխարեն հղում է կատարվում «Նվազագույն աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հոդվածին:
Ներկայացվող նախագծով օրենքում կիրառվող մի շարք տերմիններ համապատասխանեցվում են այլ իրավական ակտերում առկա տերմիններին, ինչպես նաեւ` հստակեցվում են այլ դրույթներ: