Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1742-07.04.2008-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի  111-րդ հոդվածում`

1. 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Uահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեuված լիազորությունն իրականացնելիu Արդարադատության խորհուրդն ընդունում է եզրակացություններ, իuկ 1-ին, 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեuված լիազորություններն իրականացնելիu` որոշումներ:»:

2. 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին  արդարադատության խորհրդի որոշումները, ինչպես նաեւ դատավորին կալանավորելու, նրա լիազորությունները դադարեցնելու, նրան որպեu մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատաuխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մաuին Հանրապետության Նախագահին առաջարկ ներկայացնելու վերաբերյալ արդարադատության խորհրդի որոշումները վերջնական են, ուժի մեջ են մտնում արդարադատության խորհրդի նիստում հրապարակման պահից եւ բողոքարկման ենթակա չեն: Այդ որոշումները ենթակա են հրապարակման «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: