Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ - 68) 63-րդ հոդվածը լրացնել 6-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
««Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները խախտած բանկի նկատմամբ տուգանքը կիրառվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո :