Հոդված 1.
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ անդակությամբ նոր` 17-րդ կետով.
«17)Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան`
ա)հաստատում է համայնքի տարածքում խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի տեղաբաշխման նախագծերը (սխեմաները).
բ) վարում է համայնքի տարածքում գործող առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրերի հաշվառման ռեեստրը:
գ)տալիս է համայնքի բնակավայրերում խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի տեղակայման (վերակառուցման) թույլտվություն:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը`
Օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առեւտրի ոլորտում առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրերի տեսակների հստակ սահմանման, հանրապետության տարածքում խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի տեղակայման (վերակառուցման), առեւտրական տարածքներով հանրապետության բնակչության ապահովվածության նորմաների սահմանման, առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրերի ռեեստրի վարման, ինչպես նաեւ կապված` օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների կիրառման պահանջից:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները`
-Ընթացիկ իրավիճակը`
Ներկայումս հանրապետության ներքին շուկայի առեւտրի ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտները իրենց գործունեության օբյեկտները եւ վայրերը հանրապետության բնակավայրերում եւ Երեւանի վարչական շրջաններում տեղակայում (վերակառուցում) են սեփական հայացողությամբ, ինչի արդյունքում հանրապետության բնակավայրերում, մասնավորապես` Երեւանում առկա են դրանց, այդ թվում` խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի, սահմանափակ տարածքներում կուտակումներ: Արդյունքում` դժվար կացության մեջ են հայտնվում ոլորտում գործող փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք չդիմանալով մրցակցությանը, հիմնականում դադարեցնում են իրենց գործունեությունը:
Չեն սահմանված առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրերի տեսակները, ինչի օգնությամբ կկարգավորվեին դրանց տեղակայման (վերակառուցման) գործառույթները: Չի սահմանված եւ չի ներդրված առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրերի ռեեստրի վարման կարգը, ինչպես նաեւ բնակավայրերում խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի տեղակայման թույլտվության տրման կարգը: Դրա հետեւանքով` բնակչությանը առեւտրական տարածքներով ապահովման գործընթացը իրակնացվում է չկանոնակարգված, ինչի հետեւանքով դժվար իրավիճակի մեջ են հայտնվում եւ բնակիչները եւ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները:
-Խնդիրները`
Առեւտրի եւ ծառայությունների ոլորտում խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի տեղակայման (վերակառուցման) կարգավորում, տնտեսական մրցակցության դաշտում հավասար պայմանների ապահովում, բնակչության եւ սպառողների, ինչպես նաեւ փոքր ու միջին բիզնեսի իրավունքների պաշտպանության ապահովում:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը`
Առեւտրի եւ ծառայությունների բնագավառում վարվում է ոլորտի կարգավորմանն ուղղված քաղաքականություն:
Կարգավորման նպատակը եւ բնույթը`
-Կարգավորման նպատակը`
Պետական կարգավորման լծակների կիրառմամբ կանխել տնտեսական մրցակցության անհավասար պայմանների դրսեւորումները, քաղաքաշինական նպատակներով կարգավորել հանրապետության կառուցապատումները եւ խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի տեղակայումը (վերակառուցումը), ապահովել բնակիչության եւ սպառողների, ինչպես նաեւ փոքր ու միջին բիզնեսի իրավունքների պաշտպանությունը:
-Բնույթը`
Օրենսդրական կարգավորում, այդ թվում` «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
ՀՀ կառավարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, շահագրգիռ մարմիններ, Երեւանի քաղաքապետարան:
Ակնկալվող արդյունքը`
Տնտեսական մրցակցության անհավասար պայմանների դրսեւորումների կանխում, հանրապետության տարածքում առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրերի ռեեստրի վարման գործընթացի ապահովում, խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի կարգավորված տեղակայում (վերակառուցում), բնակչության եւ սպառողների, ինչպես նաեւ փոքր ու միջին բիզնեսի իրավունքների պաշտպանության ապահովում:
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)